«Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման ահրաժեշտությունը բխում է գործող իրավական ակտի և կառավարման համակարգում տիրող առկա իրավիճակի համապատասխանեցման պահանջից։ Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակից բխող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N517-Ն որոշման մեջ՝ վերանայելով որոշման 2-րդ հավելվածով հաստատված կազմը ։
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագիծը կարգավորում է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի բնականոն աշխատանքը։
-
Discussed
15.03.2019 - 30.03.2019
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 8486
Print