Տիգրան Սարաֆյան
20.03.2019
լուծարելն ավելի ճիշտ կլիներ, դրա օգուտը երկիրը չի տեսել, և ինչ է օգուտ է տալու այսուհետ որպես ֆոնդ, չկա հիմնավոր բացատրություն
3 - Agree
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-30-Ն օրենքը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
նախագահ՝
Ա. Սարգսյան
ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի թիվ ՀՕ-68 օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
նախագահ՝
Ա. Սարգսյան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 125-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը և 126-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «և Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերի գծով ստացվող տոկոսը,» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
նախագահ՝
Ա. Սարգսյան
Discussed
14.03.2019 - 29.03.2019
Type
Law
Area
Financial
Ministry
Central Bank of the Republic of Armenia
Views 8673
Print20.03.2019
լուծարելն ավելի ճիշտ կլիներ, դրա օգուտը երկիրը չի տեսել, և ինչ է օգուտ է տալու այսուհետ որպես ֆոնդ, չկա հիմնավոր բացատրություն
19.03.2019
Ինչպես գիտենք Համահայկական բանկը ձեռնարկությունների զարգացման բանկ է, որը հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն:Ըստ շրջանարվող լուրերի ՀՀ Կենտրոնական բանկը նախատեսված 30 մլրդ դրամից 7,5 մլրդ դրամ է ներդրել Համահայկական բանկի կանոնադրական կապիտալում: Այսպիսով,առաջարկում եմ լինել թափանցիկ և հստակեցնել ներդրումային ֆոնդի ակտիվները։ Միաժամանակ առաջարկում եմ «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը միաձուլել մասնագիտացված ֆոնդին։ Սա Հայաստանում նոր տեսակի ֆինանսական կառույց է, որի նպատակն է իրականացնել արտահանմանը միտված մասնավոր ձեռնարկությունների ներդրումային ծրագրերի երկարաժամկետ ֆինանսավորում՝ հավաքագրելով անհրաժեշտ ֆինանսավորման միջոցները զարգացմանն ուղղորդված ներքին և արտաքին տարբեր աղբյուրներից: