Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 400-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 400-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետից հետո լրացնել 4․1 կետ հետևյալ բովանդակությամբ․
«4․ 1 Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքի շահագործման նախագծային ժամկետի երկարացումն իրականացվում է տվյալ միջուկային տեղակայանքի համար ՀՀ կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների համաձայն: Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները հաստատված են ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1085-Ն որոշմամբ։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
15.05.2019 - 31.05.2019
-
Type
Decision
-
Area
Nuclear safety
-
Ministry
Nuclear Safety Regulatory Committee
Views 8993
Print