Add to favourites

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում ծրագիրը հաստատելու մասին»Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                                    ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2017 թվականի  օգոստոսի 31-ի  նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության էր արժանացել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության   ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի    տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), որով նախատեսվում էր մատչելի պայմաններով, մասնավորապես՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ, աջակցել գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում էր յուրաքանչյուր տարի շուրջ 1350 հա պտղատու և խաղողի այգիների կարկուտից արդյունավետ պաշտպանություն նպատակով նպատակային վարկերի տրամադրում: Ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերը կսուբսիդավորվեն այնպես, որ վարկը տնտեսավարողին տրամադրվի 2% տոկոսադրույքով, հայկական դրամով, վարկի մարման 7 տարի ժամկետըով, 6 ամիս մարման պարբերականությամբ, նույն վարկառուին տրամադրվող վարկերի ընդհանուր գումարի մնացորդ չպետք գերազանցեր 100.0 մլն դրամը: Ծրագրի շրջանակներում կարկտապաշտպան ցանցային համակարգերը պարտադիր պետք է տեղեկայվեր կապալառու կազմակերպության կողմից: Ծրագրի իրականաման նպատակով ՀՀ պետական բյուջերից 2018 թվականին հատկացվել էր 700.6 մլն. դրամ: Նախորդ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ծրագրին մասնակեցելու որևէ հայտ չէր ներկայացվել: Միայն հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին ծրագրի պահանջներին համապատասխան կարկտապաշտպան ցանցերի ներդրման նպատակով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից տրամադրվել է 300.0 մլն. դրամ վարկ: Պիլոտային ծրագրում առկա խոչընդոտները պարզելու նպատակով նախարարությունում և մարզերում կազմակերպվել են քննարկումներ բանկերի, կապալառու կազմակերպությունների, այգեգործությամբ զբաղվող տնտեսավարողների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկների հիման վրա ծրագիրը լրամշակվել է: Ներկայացվող ծրագրով նախատեսվում է բացի կարկտապաշտպան ցանցերի տեղակայման համար տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումից, տնտեսավարողներին տրամադրել սուբսիդիա՝ կարկտապաշտպան ցանցերի տեղակայման համար կատարված փաստացի կապիտալ ներդրումների 20 տոկոսի չափով: Ծրագրի շահառուն կարող է օգտվել պետական աջակցության միայն մեկ տեսակից:

Հիմք ընդունելով վերոգրյալը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու հանգամանքը անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Մատչելի պայմաններով, մասնավորապես՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի կամ ներդրված կապիտալի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրման խթանում, վերջնարդյունքում՝ պտղատու և խաղողի այգիների կարկուտից արդյունավետ պաշտպանություն, տնտեսավարողների եկամուտների պահպանումն ու այգեգործության արդյունավետության բարձրացում:

 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում մատչելի մեխանիզմների կիրառմամբ տարեկան շուրջ 193 հա խաղողի և պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար, որը երաշխիք է կարկտահարությունից պտղի և խաղողի բերքի շուրջ 100 տոկոսով  պաշտպանության:

 

  1. Այլ տեղեկություններ

Հանրային քննարկման նպատակով Նախագիծը տեղադրվել է  իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ www.e-draft.am և  ՀՀ գյուղա­տնտեսության նախարարության պաշտոնական՝ www.minagro.am  կայքերում:

 

                                                                            ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

                                                                                   ՏԵՂԵԿԱՆՔ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  • Discussed

    27.03.2019 - 11.04.2019

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8129

Print