Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.

Օրենսգրքի 152-րդ հոդվածի համաձայն՝ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ։

Ինչպես ուղղակիորեն բխում է հիշյալ դրույթից, քրեական դատավարության օրենսգիրքը հնարավոր է համարում միայն հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը դադարեցնելը՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։ Հանրային ծառայության մեջ չգտնվող անձի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման՝ որպես դատավարական հարկադրանքի միջոցի առնչությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցը կիրառելի է առհասարակ պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ՝ առանց սահմանազատում դնելու, թե անձը ներգրավված է հանրային ծառայության մեջ, թե ոչ։ Այսպես՝ Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման անհրաժեշտության դեպքում քննիչը՝ քննչական բաժնի ղեկավարի համաձայնությամբ, կամ հետաքննիչը՝ դատախազի համաձայնությամբ, նախաքննության կատարման վայրի դատարան են ներկայացնում համապատասխան միջնորդություն...»։

Բելառուսի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ «Դատախազը, նրա տեղակւպր կամ ԲՀ-ի քննչական կոմիտեի նախագահը կամ ԲՀ-ի ազգային անվտանգության կոմիտեի նախագահը կամ նրանց  պարտականությունները կատարող անձը, ինչպես նաև քննիչը՝ դատախազի կամ նրա տեղակախ թույլտվությամբ կամ դատարանը իրավասու են դադարեցնել կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարումը, եթե կան բավարար հիմքեր ենթադրելու, որ պաշտոնում մնալով, նրանք կարող են խոչընդոտել քրեական գործի մինչդատական վարույթին կամ դատական քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվեն հանցավոր գործունեությամբ՝ կապված այդ պաշտոնում մնալու հետ...»։

Ղազախստանի քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործի մինչդատական վարույթի ժամանակ քննիչ֊ դատավորը, ար հիմքեր ենթադրելու, որ պաշտոնում մնալով, նրանք կարող են խոչընդոտել քրեական գործի մինչդատական վարույթին կամ դատական քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվեն հանցավոր գործունեությամբ՝ կապված այդ պաշտոնում մնալու հետ՝ կալանքի ձևով խափանման միջոց ընտրելու հիմքերի բացակայության պայմաններում»։

Էստոնիայի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվում է դատախազի միջնորդության հիման վրա նախաքննության կատարման վայրի դատարանի որոշմամբ կամ դատարանի որոշմամբ, եթե շարունակելով աշխատանքը՝ նա կարող է շարունակել հանցանքի կատարումը կամ աշխատանքը շարունակելը կարող է վնասել քրեական դատավարությանը...»։

Նմանատիպ կարգավորումներ նախատեսված են նաև այլ երկրների օրենսդրությամբ։

2.Առկա իրավիճակը

Գործնականում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավոր դադարեցնել ինչպես հանրային ծառայության մեջ գտնվող, այնպես էլ հանրային ծառայության մեջ չգտնվող պաշտոններ զբաղեցնող անձանց (օրինակ՝ իրավաբանական անձի ղեկավար֊ կարգադրիչ կամ ֆինանսատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք և այլն) պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ վերջիններս կխոչընդոտեն մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվեն հանցավոր գործունեությամբ։

3.Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը խոչընդոտելու կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու ենթադրության դեպքում, կապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման հնարավորությունը:

4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

  • Discussed

    06.05.2019 - 21.05.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5597

Print

Suggestions

Justice Group

10.05.2019

10.05.2019 ԲՀՀ-Հայաստանի Արդարադատության խումբը ներկայացնում է իր դիտարկումները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝ կապված հանրային ծառայող չհանդիսացող անձի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման և ընդհանրապես քննիչի կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու լիազորության հետ։ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ, որ հանրային ծառայող չհանդիսացող և ընդհանրապես որևէ պաշտոնյայի լիազորությունների ժամանակավոր դադարեցման լիազորությունը վերապահվի բացառապես դատարաններին: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ․ Որևէ պաշտոնյայի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը միջամտություն է «գործատուի» և «աշխատողի» իրավահարաբերություններին: Եթե առաջանում է լեգիտիմ հիմք նման միջամտություն կատարելու համար, ապա դրա իրավաչափությունը պետք է ստուգվի դատարանի կողմից: Այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի դատարանը որոշի՝ քննարկելով պաշտոնավարման դադարեցման պայմանները և հիմքերը: Հակառակ պարագայում, պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը կնմանվի որոշակի ժամանակով պաշտոններ չզբաղեցնելու միջանկյալ պատժի:

See more