Լիանա Բաբաջանյան
07.04.2019
Ինքնին մասնագիտացված վարչական պալատի ստեղծումն ողջունելի գաղափար է, սակայն ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ ՎԴ քաղաքացիական և վարչական պալատի ներկայիս նախագահը պետք է պաշտոնավարի որպես նորաստեղծ վարչական պալատի նախագահ:
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրվեց վարչական դատարանը՝ որպես մասնագիտացված դատարան՝ այդպիսով ստեղծելով երաշխիքներ տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ ապահովելու համար: Այդուհանդերձ, վարչական արդարադատության ոլորտում ապահովված չէ մասնագիտացված պալատի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտերի վերանայումը, քանի որ այդ լիազորությունը վերապահված է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատին:
Հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանը 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780, 13.04.2010 թվականի թիվ ՍԴՈ-873 և 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշումներով արտահայտել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ`Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության արդյունավետ իրականացման և մասնագիտացված արդարադատության վերաբերյալ, որոնք հանգում են հետևյալին՝
Պետք է նկատել, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պալատի 11 դատավորներից միայն 5-ը ունի վարչական մասնագիտացում, որի ներքո դիտարկվուն է նաև տնտեսական դատարանում դատավորի փորձառությունը, քանի որ տնտեսական դատարանը Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավասու էր քննել հանրային իրավահարաբերություններից բխող գործեր: Արդյունքում ստացվում է, որ վարչական գործերով Վճռաբեկ դատարանի որոշումների կայացման հարցում որոշիչ դեր ունեն քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորները:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար պահանջվում է համապատասխան մասնագիտացում՝ քաղաքացիական, վարչական կամ քրեական, ինչը ենթադրում է, որ Վճռաբեկ դատարանում դատավոր է նշանակվում այս մասնագիտացումներից որևէ մեկն ունեցող դատավորը, սակայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում նշանակված դատավորը պետք է ունենա 2 մասնագիտացում: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածում իրավական ֆիկցիայի միջոցով փորձ է արվել հաղթահարել նշված իրավիճակը՝ սահմանելով, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորները համարվում են միաժամանակ քաղաքացիական և վարչական մասնագիտացումներ ունեցող:
Ուշագրավ է, որ այլ երկրների օրենսդրության ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ մի շարք երկրների դատական համակարգերում գործում են վարչական դատարանի ակտերը վերանայող մասնագիտացված ատյաններ: Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում վճռաբեկ դատարանների կազմում գործում են առանձին վարչական պալատներ, իսկ Գերմանիայի Հանրապետությունում, Ավստրիայի Հանրապետությունում, Շվեդիայի Թագավորությունում, Լիտվայի Հանրապետությունում և մի շարք այլ երկրներում գործում են վարչական գործերով առանձին վճռաբեկ (գերագույն) դատարաններ:
Ամբողջ վերոշարադրյալը վկայում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)՝
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունք
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության իրականացումը մասնագիտացված վարչական պալատի միջոցով:
Discussed
27.03.2019 - 11.04.2019
Type
Law
Area
Justice
Ministry
Ministry of Justice
Views 8756
Print07.04.2019
Ինքնին մասնագիտացված վարչական պալատի ստեղծումն ողջունելի գաղափար է, սակայն ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ ՎԴ քաղաքացիական և վարչական պալատի ներկայիս նախագահը պետք է պաշտոնավարի որպես նորաստեղծ վարչական պալատի նախագահ: