Add to favourites

Under development

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշմամբ ներկայացված քաղաքացիներին, որոնք հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ամառային զորակոչը, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նրանց տարկետման ժամկետը։

  • Արտեմ Արթուրի Կարապետյանի, Արթուր Աշոտի Միրանյանի, Դանիել Իհսանի Օզբիլիզի և Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանի տարկետման ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի №1068-Ա որոշմամբ երկարացվել է մինչև 2019 թվականի ամառային զորակոչը։ Անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու Արտեմ Կարապետյանի տարկետման ժամկետը մինչև 2020 թվականի ամառային զորակոչը, Արթուր Միրանյանի և Գաել Պոլ Անդոնյանի տարկետման ժամկետը մինչև 2021 թվականի ամառային զորակոչը, իսկ Դանիել Իհսանի Օզբիլիզինը՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը։
  • Հրաչիկ Արայիկի Գևորգյանին, Մարկ Տարոնի Գրիգորյանին, Հայկ Ալեքսանդրի Գալստյանին և Ալեքսանդր Անդրանիկի Հովհաննիսյանին տարկետում է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի № 173-Ա որոշմամբ, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նրանց տարկետման ժամկետը մինչև 2022 թվականի ամառային զորակոչը։
  • Անատոլի Աշոտի Այվազովին, Գրիգորի Ալբերտի Էմեքսուզյանին և Հովհաննես Էդուարդի Պողոսյանին տարկետում է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի № 1332-Ա որոշմամբ, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նրանց տարկետման ժամկետը մինչև 2022 թվականի ամառային զորակոչը։
  • Սարգիս Սերոբի Մարտիրոսյանին, Գերման Իշխանի Կուրբաշյանին  և Երջանիկ Խաչատուրի Ղուբասարյանին անհրաժեշտ է տարկետում տալ  մինչև 2022 թվականի ամառային զորակոչը, իսկ Էդգար Ալիխանի Բաբայանին մինչև 2021 թվականի ամառային զորակոչը:

Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը: Սույն որոշման նախագիծը կազմված է՝ ելնելով վերոհիշյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման 5-րդ կետի պահանջները։

 

 

  • Discussed

    10.05.2019 - 30.05.2019

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6822

Print