Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 

 2019 թվականի N -    Ն

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ երկու ամիս ժամկետով` 2019 թվականի մայիսի 1-ից մինչև հունիսի 30-ը:
  2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

     1) ռազմական ունակությունների կատարելագործման,

     2) մասնագիտական վերապատրաստման,

     3) մասնագիտական պատրաստման,

     4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

  1. Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր թվով 451 քաղաքացիների, որոնցից 375–ը` շարքային կազմի, 20-ը` ենթասպայական կազմի, 56-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
  2. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

     1) մոտոհրաձգային մասնագիտություններով` 110 պահեստազորային` հունիսի 15-ից 24-ը ներառյալ,

     2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 81 պահեստազորային` մայիսի 10-ից 16-ը ներառյալ, 18 պահեստազորային` հունիսի 17-ից 23-ը ներառյալ,

     3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 10 պահեստազորային`   հունիսի 17-ից 23-ը ներառյալ,

     4) կապի մասնագիտություններով` 70 պահեստազորային` մայիսի 15-ից 21-ը ներառյալ,  4 պահեստազորային` հունիսի 17-ից 26-ը ներառյալ,

     5) հետախուզական մասնագիտություններով` 20 պահեստազորային` մայիսի 13-ից 22-ը ներառյալ, 28 պահեստազորային` մայիսի 20-ից 29-ը ներառյալ,

     6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 44 պահեստազորային` հունիսի 17-ից 23-ը ներառյալ,

     7) տեխնիկական մասնագիտություններով` 40 պահեստազորային` հունիսի 3-ից 9-ը ներառյալ,

     8) թիկունքային մասնագիտություններով` 20 պահեստազորային` մայիսի 20-ից 29-ը ներառյալ,

     9) տեղագրական մասնագիտություններով` 6 պահեստազորային` հունիսի 13-ից 22-ը ներառյալ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                        Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

               2019թ.

               Երևան

 

  • Discussed

    29.04.2019 - 14.05.2019

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8247

Print

Suggestions

Արթուր Մուսաելյան

29.04.2019

Առաջարկում եմ վարժական հավաքներին ներգրավել նաև այլ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներին, հատկապես, ովքեր ունեն զորահավաքային առաջադրանք։

See more