Add to favourites
Under development
«Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 07.04.2019 20:55:22 | Դեմ ենք առաջարկին: ՀՀ դատավորը նույնպես ՀՀ քաղաքացի է: Նրանք իրավահավասար են եւ հավասարաչափ էլ պետք է պաշտպանված լինեն դժբախտ պատահարներից: Սույն օրինագիծը հակասահմանադրական է, քանզի խտրականություն է դնում, ելնելով անձի սոցիալական վիճակից: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Հ.Գ. Ինչու կայքում ճկա քվեարկելու հարթակը: | Չի ընդունվել | Դատավորի՝ Կառավարության սահմանած պայմաններով և չափով դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունքը դատավորի սոցիալական երաշխիքներից է, որն իր ամրագրումն է ստացել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենսգիրք) և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում: Մասնավորապես, Օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունք, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության իրավունք, որը գործում է 2019 թվականի հունվարի 1-ից: Նախագծի ընդունումը բխում է վերոնշյալ նորմատիվ իրավական ակտերի համապատասխան դրույթներից: |