ՆԱԽԱԳԻԾ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «համապատասխան սարքավորումներով ապահովված» բառերից հետո լրացնել «տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝» բառերը:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ և 5.3-րդ հոդվածներով.
«Հոդված 5.2. Շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպումը
- Շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա: Համայնքի ավագանու կողմից սահմանվում են շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջներ և պայմաններ:
- Շրջիկ առևտրի կետերի միջոցով սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի՝ տարանջատված մեկուսամասերում:
- Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան անվտանգությունը և որակն ապահովելու համար:
- Շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառվող ապրանքների տեսակները սահմանում է տվյալ համայնքի ավագանին:
- Եթե առանց համայնքի ղեկավարի կողմից տրամադրված սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվության իրականացվում է շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեություն ապա համայնքի ղեկավարը իրավունք ունի տվյալ շրջիկ առևտրի կետը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ` հատուկ տարածք), եթե շրջիկ առևտրի կետի սեփականատերը կամ նրա լիազորած անձը կամ այն անձը, ում շրջիկ առևտրի կետը տրամադրված է օգտագործման կամ տնօրինման չի ստանձնում պարտավորություն անհապաղ դադարեցնել դրա գործունեությունը:
- Շրջիկ առևտրի կետի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ, և այդ մասին անմիջապես պատշաճ ձևով տեղեկացվում է շրջիկ առևտրի կետի սեփականատերը:
- Համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը կազմում է շրջիկ առևտրի կետը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն: Արձանագրության կրկնօրինակն ուղարկվում է շրջիկ առևտրի կետի սեփականատիրոջը:
- Շրջիկ առևտրի կետերը հատուկ տարածքում պահպանելու ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով` սկսած հատուկ տարածքում այն տեղավորելու պահից:
- Հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետերի պահպանման համար գանձվում է վճար:
- Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առևտրի կետը դրա սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին կամ այն անձին, ում շրջիկ առևտրի կետը տրամադրված է օգտագործման կամ տնօրինման հանձնվում է հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո:
- Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առևտրի կետերը հաշվառվում են: Հաշվառման կարգը և հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի պահպանման համար վճարի չափը սամանում է տվյալ համայնքի ավագանին:
Հոդված 5.3. Շրջածախ առևտուր իրականացնելը
- Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ ընդհանուր օգտագործման տարածքներ) շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը: Համայնքի ավագանու կողմից սահմանվում են շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջներ և պայմաններ:
- Շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները սահմանում է տվյալ համայնքի ավագանին:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» պարբերությունում «մասով» բառից հետո լրացնել «, 5.2-րդ հոդվածի 1-4-րդ մասերով և 5.3-րդ հոդվածով» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետև՝ օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևալ բովանդակությամբ 25.1-րդ և 25.2-րդ կետերով.
25.1) սահմանում է Երևան քաղաքի վարչական սահմաններում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները և պայմանները, շրջիկ առևտրի կետերում վաճառվող ապրանքների տեսակները.
25.2) սահմանում է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ տարածքներ) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները և պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները:»:
Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3-րդ և 4.4-րդ կետերով.
«4.3) սահմանված կարգով տալիս է Երևանում շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման թույլտվություն.
4.4) սահմանված կարգով տալիս է Երևանում շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվություն.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետև՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևալ բովանդակությամբ 40.1-րդ և 40.2-րդ կետերով.
«40.1) սահմանում է համայնքի վարչական սահմաններում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները և պայմանները, շրջիկ առևտրի կետերում վաճառվող ապրանքների տեսակները.
40.2) սահմանում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ տարածքներ) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները և պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները:»:
Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ և 13-րդ կետերով.
«12) տալիս է համայնքի տարածքում շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման թույլտվություն.
13) տալիս է համայնքի տարածքում շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվություն.»:

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետև՝ օրենսգիրք) 158-րդ հոդվածի վերնագրում «կատարողի» բառից հետո լրացնել «, շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպչի» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 13-րդ պարբերությունում «կրպակներում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև շրջիկ առևտրի կետերում և շրջածախ առևտրի միջոցով» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 14-րդ պարբերությունում «վայրերում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև շրջիկ առևտրի կետերում և շրջածախ առևտրի միջոցով» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առևտուր իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ և 22-րդ կետերով.
«21) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման թույլտվության համար.
22) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջածախ առևտրի իրականացման թույլտվության համար.»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ և 22-րդ կետերով.
«21) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ տաս հազար դրամ.
22) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ շրջածախ առևտրի իրականացման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար՝ երեք հարյուր հիսուն դրամ.»: