Add to favourites
Under development
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքներ
-
2 - Agree
-
3 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Ենգիբարյան 21.03.2019 13:58:05 | Հիմնավորումը կցված չի | Տեխնիկական խնդրի հետևանք է | Հիմնավորումը կրկին անգամ կցվել է |
2 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 21.03.2019 21:25:55 | 1. Ջրի ազգային խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջբնագերատեսչական խորհրդատվական մարմին.է և Ջրային Օրենսգրքով սահմանված լինելու դեպքում ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտը ներկայացնում է Ջրի ազգային խորհրդի քննարկմանը: Օրենսգրքով սահմանված դեպքերը բազմպիսի են, այդ թվում խնդրահարույց դեպքերը, որոնք պահանջում եմ տարբեր շահագրգիռ գերատեսչությունների կարծիք, առաջարկ և համաձայնություն: Իսկ ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտը /փաթեթը/ Ջրի ազգային խորհուրդն ուղարկում է ջրի ազգային խորհրդի անդամ գերատեսչություններին, որոնց դիրքորոշումը և մոտեցումը շատ կարևոր է ՋԹ տրամադրման որոշումների կայացման ժամանակ: Ցավոք նախագծով նախատեսվում է դադարեցնել այդ կարևոր խորհրդատվական մարմնի և վեճերը լուծող հանձնաժողովի լիազորությունները: 2. Նախագծի ընդունման արդյունքում Ջրի ազգային խորհրդի լիազորություններն անցնելու են բնապահպանության նախարարությանը, և ՋԹ տրամադրման ժամանակ, ըստ 1-ին կետով նշված նկատառման, կբարձրանա կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կկայացվեն ոչ ճիշտ և անարդյուանվետ որոշումներ: 3.Ջրի ազգային խորհրդն առաջարկություններ է ներկայացնում նաև ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի և դրանցում առաջարկվող փոփոխությունների նախագծերի վերբերյալ: Սակայան տարածաշրջանի 1-ին լավագույն Ջրայաին օրենսգրքում, ինչն ուղենիշ է հարևան երկրների համար, նախատեսվում է կատարել հիմնարար սկզբունքային փոփոխություն և լիազորությունների կենտրոնացում բնապահպանության նախարարությունում: 4. Նախագիծը ենթակա է շրջանառությունից հանման: | Ձեր մտահոգությունը հասկանալի է, սակայն պետք է նշել, որ ջրի ազգային խորհուրդը խորհրդատվական մարմին է և կայացրած որոշումների համար իրավական պատասխանատվություն չի կրում, իսկ Ջրի ազգային խորհրդի կազմում ստեղծվող վեճերը լուծող հանձնաժողովի որոշումները պարտադիր կատարման ուժ չունեն, և դրա չկատարման դեպքում հարցը լուծվում է դատական կարգով: Հայտնում ենք նաև, որ օրենսդրությամբ սահմանված դեպքերում տարբեր շահագրգիռ գերատեսչությունների կարծիքը և համաձայնությունը ստանալը ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջ է, որը գործում է և շարունակելու է գործել, իսկ մշակված նախագծերը սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ գերատեսչություններին կարծիքի և համաձայնության։ Միաժամանակ հայտնում եմ, որ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքում բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնվել են լայնածավալ փոփոխություններ, որում ընդգրկված են նաև ջրային տնտեսության ոլորտում իրականացվող գործունեություններին վերաբերվող փոփոխություններ՝ խստացման ուղղությամբ։ | |
3 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 21.03.2019 21:28:25 | Հիմնավորումը նախագծի փաթեթին կցված չէ: | Տեխնիկական խնդրի հետևանք է։ | Հիմնավորումը կրկին անգամ կցվել է |
4 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 21.03.2019 23:29:33 | Տ. Ավինյանը հնարավոր է ամբողջական չպատկերացներ Ջրի ազգային խորհրդի կարևորությունը: Բնապահպանության նախարարությունը կարող էր 2019 թվականի փետրվարի 25-ի N04/03.13/8905 հանձնարարականը կատարելիս կարող էր հիմանավորել և հաստատակամ ներկայացնել, որ Ջրի ազգային խորհուրդը լուծարելու և լիազորությունները Բնապահպանության նախարարությանը փոխանցելու ոչ արդյուանվետությունը: Բնապահպանության նախարարությունը նախագիծ չմշակելու մասնագիտական հիմնավորում տալու փոխարենը կուրորեն բառացի կատարել է ոլորտի ոչ մասնագետ փոխվարչապետի հանձնարարականը: | Հիմնավորումը ներկայացվել է սույն ամփոփաթերթի 2-րդ կետում։ | |
5 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 28.03.2019 23:59:55 | Տարբեր շահագրգիռ գերատեսչությունների կարծիքի ուղարկել ասելով ոչ թե նկատի ունեք իրավական ակտերի նախագծերը, այլև ՋԹ ստացման հայտը (փաթեթը)։ Այսինքն Ջրի ազգային խորհուրդն այդ փաթեթն ուղարկում է ջրի ազգային խորհրդի անդամ գերատեսչություններին, որոնց դիրքորոշումը և մոտեցումը շատ կարևոր է ՋԹ տրամադրման որոշումների կայացման ժամանակ: Ցավոք նախագծով նախատեսվում է դադարեցնել այդ կարևոր խորհրդատվական մարմնի լիազորությունները, այն կենտրոնացնելով բնապահպանության նախարարությունում, ինչն իր հերթին կնպաստի կոռուպցիոն ռիսկերի բարձրացմանը, նվազեցման փոխարեն։ | ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն ապահովում է քննարկվող ջրօգտագործման թույլտվության հայտերի հրապարակայնությունը: | |
6 | 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 29.03.2019 00:17:42 | Առաջարկում եմ. 1. Ձեր կոմից մատնանշված <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքում բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնված լայնածավալ փոփոխություններն ԱԺ֊ի կողմից ընդունվելուց հետո նոր սույն նախագիծը դնել շրջանառության մեջ, որպեսզի հանրությանը պարզ լինի նշվածս խնդրահարույց հարցերի հետագա կարգավորման մոտեցումները։ 2. Ի դեպ, նշում եք, որ 《<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքում բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնվել են լայնածավալ փոփոխություններ, որում ընդգրկված են նաև ջրային տնտեսության ոլորտում իրականացվող գործունեություններին վերաբերվող փոփոխություններ՝ խստացման ուղղությամբ》։ Բայց ըստ Ջրային օրենսգրքի, ջրային տնտեսության ոլորտն ու լիազորությունները տարանջատված է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման մարմնի լիազորություններից և ըստ կառավարության որոշումների դրանց գործառույթներն իրականացնում են տարբեր գերատեսչություններ։ Իսկ ջրի ազգային խորհուրդը ըստ Ջրային օրենսգրքի խորհրդատվական եզրակացություն է տալիս հիմնականում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման մարմնի ուղարկած փաթեթների վերաբերյալ։ | <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքում նախաձեռնվող փոփոխությունները վերաբերվում են ողջ ջրային ոլորտին։ |