Տիգրան Սարաֆյան
20.03.2019
շատ բարձր են նախատեսվել, նվազեցնել է պետք, իսկ կոդերի ցանկը թերի է, վերախմբագրման կարիք կա,
Under development
2 - Agree
18 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի`
15.2-րդ և 15.3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15.2 ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին, (իսկ 7325 և 7326 ծածկագրերից` սև մետաղից սալիկները) դասվող սև մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանման համար (սույն կետով նախատեսված` պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում» և «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրված` վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204) ապրանքների վրա), ինչպես նաև «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված և հետագայում ներմուծվող, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ընթացակարգերով ԵԱՏՄ անդամ երկրներ վերամշակման նպատակով տեղափոխվող և հետագայում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների վրա): |
բազային տուրքի 200-ապատիկի չափով
|
15.3. գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի և սպառված առաջնային մարտկոցների և սպառված էլեկտրական կուտակիչների (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում» և «վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող ներքոհիշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) արտահանման համար (սույն կետով նախատեսված` պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում» և «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրված` վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների վրա), ինչպես նաև «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված և հետագայում ներմուծվող, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ընթացակարգերով ԵԱՏՄ անդամ երկրներ վերամշակման նպատակով տեղափոխվող և հետագայում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների վրա). |
|
ա) ԱՏԳ 760200, 7802 00 0000, 7902 00 0000, 8108 30 0000, 854810 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար |
բազային տուրքի 400-ապատիկի չափով |
բ) ԱՏԳ ԱԱ 8104 20 0000, 8111 00 1900 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար |
բազային տուրքի 800-ապատիկի չափով |
գ) ԱՏԳ ԱԱ 7404 00, 8110 20 0000 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար |
բազային տուրքի 1200-ապատիկի չափով |
դ) ԱՏԳ ԱԱ 7503 00, 8112 22 0000 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար |
բազային տուրքի 2500-ապատիկի չափով |
ե) ԱՏԳ ԱԱ 8002 00 0000, 8102 97 0000, 8105 30 0000, 8106 00 1000, 8107 30 0000, 8101 97 0000, 8113 00 4000 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար |
բազային տուրքի 4200-ապատիկի չափով |
զ) ԱՏԳ ԱԱ 8103 30 0000, 8109 30 0000, 8112 13 0000, 8112 52 0000, 8112 92 210 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր կիլոգրամի համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
Discussed
15.03.2019 - 30.03.2019
Type
Law
Area
Economy
Ministry
Ministry of Economy
Views 9716
Print20.03.2019
շատ բարձր են նախատեսվել, նվազեցնել է պետք, իսկ կոդերի ցանկը թերի է, վերախմբագրման կարիք կա,
20.03.2019
Ընդհանուր առմամբ նախագծի երկրորդ հատվածի մասով, այն ինչ վերաբերում է գունավոր մետաղներին առարկություններ չունեմ, սակայն ինչ վերաբերում է սև մետաղի ջարդոնին, մի քանի դիտարկում ստորև։ 1․ Նախագծի հիմնավորման մեջ կա պնդում թէ հայաստանի 30 մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններ օգտագորում են որպես երկրորդային հումք մետաղական ջարդոն և թափոն։ Այստեղ առաջանում է հարց թէ կոնկրետ այդ ձեռնարկություններից որոնք են որ օգտագործում են սև մետաղի ջարդոն և ինչպիսի արտադրանք են թողարկում։ Եթե հնարավոր է թվաբանկան պատկեր։ Սև մետաղի ջարդոն/թափոն վերամշակելու համար ձեռնարկությունը պետք է ունենա դոմնային վառարան, իսկ որքան ես տեղյակ եմ ՀՀ-ում նման ձեռնարկություն չկա։ Կան ավելի փոքր հզորության գործարաններ որոնք ունակ են վերամշակել գուանվոր մետաղ և այլ մեթոդներով։ 2 ․Բացի այս սև մետաղի վերամշակմամ արդյունքում ստացված նախնական/վերջնական արտադրանքը ունի արտահանման մեծ խնդիր, մասնավորապես լոգիստիկ առումով, քանզի ծանր է և ծավալուն։ Ուստի մեծ հարց է ինչ մշակել, ինչ արժեքով, ինչ արտադրել և ինչ /ուր արտահանել։ 3․ Նախագծի հիմնավրոման մեջ նշված է որ 2017թ ՀՀ-ից արտահանվել է 8000 տոննա սև մետաղի ջարդոն։ Նախ եթե սա նշվում է որպես հիմնավորում ապա առնվազն պետք ՝ - ունենալ առնվազն տեղեկություն 2016,2018թթ մասով ընդ որում և արտահանված սև մետաղի ջարդոնի մասով և հայկական նշված 30-ից ավել մետաղամշակող գործարանների կողմից ընդունված, վերամշակված սև մետաղի ջարդոնի մասով։ - ունենալ տեղեկություն ընդհանրապես թեկուզ շատ մոտավոր ՀՀ-ում մնացորդ սև մետաղի ջարդոնի քանակների մասին, ինչպես նաև խոշոր հավաքագրողների/գնորդների մասով կոնցետրացիաների մասին - հետաքրքիր է նաև տվյալ 8000 տոնն մետաղը արտահանելիս արդյոք վճարվել է ներկայումս գործող 80 000 ՀՀ դրամ պետ տուրքը 1 տոնայի համար, թէ տվայլ օգտագորվել է օրենքով նախատեսված "արտադրված է Հայասատնում" եզրույթը։ Կարծում եմ ընդհանուր առմամբ նախագծի հիմնավորումը թոերի և լրամշակման և լրացուցիչ աշխատանքի կարիք ունի։ Հարգանքով Հրաչ Ասատրյան