Located in RA Government
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Գագիկ Աշոտի Վարդանյանը 2019 թվականին ավարտում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրիատի վոկալի բաժինը։
Որպես բացառիկ տաղանդ ունեցող օպերային երգիչ գրանցված է "The Best ones in Education" հանրագիտարանում, որին կից ստացել է նաև ոսկե մեդալ և պատվոգիր։
ՀՀ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով ելույթ է ունեցել «Մադամ Բատերֆլայ», «Ռիգոլետտո» և «Բոհեմ» օպերային ներկայացումներում:
Կաունասի (Լիտվա) ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մասնակցել է «Հայկական օրեր» համերգին:
Հաղթող է ճանարվել մի շարք ներհանրապետական մրցույթներում:
Ունի նշանակալի նվաճումներ միջազգային հեղինակավոր մրցույթներում`
- «Նոր օպերային աշխարհ» միջազգային օպերային մրցույթ` դիպլոմանտ, (Մոսկվա, ՌԴ, 2016 թ.),
- Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ` 3-րդ տեղ (2017 թ.),
- Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ` հատուկ մրցանակ (2017 թ.),
- Տենոր Վինյասի 56-րդ միջազգային մրցույթ, Մերսեդես Վինյասի անվան հատուկ մրցանակ, որպես՝ լավագույն երիտասարդ կատարող (Բարսելոնա, Իսպանիա, 2019 թ.)։
Աշխատանքի հրավեր ունի Հանովերի հանրահայտ «Շտատս» օպերային թատրոնից (Գեռմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն):
Իրավական ակտի ընդունումը թույլ կտա Գ. Վարդանյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական երգարվեստը միջազգային հարթակներում:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի
12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն` 2019 թվականի մայիսի 13-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում քննարկվել է նաև Գ. Վարդանյանի դիմումը, ներկայացված փաստաթղթերը և ծավալած գործունեությունը:
Հանձնաժողովը կայացրել է դրական եզրակացություն Գ. Վարդանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության զորահավաքային նախապատրաստության բաժնի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Գագիկ Վարդանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի Գ. Վարդանյանին շարունակել ծավալած մշակութային գործունեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտությունները և ներկայացնել հայկական մշակույթն ու երգարվեստը Հայաստանում և արտերկրում:
-
Discussed
17.05.2019 - 13.06.2019
-
Type
Decision
-
Area
Cultural
Views 6199
Print