ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> որոշման նախագծի վերաբերյալ
Իրավական ակտի նպատակն է վերանայել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ինչպես նաև ինժեներական շինությունների առկա վիճակի, պահպանման մակարդակի գնահատման, պահպանման աշխատանքների ընդունման սկզբունքները և մեթոդիկան համապատասխանեցնելով:
Նախագծով վերնայվել են ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ցուցանիշներին առաջադրվող պահանջները, սահմանվել են ավտոմոբիլային ճանապարհների պահպանման թույլատրելի ցուցանիշները չապահովելու դեպքում վճարումների նվազեցման տոկոսաչափեր, ինչպես նաև սահմանվել է բնական աղետների կամ չնախատեսված իրավիճակների՝ հրատապ աշխատանքների մակարդակների գնահատման (աշխատանքների ընդունման) մեթոդաբանությունը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> որոշման նախագծի հեղինակների (մշակողների)
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:
Ց Ա Ն Կ
Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> որոշման նախագիծը
Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> որոշման նախագիծը մշակվել է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա:
-
Discussed
11.04.2019 - 27.04.2019
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 6377
Print