Add to favourites

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի ընդունման անհարժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

 

Սույն օրենքի նախագիծը մշակվել է ուժը կորցրած ճանաչելու համար  անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը։

Այդ դրույթի ուժը կորցրած ճանաչումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով՝

Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում։ Հարկ է նշել, որ նման դրույթներ նախատեսված են եղել և կիրարկվել են ԱՊՀ մի շարք երկրներում, և այն ժամանակ մեր տարածաշրջանում ֆինանսական ենթակառուցվածքների թերի զարգացվածության պարագայում որոշակիորեն արդարացված էին, սակայն նույնիսկ այդ պարագայում հանդիպեցին բուռն հակազդեցության և քննարկումների ինչպես ԿԲ ներսում, այնպես էլ համակարգի մասնակիցների շրջանում: Հետագայում, կարճ ժամանակ անց, այն ուղղակի հակասության մեջ  մտավ տվյալ ժամանակահատվածում արագ զարգացող օրենսդրության և զարգացած տնտեսություններում գործող ինստիտուտների հետ, ինչպիսիք են, օրինակ, առևտրային գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանությունը։ Նմանատիպ տվյալների հրապարակումը անխուսափելիորեն հանգեցնելու էր բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների սնանկացման, ինչպես նաև հանրային լուրջ դժգոհությունների:  Ուստիև այն չկիրառվեց և չի կիրառվում: Իրավական առումով նաև խնդրահարույց էր առանց անձի համաձայնության իր առևտրային կամ անձնական տվյալների հրապարակումը և բացահայտումը հասարակության լայն զանգվածներին: Այդ տվյալների հրապարակման նպատակը ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիության ապահովումն էր, և նշված նպատակին հասնելու իրավաչափ եղանակ չէր կարող լինել կոնկրետ անձի տվյալների հրապարակումը, քանի որ կխաթարվեին առևտրային գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանության միջազգայնորեն ընդունված համաչափության և այլ իրավական սկզբունքները:

Օրենքի նշված նորմի ընդունումից հետո նաև միջազգային կառույցների փորձագետները արտահայտեցին խիստ բացասական վերաբերմունք և  արդյունքում  որոշում կայացվեց գնալ վարկային բյուրո ստեղծելու հայեցակարգի մշակման և համապատասխան օրենքի ընդունման ճանապարհով, ինչը հենց կիրառվում է զարգացած երկրներում և ապացուցել է իր արդյունավետությունը։ Վարկային բյուրոներում վարկային տեղեկատվության հավաքագրման մոտեցումը զերծ կպահեր հասարակության լայն զանգվածներին զգայուն տեղեկատվության հասանելիությունից և միաժամանակ կապահովեր ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությունն ու համակարգի կայունությունը` ապահովելով անձնական տեղեկատվության պահպանման միջազգայնորեն ընդունված սկզբունքները:

Այժմ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքով է համապարփակ կարգավորվում նշված հարաբերությունները։ Այդ կարգավորումները համապատասխանում են միջազգային լավագույն փորձին։

Այդ պատճառով ՀՀ կենտրոնական բանկը չի կիրառում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված նշված դրույթը, քանի որ այն հնացած է և չի համապատասխանում ներկայիս օրենսդրությամբ ներդրված սկզբունքներին։  

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով կվերացվեն գործող անհստակությունները:

      Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

      Նախագիծը մշակվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

     

      Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն այդ ոլորտը կարգավորող իրավական ակտերը:

 

        Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Նորմատիվ իրավական ակտի նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ է և պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի նվազեցում և/կամ ավելացում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    14.03.2019 - 29.03.2019

  • Type

    Law

  • Area

    Financial

  • Ministry

    Central Bank of the Republic of Armenia

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10819

Print