Under development
ՐՅԱՆ ՋԱՄԱՐ ԲՈԱԹՐԱՅԹԻՆ, ԱԼԲԵՐՏ ՆԻԿՈԼԱՅԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԷԴՈՒԱՐԴԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՐՅԱՆ ՋԱՄԱՐ ԲՈԱԹՐԱՅԹԻՆ, ԱԼԲԵՐՏ ՆԻԿՈԼԱՅԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԷԴՈՒԱՐԴԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Րյան Ջամար Բոաթրայթին, Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին և Արթուր Էդուարդի Խաչատուրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Րյան Ջամար Բոաթրայթին և Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի № 1098-Ա որոշմամբ, իսկ Արթուր Էդուարդի Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի № 962-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Րյան Ջամար Բոաթրայթին, Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին և Արթուր Էդուարդի Խաչատուրյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Րյան Ջամար Բոաթրայթը, Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանը և Արթուր Էդուարդի Խաչատուրյանը հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի են ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում նրանց մասնակցությունը Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։
Րյան Ջամար Բոաթրայթը, Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանը և Արթուր Էդուարդի Խաչատուրյանը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
-
Discussed
08.05.2019 - 29.05.2019
-
Type
Decision
-
Area
Sport and youth
Views 6248
Print