Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ազդարարման համակարգի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի էությունից բխում է, որ ստեղծման ենթակա ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (այսուհետ նաև՝ հարթակ) միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին:

Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվում է, որ հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 439-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը:

Հիմք ընդունելով Օրենքի և Որոշման պահանջները՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դեռևս 2018 թվականից սկսել է հարթակի ստեղծման աշխատանքները: Այնուամենայնիվ, հարթակի ստեղծման աշխատանքների իրականացման ընթացքում պարզ է դարձել, որ Որոշման մեջ անհրաժեշտ է կատարել խմբագրական մի շարք փոփոխություններ, որոնք կօգնեն ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը դարձնել ավելի ճկուն, գործուն և օգտագործման համար ավելի մատչելի:

 

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներում ընդգրկված ծրագրավորողների առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 439-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է բարձրացնել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մատչելիության մակարդակը:

Այդուհանդերձ, հարկ է փաստել, որ Նախագծով Որոշման N 1 հավելվածի առաջարկվող նոր խմբագրությունը չի հանգեցնի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի էության և բովանդակության փոփոխությանը:

 

 

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման դեպքում կապահովվի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մատչելիությունը:

 

 

 

  • Discussed

    29.03.2019 - 15.04.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice, Transport, Fight against corruption, Electronic justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7814

Print