ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 8-րդ մասի՝
- առաջին կետը «եռամսյա ժամկետում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն մասի 1.1 կետով սահմանված դեպքերի)» բառերով,
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետով.
«1.1 Հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունը քսան միլիոն դրամը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ տաս միլիոն դրամը գերազանցելու դեպքում, հողամասի սեփականատերը համապատասխանաբար քսան և տասը միլիոն դրամը գերազանցող գումարը կարող է վճարել մինչև տաս տարվա ժամկետում, համայնքի ավագանու որոշմամբ ընդունված՝ տարաժամկետ վճարման ժամանակացույցին համապատասխան: Սույն կետով նախատեսված հողամասի կադաստրային արժեքը տարաժամկետ կարգով վճարելու նպատակով հողամասի սեփականատերը համապատասխան համայնքի հետ պետք է կնքի նպատակային նշանակությունը փոփոխված հողամասի հիփոթեքի պայմանագիր:»
- երրորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) ջերմոցային, անասնապահական թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող (նախատեսվող) հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված պարզեցված կարգով՝ միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:
Ընդ որում, թույլատրվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա շենքեր և շինություններ կառուցել հողերի գոտևորման ու օգտագործման սխեմաներով, դրանց բացակայության դեպքում՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով այդ նպատակների համար առանձնացված գոտիներում»:
Հոդված 2. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ կետում հանել «համայնքի վարչական սահմաններից դուրս» բառերը:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետը, 75-րդ հոդվածի 6-րդ մասը և 76-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը:
Հոդված 4. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը «Պետության» բառից հետո լրացնել «և համայնքների» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերից հանել «համապատասխանաբար պետական կամ» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 65-րդ հոդվածում՝
- 1-ին մասը «համաձայնությամբ,» բառից հետո լրացնել «իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն՝ համայնքի ավագանու որոշմամբ» բառերով:
- 4-րդ մասը «Պետության» բառից հետո լրացնել «և համայնքների» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:»:
Հոդված 8. Օրենսգրքի 68-րդ հոդվածի՝
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Աճուրդի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է: Հողամասի աճուրդը կազմակերպելու համար աճուրդի կազմակերպիչը իր իրավասության շրջանակում ստեղծում է աճուրդային հանձնաժողով, որը գլխավորում է համայնքի ղեկավարը, կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձը: Աճուրդային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ:»
- Հանձնաժողովը իր կազմից հաստատում է աճուրդավար և արձանագրող:»
- 2-րդ մասը «մեկնարկային գինը» բառերից հետո լրացնել «նախավճարի և քայլի չափը» բառերով:
- 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք նախավճարը վճարում են տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց տրվում է մասնակցի վկայական», ինչպես նաև աճուրդի մասնակցության վճար, որը տվյալ տարվա համար սահմանում է համայնքի ավագանին՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով և սակարկողը կարող է գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:»:
- 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են աճուրդավարը, ինչպեն նաև գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք: Գրանցված անձինք սահմանված կարգով վճարում են մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը և աճուրդը սկսվելու պահից 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովի կողմից գրանցվել են:»:
- 7-րդ մասի 2-րդ պարբերությունում «մեկից» բառը փոխարինել «մեկ կամ» բառերով:
- 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աճուրդի արձանագրությունն ստորագրում են աճուրդային հանձնաժողովի անդամները, աճուրդում հաղթող ճանաչված անձը, ցանկության դեպքում, աճուրդի մյուս մասնակիցները: Արձանագրությունը և աճուրդի փաստաթղթերի փաթեթը պահպանվում է աճուրդը կազմակերպող համապատասխան մարմնի կողմից:»
Հոդված 9. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հողամասը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար համայնքի ղեկավարը ստեղծում է մրցութային հանձնաժողով:
Մրցութային հանձնաժողովը գլխավորում է համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված համայնքապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձը:
Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ:»:
Հոդված 10. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում՝
- հանել «կամ մարզպետի» բառերը,
- «վերջիններիս» բառը փոխարինել «վերջինիս» բառով:
Հոդված 11. Օրենսգրքի 101-րդ հոդվածում՝
- 2-րդ մասից հանել «, համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետին» բառերը:
- 3-րդ մասից հանել «,իսկ մարզպետը` պետական սեփականություն» և «,մարզպետի» բառերը:
Հոդված 12. Օրենսգրքի 118-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.
«13. 2018 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա պետական բյուջե վճարված հողամասերի կադաստրային արժեքների գումարները փոխանցվում են համապատասխան համայնքային բյուջեներ:»:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: