Add to favourites

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Մարտիկ Մարտիրոսյան 07.04.2019 04:36:23 Նախագծով առաջարկվում է, որ «25. Զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում:»: Ակնհայտ է, որ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակված անձինք անցում են ռազմաբժշկական փորձաքննություն և այս առումով որևէ խնդիր չկա: Իմ կարծիքով խնդրահարույց է զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակի վատթարացումը որոշելը, եթե անձն առողջական այդ խնդրի կապակցությամբ ծառայության ընթացքում չի անցել ռազմաբժշկական փորձաքննություն: Օրինակ, ՀՀ կառավարության 2018 թվականի թիվ 405-Ն որոշմամբ հաստատված կարգի 97-րդ կետի համաձայն՝ ԿՌԲՀ-ի կողմից ծառայության հետ պատճառական կապի որոշման համար անհրաժեշտ են՝ 1) զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք հիվանդությունը ձեռք բերելու, վնասվածքը կամ խեղումն ստանալու հանգամանքների մասին. 2) զորամասի բուժծառայության կամ այլ ռազմաբժշկական հաստատության եզրակացությունը: Եթե ծառայությունից արձակվելուց հետո է ի հայտ եկել հիվանդությունը, ապա անձն չի կարող ներկայացնել նշված փաստաթղթերը: Այդ իսկ պատճառով առաջարկում եմ համապատասխան փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության 2018 թվականի թիվ 405-Ն որոշման մեջ: Նախագիծը խմբագրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկության հիման վրա, իսկ պատճառական կապի որոշման պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 12.04.2018թ. թիվ 405-Ն որոշմամբ հաստատված կարգում: Նախագծի տեքստում փոփոխություն կատարվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկության հիման վրա, միաժամանակ նախագծի հիմնավորման մեջ դրույթներ են նախատեսվել ՀՀ կառավարության 12.04.2018թ. թիվ 405-Ն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ:
2 Մարտիկ Մարտիրոսյան 07.04.2019 04:36:23 Բացի այդ, Նախագծով շարունակում է չլուծված մնալ զինվորական ծառայության հետ չկապված, սակայն զինվորական ծառայության ընթացքում բուժման ենթակա առողջական խնդիր ունեցող անձին ծառայության ավարտից հետո անվճար բժշկական օգնություն տրամադրելու հարցը (Օրինակ, զորակոչիկի մոտ հայտնաբերվել է «քթի միջնապատի ծռվածություն», առանց վիրահատվելու զորակոչվում է, ծառայության ընթացքում էլ վիրահատական բուժում չի ստանում): Առաջարկում եմ նախագծում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում բուժման ենթակա առողջական խնդիր ունեցող, սակայն բուժում չստացած նախկին զինծառայողին նույնպես տրամադրվում է անվճար բժշկական օգնություն: Առաջարկությունը մասնավոր դեպքերից է և չի կարող ընդհանրական առումով կարգավորվել ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 318-Ն որոշմամբ: Փոփոխություն կատարված չէ:
3 Մարտիկ Մարտիրոսյան 07.04.2019 04:36:23 Նախագծում չի նշվում, թե ծառայությունից արձակվելուց հետո քանի տարվա ընթացքում անձը կարող է դիմել անվճար բժշկական օգնություն ստանալու համար, այնինչ ՀՀ կառավարության թիվ 405-Ն որոշմամբ հաստատված կարգի 101-րդ կետի 2-րդ մասի համաձայն՝ ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննարկվել և հաստատվել զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում: Ստացվում է, որ նախագծով անվճար բուժում ստանալու համար ժամկետ սահմանված չի, այնսինքն՝ նախկին զինծառայողը կարող է դիմել անգամ ծառայության ավարտից 37 տարի հետո, այնինչ եթե ծառայությունից արձակվելուց հետո՝ 5 արվա ընթացքում իր մոտ առկա հիվանդության վերաբերյալ պատճառական կապը զինվորական ծառայության հետ հաստատված չլինի նախկին զինծառայողը չի կարող իրացնել իրեն տրված անժամկետ իրավունքը: Առաջարկում եմ նախագծով հստակ ժամկետ սահմանել, թե զինվորական ծառայությունից արձակվելուց հետո քանի տարվա ընթացքում անձը կարող է դիմել անվճար բժշկական օգնություն ստանալու համար: Նախագծում անվճար բուժում ստանալու համար ժամկետ սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է, պատճառական կապի վերաբերյալ եզրակացու-թյունների կայացման կարգը և ժամկետները սահմանված են ՀՀ կառավարության թիվ 405-Ն որոշմամբ հաստատված կարգում: Միաժամանակ, պատճառական կապի առկա-յության վերաբերյալ դրույթները նախատեսվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախա-րարության առաջարկության հիման վրա լրամշակված որոշման նախագծում: Նախագծի տեքստում փոփոխություն կատարվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկության հիման վրա, միաժամանակ նախագծի հիմնավորման մեջ դրույթներ են նախատեսվել ՀՀ կառավարության 12.04.2018թ. թիվ 405-Ն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ: