<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>>
-
8 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գերատեսչական հանգստյան տներում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց հանգստի կազմակերպման գործընթացն ապահովելու հանգամանքով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործում է §Լեռնային Հայաստան¦ հանգստյան տուն-առողջարանը՝ զորամասի կարգավիճակով, որը երկու տասնամյակից ավելի իրականացնում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից արտոնյալ պայմաններով (անվճար և (կամ) զեղչված գներով) հանգստի և որոշակի վերականգնողական առողջարանային գործընթաց, ինչը սակայն չի ներառվել զինծառայողների սոցիալական երաշխիքները սահմանող §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ գլխում, ինչը խնդիրներ է առաջացնում հանգստյան տուն-առողջարանի բնականոն գործունեության ապահովման գործընթացում:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների իրացման պատշաճ կազմակերպումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծով օրենքի 66-րդ հոդվածում կատարվում են լրացումներ, որոնց համաձայն՝ զինվորական ծառայություն իրականացնող համապատասխան պետական կառավարման մարմնի համակարգում հանգստյան տներ գործելու դեպքում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք օգտվում են այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և պայմաններով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը կապահովի գերատեսչական հանգստյան տներում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց հանգստի կազմակերպման գործընթացը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով սահմանել մարմնի ենթակայությամբ գործող հանգստյան տներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի կազմակերպման կարգը և պայմանները:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2019թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ գերատեսչական հանգստյան տներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի կազմակերպումն իրականացվելու է յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով համապատասխան մարմնին հատկացված միջոցների հաշվին:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Discussed
11.04.2019 - 26.04.2019
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 6815
Print