Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներով։

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և նպատակը

1) Ներկայումս ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստվում է ընդունող հանձնաժողովի ակտով: Ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժնի, մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների և իրավասու մարմնի ներկայացուցիչները:

Վերոգրյալ հավաստումը ստանալու համար վերոնշյալ յուրաքանչյուր անձին կառուցապատողը պետք է դիմի ինքնուրույն՝ այդ թվում՝ ՏԻՄ։

Ավարտական ակտ ձևակերպելու համար կարուղապատողը պետք է դիմի ՏԻՄ ներկայացնելով նաև ընդունող հանձնաժողովի ակտը։

Այս առումով առաջարկվում է սահմանել այնպիսի ընթացակարգ, ըստ որի կառուցապատողը ավարտական ակտի հանձնաժողով ձևավորելու նպատակով կդիմի ՏԻՄ։ Վերջինս կձևավորի ընդունող հանձնաժողով և փաստագրումը կիրականացվի մեկ այցելությամբ բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ։

2) Միաժամանակ, ներկայումս ավարտական ակտը տրվում է կառուցապատողին կառուցված շինության պետական գրանցմանը ներկայացնելու նպատակով։ Առաջարկվում է սահմանել որ ավարտական ակտը հաստատվելուց հետո անմիջապես այն ՏԻՄ-ի կողմից ներկայացվի  ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե սեփականության գրանցման համար՝ առանց կառուցապատողի կողմից վերջինիս դիմելու։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ձեռնարկատիրական գործունեության պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ստեղծելու համար ՀՀ կառավարության իրականացվող շարունակական քաղաքականությունը։ 

  1. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը:  Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:

Միաժամանակ, Նախագծի հրատապ ընդունելու և ՀԲ-ի կողմից հաշվի առնելու պարագայում այս տարի կկրճատվի ավարտական ակտի ստացման համար ՀԲ-ի գնահատմամբ պահանջվող 3 քայլը և 20 օր՝ հանձնաժողովի ձևավորման և ստուգման անցկացման մասով։ ՀՀ-ի դիրքը այս ցուցիչի մասով, այլ հավասար պայմաններում, կբարելավվի 33 կետով և կզբաղեցնի 65-րդ տեղը, հեռավորությունը լավագույն արդյունքից՝ 72.50 միավոր։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

  • Discussed

    01.04.2019 - 16.04.2019

  • Type

    Decision

  • Area

    Urban planning, Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Public discussion

16.04.2019 10:43

Որոշում

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8607

Print

Suggestions

Դավիթ Մուրադյան

02.04.2019

Ընդհանուր առմամբ ողջունում եմ նման նախաձեռնությունը փաստաթղթաշրջանառությունը թեթևացնելու և <<մեկ պատուհանի>> մեթոդի ներդնելու։ Այդուհանդերձ, առաջարկում եմ <<օբյեկտի հիմնական ցուցանիշները>> բաժնում լրացնելու համար ավելի կոնկրետ կետեր նախատեսել։ Օրինակ, թեկուզ հենց էներգետիկ օբյեկտների դեպքում պետք է լրացվեն նաև ագրեգատների քանակը, ՀԷԿ-երի դեպքում՝ խողովակաշարի երկարությունը, տրամագիծը։ Ընդհանուր բոլոր դեպքերում՝ շինությունների չափսերը, հարկերի քանակը, և այլն։ Հիմնական ցուցանիշները բաժինը չպետք է տարընկալման և բազմակի մեկնաբանման տեղիք թողնի։ Ներկայումս հստակ կարգավորում սահմանված չլիենլու պատճառով առաջանում են որոշակի տարընկալումներ:

See more