Add to favourites

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստեղծվելուց և դրա կանոնադրությունը հաստատելուց հետո լուծարվել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի  էներգետիկայի պետական տեսչությունը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային անվտանգության և տեխնիկական տեսչությունը, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչությունը, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը: Այսուհետ նշված տեսչությունների կողմից իրականացվող վերահսկողության ոլորտներում վերահսկողություն իրականացնող պետական մարմին է հանդիսանում ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Սակայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում կատարվող իրավախախտումները կարգավորող համապատասխան հոդվածներով դեռևս սահմանվում է, որ վերահսկողություն իրականացնող կամ գործերը քննող և իրավախախտումների համար պատասխանատվություն կիրառող մարմինները կամ պետական կառավարման լիազոր մարմիններն են, որոնց կազմում գործում էին արդեն իսկ լուծարված տեսչությունները կամ նշված են արդեն իսկ լուծարված տեսչությունների անվանումները: Հաշվի առնելով տեսչական մարմնի կանոնադրությամբ սահմանված լիազորությունները` անհրաժեշտ է օրենսգրքում կատարել ներկայացված նախագծով նախատեսված փոփոխությունները, որոնք կհստակեցնեն քաղաքաշինության, գեոդեզիայի, քարտեզագրության և հողային հարաբերությունների, տրնսպորտի, էներգետիկ, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլոտրներում կատարվող օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված իրավախախտումները քննող և դրանց համար պատասխանատվություն կիրառող մարմինը` ապահովելով իրավական նորմերի և անվտանգության պահպանությունը նշված ոլորտներում:

  • Discussed

    19.04.2019 - 04.05.2019

  • Type

    Law

  • Area

    Administrative Offenses

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7529

Print