Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ                           

 

Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

          «8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի (այսուհետ՝ Ծառայություն) քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անվանացանկի և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումը: Անվանացանկի և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո Ծառայության քաղաքացիական ծառայողներն օրենքով սահմանված կարգով  վերանշանակվում են՝ առանց մրցույթի և ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, բացառությամբ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների: Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողները կարող են օրենքով սահմանված կարգով վերանշանակվել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում` հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններում: Պաշտոններում չնշանակված քաղաքացիական ծառայողները սահմանված կարգով գրանցվում են կադրերի ռեզերվում։»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    16.05.2019 - 01.06.2019

  • Type

    Law

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7017

Print

Related documents / links