Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ շահառուների շրջանակի ընդլայնման, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառության շրջանակներում տվյալ բուհում սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) պահանջի, ինչպես նաև սահմանված չափանիշների սահմանային արժեքների փոփոխության անհրաժեշտությամբ: 

Հստակեցվել է Որոշման 1-ին կետի բանաձևը:

Որոշման 3-րդ կետի փոփոխությամբ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները:

Հավելվածի 5-րդ ենթակետի փոփոխությամբ դիմորդի՝ հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, իջեցվել են որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված կրթական ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները՝ նշանակալի նվաճումների հաշվարկման 100 բալային առավելագույն միավորների սահմանաչափը՝ 80 միավոր՝ նկատի ունենալով, որ հարցազրույցի փուլը հանվել է և նախատեսված չափորոշչի համար սահմանված 20 բալային միավորը պակասել է: 

Միաժամանակ հստակեցվել են միջին որակավորման գնահատականը և ներդրվել է դրա հաշվարկման բանաձև, ինչի արդյունքում տարկետման իրավունքի հավակնություն ձեռք բերելու շեմը մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 60 միավորի փոխարեն սահմանվել է 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 65-ի փոխարեն 51 բալային միավոր: Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության(այսուհետ՝ Մեթոդաբանություն) մեջ:

 Տարընթերցման տեղիք տվող «scholarship» բառը հանվել է, իսկ դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ:

Մեթոդաբանության 4-րդ կետը հստակեցվել է՝ նախատեսվել է միջին որակավորման գնահատականի հաշվարկման հստակ բանաձև:

  • Discussed

    25.03.2019 - 10.04.2019

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 16911

Print

Suggestions

Դավիթ Մարտիրոսյան

09.04.2019

Հաշվի առնելով տարբեր բուհերում/երկրներում «գերազանցության» շեմի զգալի տարբերությունները(օրինակ, Բրիտանիայում այդ շեմը 70 տոկոսն է, ԱՄՆ-ում՝ 93 տոկոս է, Գերմանիայում՝ 83)՝ առաջարկում եմ դիտարկել E4 կոմպոնենտի հաշվման հետևյալ մոդելը. եթե ուսանողը հաղթահարել է իր բուհի գերազանցության շեմը, ապա ուղղակի վերցնել E4=20։ Եթե ուսանողի ՄՈԳ-ը ցածր է գերազանցության շեմից, ապա վերցնել E4=(ՄՈԳ/ԳՄՈԳ)x20, որտեղ ԳՄՈԳ-ը տվյալ բուհի գերազանցության շեմն է։ E4-ի այսպիսի սահմանման դեպքում k4 կշիռը մագիստրատուրա ընդունվողների համար k4=2.75-ից անհրաժեշտ կլինի իջեցնել 2.5, իսկ ավելացած 0.25-ը կարելի է տալ E1-ի կշռին՝ սահմանելով k1=0.75։ E4-ի այս մոդելի դեպքում ասպիրանտուրա ընդունվողների համար համամասնության k1-k4 նախկին գործակիցները մնում են անփոփոխ։

Դավիթ Մարտիրոսյան

09.04.2019

Արտերկրի առաջատար բուհերում կրթաթոշակի տրամադրումը ոչ միշտ է պայմանավորված դիմորդի բացառիկ տվյալներով։ Հաճախ ուղղակի այն չի տրամադրվում, որովհետև ուսման վարձը արդեն իսկ բավականին ցածր է, կամ այն չի տրամադրվում, որովհետև առհասարակ նախատեսված չէ, կամ այն չի տրամադրվում առաջին տարվա ուսանողներին, կամ տրամադրվում է, բայց միայն մեկ տարով և ամեն տարի պետք է կրկին դիմել, և այլն։ Դեպքերը շատ են։ Կրթաթոշակի առկայության գործող պահանջը դիմորդին արհեստականորեն կարող է զրկել այն առաջատար կրթօջախներում ուսանելու հնարավորությունից, որտեղ ուսման վարձը կազմում է ընդամենը մի քանի հարյուր հազար դրամ։ Այդպիսի համալսարաններ կան օրինակ Գերմանիայում և Շվեյցարիայում, որոնք պետական ֆինանսավորում ունեն։ Դրանց ոչ միայն 50, այլ նույնիսկ 10 լավագույնների ցանկում կարելի է տեսնել՝ կախված մասնագիտությունից։ Հաշվի առնելով, որ նույնիսկ Հայաստանում արդեն տարեկան 1-2 մլն դրամ ուսման վարձը նորություն չէ, և օրինակ 89.1 տոկոս բակալավրիատի ՄՈԳ ունեցող ուսանողը առանց կրթաթոշակի կարող է տարկետում ստանալ Հայաստանում՝ վճարելով ավելի բարձր ուսման վարձ, առաջարկում եմ, ելնելով արդարության սկզբունքից, 9.1 կետում « կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների» բառերը փոխարինել «ուսման տարեկան վարձի 70 տոկոսը ծածկող կրթաթոշակի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կամ տարեկան 2 մլն դրամին համարժեք գումարը չգերազանցող տարեկան վարձով կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների» բառերով։

Վազգեն Միքայելյան

08.04.2019

Կարծում եմ, որ 19 ՄՈԳ (20 հնարավորից), արտերկրում տեղի ունեցած գիտաժողովներում 2 զեկույց և իր ղեկավարի հետ միասին 2 տպագրված հոդված (ԲՈԿ֊ի կողմից հաստատված ամսագրում) ունեցող մագիստրատուրայի ուսանողը արժանի է ուսումը ասպիրանտուրայում շարունակելու հնարավորություն ստանալ, բայց ըստ ձեր կողմից սահմանված չափանիշների տվյալ ձեռքբերումներով անձը չի հավաքում անցողիկ շեմին համապատասխանող միավորները։ Հաշվի առնելով այս հանգամանքը, առաջարկում եմ վերանայել ասպիրանտուրա ընդունվել ցանկացողների համար սահմանված անցողիկ շեմը կամ կատարել որոշակի փոփոխություններ համապատասխան բալային համակարգերում։

See more