Add to favourites

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Zhenya Mayilyan 05.03.2019 00:01:50 Միանշանակ շատ ողջունելի փոփոխություններ են առաջարկվում: Ընդունվել է ի գիտություն
2 Էդուարդ Ալեքսանյան 06.03.2019 01:04:40 Առաջարկում եմ այս անգրագետ նախագիծը ցույց տաք գոնե մեկ բանիմաց իրավաբանի կամ՝ գոնե կարդաք ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքը , որը խախտվում է սրանով Ընդունվել է ի գիտություն: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին անհամապատասխանությունը որևէ հղումով հիմնավորված չէ:
3 Trdat Grigoryan 19.03.2019 11:11:59 ՄԻԱՎ վարակին հակազդման 30 տարիների ընթացքում ՀՀ-ում ստեղծվել է հսկողության բոլոր անհրաժեշտ բաղադրիչները ներառող ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկողության արդյունավետ համակարգ, որի պատասխանատուն և իրականացնողը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն է: Գործող արդյունավետ հաշվետվական համակարգը թույլ է տալիս 100% ճշտությամբ հաշվարկել ազգային ծրագրում ներառված բազմաթիվ ցուցանիշներ, այդ թվում նաև տարբեր միջազգային պարտավորություններով ստանձնածները: Համակարգը բարձր է գնահատվել ԱՀԿ-ի (WHO) և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) փորձագետների կողմից: Նախագծով առաջարկվող փոփոխությունը վտանգում է ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկողության, մոնիտորինգի և հաշվետվողականության՝ տարածաշրջանում օրինակելի համարվող համակարգի գործունեությունը և կխարխլի ստեղծված մոնիտորինգի կուռ համակարգը: Բացի այդ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մոնիտորինգը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող գործիք է և պետք է լինի պետության մենաշնորհ, առանց որի հնարավոր չի լինի վերահսկել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակը երկրում և ապահովել արագ արձագանք տարբեր համաճարակաբանական իրավիճակներում, ինչի հետևանքով համաճարակը կարող է դառնալ անվերահսկելի: Չի ընդունվել: Օրենքի նախագիծը չի նախատեսում ներկայում արդյունավետ գործող որևէ համակարգի վերացում, ներառյալ հաշվետողականության և մոնիտորինգի: Դրանց գործարկումը կկանոնակարգվի համապատասխան ենթաօրենսդրական ակտերով: Նախագծի նպատակը նախ և առաջ վարակի կանխարգելման գործառույթի փուլային և աստիճանական ապակենտրոնացման համար նպաստավոր օրենսդրական նախադրյալի ստեղծումն է:
4 Մարինե Ասրյան 19.03.2019 11:38:15 Նախագծում առկա են մի շարք հակասություններ և անընդունելի դրույթներ: Այսպես, նախագծով բժշկական կազմակերպության բժշկին տրվում է իրավունք ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքը անմիջականորեն տրամադրել 14-ից բարձր տարիքի անձանց, ինչը հակասում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքին, որում սահմանված է՝ 18 տարին չլրացացած, կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտների առողջական վիճակի մասին տեղեկությունները տրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին: Դրանից բացի, դեռևս վերջնականապես չձևավորված հոգեկերտվածքով դեռահասին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության դրական արդյունքը հայտնելը հղի է անցանկալի հետևանքներով, ընդհուպ ինքնասպանությունը: Չի ընդունվել: Գործող օրենքի 10-րդ հոդվածի վերջին պարբերությամբ արդեն իսկ նախատեսված է 14-18 տարեկան երեխաների` նրանց դիմումով կամ համաձայնությամբ հետազոտության իրականացումը, որին տրամաբանորեն հետևում է հետազոտության արդյունքի տրամադրումը:
5 ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ 19.03.2019 12:02:20 Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունումը կխախտի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների արդյունքների մեկնաբանության տրամաբանական ընթացքը: Մասնավորապես անհասկանալի է, թե ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված առաջնային հետազոտության դրական արդյունքի դեպքում տվյալ կամ այլ բժշկական կազմակերպությունում կրկնակի հետազոտությամբ բացասական արդյունք ստացվելիս որ արդյունքն է համարվելու հավաստի: Մինչդեռ գործող օրենքում առկա ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում պարտադիր կարգով կրկնակի հետազոտություն կատարելու դրույթը բացառում է նման իրավիճակների ի հայտ գալը: Ընդհանուր առմամբ առաջարկվող փոփոխությունները կարող են բերել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների որակի հսկողության տարիների ընթացքում ստեղծված և փորձարկված արդյունավետ համակարգի փլուզման: Չի ընդունվել: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների արդյունքների մեկնաբանության տրամաբանական ընթացքը սահմանվում է առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանված չափորոշիչով, ինչպես նաև հիվանդությունների ախտորոշման և բուժման ուղեցույցներով, հետևաբար բարձացված հարցը օրենքի կարգավորման առարկայից դուրս է:
6 Մարինե Յախշյան 19.03.2019 12:26:33 Նախագծով առաջարկվող փոփոխությունները բացասաբար կանդրադառնան ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշման ճշգրտության վրա՝ մեծացնելով սխալ ախտորոշումների հավանականությունը՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով: Գործող օրենքը ապահովել է այն, որ ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի մինչ օրս հաստատված որևէ դեպք հետագայում այլ լաբորատորիաներում (նաև արտերկրի) կատարված հետազոտություններով չի ժխտվել և փաստացի երկրում առ այսօր չի արձանագրվել ՄԻԱՎ վարակի սխալ ախտորոշման որևէ դեպք, ինչը չի բացառվելու առաջարկվող փոփոխության պարագայում: Չի ընդունվել: Լաբորատոր ախտորոշման ճշգրտությունը կանխորոշվում է բժշկական կազմակերպությունների կողմից կիրառվող ընթացակարգով, կիրառվող ախտորոշիչ նյութերի և/կամ սարքավորումների որակով, որը օրենքի կարգավորման առարկայից դուրս է:
7 Stepan Mirzoyan 19.03.2019 13:06:30 Xaytarak angraget u korcanarar naxagice. Iravagitutyan ev aroghjapahutyan bnagavari caghranqi husharzan kotoghe! Ընդունվել է ի գիտություն: Դիտողությունը իրավական հիմքից զուրկ է:
8 Արմինե Պեպանյան 19.03.2019 14:14:53 Նախագծով առաջարկվող փոփոխություններից բխող բուժման և մոնիտորինգի ծառայությունների ապակենտրոնացումն անխուսափելիորեն բերելու է դրանց անընդհատության խախտման: Հիվանդության հետ կապված խարանի և խտրականության առկայության պայմաններում, երբ մեծ է բուժման համար տեղամասային պոլիկլինիկաներ պացիենտների չդիմելու հավանականությունը, առաջանալու են հակառետրովիրուսային դեղերի ավելցուկ, ժամկետանց դեղեր և ֆինանսական կորուստներ: Չի ընդունվել: Ներկայացված փաստարկները զուրկ են հիմնավորումներից: Հանրապետության տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ախտորոշման և բուժման իրականացումը միայն մեկ կազմակերպության կողմից նպաստում է հասարակության մեջ առկա` ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ կարծրատիպերի և խտրականության ամրապնդմանը:
9 Արշակ Ասմարյան 19.03.2019 14:18:10 Առաջարկվող փոփոխություններից բխում է, որ տեղի է ունենալու բուժման գործընթացի ապակենտրոնացում: Դրա հետևանքով կարող են ծագել մի շարք լրջագույն խնդիրներ: Մասնավորապես անհասկանալի է, թե ինչպես է նման իրավիճակում կատարվելու դեղերի անհրաժեշտ քանակների հաշվարկը, պատվերի կազմումը, դրանց բաշխումն ու բժշկական կազմակերպություններին մատակարարումը, ինչը կարող է բերել դեղերի չկանխատեսված դեֆիցիտի կամ խոտանման, վտանգել բուժման անընդհատության ապահովումը՝ բերելով բուժման անհաջողության, և այլ՝ ավելի թանկարժեք սխեմաներին անցնելու անհրաժեշտության, դեղակայուն շտամների առաջացման, վարակման նոր դեպքերի ավելացման, նաև բացասաբար կանդրադառնա մահացության ցուցանիշի վրա: Կվտանգվի բուժման մոնիտորինգի բնականոն գործընթացը, քանի որ ՀՀ-ում խիստ սահմանափակ թվով կազմակերպություններում է հնարավոր իրականացնել այդ նպատակով կատարվող հետազոտությունները ողջ ծավալով և որակով: Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ, գործադրված հսկայական ջանքերի շնորհիվ, բուժման ներդրումից ի վեր դրա տրամադրման ընդհատումներ չեն եղել, ինչի վտանգումը կանխատեսելի է առաջարկվող փոփոխություններն ընդունվելու դեպքում: Չի ընդունվել: Առաջարկվող փոփոխությունը չի վերաբերում հատկապես բուժման գործընթացի ապակենտրոնացմանը: Բուժման գործընթացը կարգավորվում է առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանված չափորոշիչով, ինչպես նաև հիվանդությունների ախտորոշման և բուժման ուղեցույցներով, հետևաբար օրենքի մակարդակով կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է:
10 Արամ Հակոբյան 19.03.2019 14:59:20 Առաջարկվող նախագիծն, ըստ էության, նախատեսում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող ծառայությունների տրամադրման նոր, դեռևս չփորձարկված մոդելի, մեխանիզմների կիրարկում, որոնց արդյունավետության, ծախսարդյունավետության, պահանջվող ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ որևէ հաշվարկ և հիմնավորում առկա չէ: Ցանկացած օրենսդրական փոփոխություն ենթադրում է դրական ազդեցություն, սակայն ներկայացված նախագիծը ոչ միայն չի կարող ունենալ որևէ դրական ազդեցություն, այլ ընդհակառակը կբերի գործող արդյունավետ համակարգի կազմաքանդման՝ վտանգելով համաճարակի հսկողությունն ու դրան արդյունավետ հակազդումը, ոլորտում առկա ձեռքբերումները: Առաջարկվող փոփոխությունները բացասաբար կանդրադառնան որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրման և պացիենտների առողջության վրա, կբերեն որակյալ կադրերի արտահոսքի: Դրանից բացի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների ծախuերի և եկամուտների վրա անխուսափելիորեն կունենա ազդեցություն՝ մեծացնելով պետության համար ֆինասնական բեռը: Չի ընդունվել: Օրենքը նպաստավոր միջավայր է ստեղծում բնակչությանը առողջապահական ծառայությունների մատուցման տեսանկյունից առավել հասանելի մեխանիզմների մշակման համար, որին զուգահեռ կիրականացվեն նաև ծախսարդյունավետության հաշվարկներ: Այն չի ենթադրում նոր, չփորձարկված մոդելների ներդնում: Միջազգային լավագույն փորձը վկայում է առողջության առաջնային պահպանման մակարդակում հիվանդության կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման` թանկարժեք սարքավորումներ չպահանջող, ծախսարդյունավետ մեթոդների կիրառմամբ ապակենտրոնացված ծառայությունների արդյունավետության մասին` ուղղված բնակչության, հատկապես խոցելի խմբերի համար բուժօգնության մատչելիության բարձրացմանը, տվյալ դեպքում նաև խարանի և խտրականության նվազեցմանը:
11 Եվգենյա Մխչյան 19.03.2019 15:04:03 Նախագծում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները ենթադրում են կառուցվածքային, համակարգային փոփոխություններ, որոնք անխուսափելիորեն առաջացնելու են հավելյալ ծախսեր։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման և մոնիտորինգի իրականացման գործող մեխանիզմների փոփոխությունն առաջ է բերելու լրացուցիչ մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսների, կադրերի վերապատրաստման, և հետևաբար, լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք։ Անհրաժեշտ է կատարել խորը ուսումնասիրություն՝ հասկանալու և գնահատելու նախագծի ընդունման դեպքում պետության համար ավելացող ֆինասնական բեռի չափը և պետության կողմից պարտավորությունների ստանձնման հնարավորությունը: Չի ընդունվել: Ներկայացված փաստարկները զուրկ են հիմնավորումներից: Առողջապահության ոլորտում ցանկացած կառուցվածքային և համակարգային փոփոխություն կատարվում է է միայն պետության համար ավելացվող ֆինանսական բեռի չափերի և արդյունավետության գնահատումից հետո:
12 Արշակ Պապոյան 19.03.2019 15:15:52 Օրենքի առաջարկվող փոփոխության հիմնավորման մեջ վարչական ապակենտրոնացման անհրաժեշտությունն ինքնին մտացածին է և Հայաստանի նման փոքր պետության համար ընդհանրապես առարկայական չէ, քանի որ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման կազմակերպման չափորոշչով» պացիենտներն արդեն իսկ ունեն դիսպանսերային (շարունակական) հսկողության հնարավորություն իրենց բնակության վայրի կամ մոտակա ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում: Սակայն առ այսօր որևէ պացիենտ այդ նպատակով պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն չի դիմել: Այսինքն՝ նախագծով ենթադրվող ծառայության ապակենտրոնացումը շահառուների կողմից պանանջված չէ: Մյուս կողմից ապակենտրոնացումը դժվարացնելու է կառավարումը և որակի վերահսկումը, ինչն անխուսափելիորեն կպահանջի լրացուցիչ մարդկային ռեսուրսներ և ֆինանսական միջոցներ՝ ստեղծելով լրացուցիչ ֆինանսական բեռ պետության համար: Չի ընդունվել: Ներկայացված փաստարկները զուրկ են հիմնավորումներից: Օրենքի մակարդակով ՄԻԱՎ ոլորտի բոլոր գործառույթները մեկ բժշկական կազմակերպության միջոցով իրականացնելը օրենքով ամրագրելը չի նպաստում այլ կազմակերպություններում համապատասխան ներուժի ձևավորմանը, առանց որի պոլիկլինիկական կամ այլ բժշկական կազմակերպություններ դիմելիություն ակնկալել չի կարելի:
13 Վարդան Արզաքանյան 19.03.2019 15:24:30 Նախագծով առաջարկվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման և մոնիտորինգի գործող արդյունավետ մեխանիզմների փոփոխությունը պարունակում է բազմաթիվ ռիսկեր: Մասնավորապես բուժման անընդհատության հնարավոր խափանումները կարող են բերել հղիների վարման և բուժման հասանելիության նվազման, ինչը կբերի նորածինների շրջանում ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի ավելացման՝ լրջագույնս վտանգելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վավերացված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանումը: Նշված ռիսկն էլ ավելի է մեծացնում փոփոխությունների ընդունման դեպքում նաև մոնիտորինգի, լաբորատոր ախտորոշման և հետազոտությունների որակի ապահովման առկա արդյունավետ համակարգերի փլուզման հեռանկարը: Չի ընդունվել: Ներկայացված փաստարկները զուրկ են հիմնավորումներից: ՄԻԱՎ-ի փոխանցումը մորից երեխային կանխարգելող գործառույթները ամրագրված են առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանված չափորոշիչով, ինչպես նաև հիվանդությունների ախտորոշման և բուժման ուղեցույցներով, հետևաբար օրենքի մակարդակով կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է:
14 Էդուարդ Հովհաննիսյան 19.03.2019 15:34:46 Առաջարկվող փոփոխության դեպքում ի հայտ են գալիս բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության բացահայտման ռիսկեր: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տարիների աշխատանքի փորձը վկայում է, որ պացիենտները նախընտրում են դիսպանսերային հսկողություն, այդ թվում բուժում ստանալ ՁԻԱՀ-ի կենտրոնում, խուսափելով այլ բժշկական կազմակերպություններ, մասնավորապես ըստ բնակության վայրի առաջնային բժշկական օգնության կազմակերպություններ դիմելուց, որտեղ ավելի մեծ է ծանոթի/բարեկամի հանդիպելու և ՄԻԱՎ-կարգավիճակի բացահայտման հավանականությունը: Նույն պատճառով ժամանակին ՄԻԱՎ վարակ ունեցող ծննդաբերած կանայք հրաժարվեցին նորածիններին անվճար տրամադրվող արհեստական կաթնախառնուրդները ստանալ ըստ սահմանված կարգի առաջնային բժշկական օղակի միջոցով՝ ստիպված լինելով գնել դրանք: Իրավիճակը փոխելու նպատակով Կառավարությունը սահմանեց կաթնախառնուրդների տրամադրման նոր մեխանիզմ՝ կենտրոնացնելով կաթնախառնուրդների գնումը և նշանակումը ՁԻԱՀ-ի կենտրոնում, բացթողումը՝ ընդհանուր դեղատնային ցանցի միջոցով: Չի ընդունվել: ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության բացահայտման հետ կապված պատասխանատվություն: Օրենքի մակարդակով ՄԻԱՎ ոլորտի բոլոր գործառույթները մեկ բժշկական կազմակերպության միջոցով իրականացնելն օրենքով ամրագրելը չի նպաստում հասարակության մեջ առկա` ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ կարծրատիպերի և խտրականության նվազեցմանը:
15 Susanna Hakobyan 19.03.2019 15:42:53 Բացարձակ հիմնավորված չէ նախագծերի անհրաժեշտությունը, մասնավորապես «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի մասով։ Ամենևին հիմնավոր չեն դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու հիմքերը, քանի որ թերի է իրավակարգավորման ենթարկվող բնագավառի օրենսդրության ընդհանուր նկարագրությունը, որից պետք է բխեր նախագծի անհրաժեշտությունը, թերի է նախագծի ընդունման նպատակի նկարագրությունը, իսկ հիմնավորման մեջ առկա մի շարք դրույթներ որևէ կապ չունեն նախագծով առաջարկվող փոփոխությունների հետ: Ներկայացված չեն գործող օրենքի բացերը, որոնց վերացմանը կամ բարեփոխմանը պետք է ուղղված լիներ նախագիծը, բացակայում է նախագծի ընդունման սոցիալ-տնտեսական, իրավաբանական և այլ հետևանքների կանխատեսումը: Նախագծում կան դրույթներ, որոնք, ըստ էության, իրավաբանական նշանակություն չունեցող իրավիճակների կարգավորման փորձ են, կամ ընդհանրապես դուրս են տվյալ օրենքի կարգավորման շրջանակից, կամ ուրվագծում են հասարակական հարաբերությունների կարգավորման ավելի լայն շրջանակ և պետք է ունենան համապատասխան կարգավորում, կամ նեղացնում են սահմանադրական իրավունքների իրականացման շրջանակը: Մյուս կողմից նախագծում առկա են բազմաթիվ հակասություններ ՀՀ այլ օրենքների հետ: Ուստի առաջարկվող նախագիծն անհիմն է և անընդունելի: Չի ընդունվել: Նախագծերի անհրաժեշտությունը հիմնավորված է, դրանցից յուրաքանչյուրի ընդունման նպատակի հստակ շարադրմամբ:
16 Tigran Hovsepyan 19.03.2019 15:44:17 Օրենքի առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում կարող են ծագել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ չհամարվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը և մոնիտորինգին վերաբերող խնդիրներ, որոնք ի վերջո կբերեն կանխարգելման և մոնիտորինգի գործառույթների կոլապսի: Սա կվտանգի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի, ՁԻԱՀ-ի գլոբալ հաշվետվության (GAM), Դուբլինյան հռչակագրի հարյուրավոր ցուցանիշների հավաքագրումը և միջազգային հռչակագրերով ստանձնած պարտավորությունների ժամանակին կատարումը: Հետևաբար առ այսօր արդյունավետ գործող մոդելի պահպանումը բխում է պետության շահերից, քանի որ ապահովում է կառավարելի, վերահսկվող և փոփոխություններին օպերատիվ ու ժամանակին արձագանքող համակարգի գործունեությունը, որն ունի ռազմավարական նշանակություն և առավելագույնս ծախսարդյունավետ է: Չի ընդունվել: Օրենքի նախագիծը չի նախատեսում ներկայում արդյունավետ գործող որևէ համակարգի վերացում, ներառյալ հաշվետողականության և մոնիտորինգի: Դրանց գործարկումը կկանոնակարգվի համապատասխան ենթաօրենսդրական ակտերով: Նախագծի նպատակը նախ և առաջ վարակի կանխարգելման գործառույթի փուլային և աստիճանական ապակենտրոնացման համար նպաստավոր օրենսդրական միջավայրի ստեղծելն է:
17 Ժանետա Պետրոսյան 19.03.2019 15:57:58 Հայտնի է, որ ՄԻԱՎ-ով ապրող, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի անձանց հանդեպ խարանը և խտրականությունը լուրջ խոչընդոտներ են ՄԻԱՎ վարակի կանխարգելման, խնամքի և բուժման ծառայությունների տրամադրման ճանապարհին: Սակայն հարկ է նշել, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները նախատեսում են ծառայությունների տրամադրման մեխանիզմների այնպիսի շրջադարձային փոփոխություններ, որոնք, ընդհակառակը, անխուսափելիորեն բերելու են խտրականության դեպքերի ավելացման, քանզի առ ասօր, բազմաթիվ հանգամանքներով պայմանավորված, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը միակ մասնագիտացված բժշկական կազմակերպությունն է, որտեղ ՄԻԱՎ-ով ապրող, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի անձինք բժշկական ծառայություններ ստանում են առանց խարանի և խտրականության: Չի ընդունվել: Նախագծով ծառայությունների տրամադրման մեխանիզմների որևէ շրջադարձային փոփոխություն չի առաջարկվում: Մեկ կազմակերպությում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված գործառույթների կենտրոնացումը ինքնին նպաստում է ՄԻԱՎ-ով ապրող և ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի անձանց նկատմամբ խարանի և խտրականության ամրապնդմանը:
18 <<Դրական մարդկանց հայկական ցանց>> 19.03.2019 17:49:05 Հոդված 1-ի փոփոխությամբ մի շարք խնդիրներ կառաջանան, ինչը որ կա սեռավարակների, կամ հեպատիտների վիճակագրության ոլորտում, սա առաջին հերթին։ Անհասկանալի է, թե ինչ է լինելու ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը (ՁԻԱՀ-ի ԿՀԿ), որը 1989-ից սկսած պատշաճ կերպով վարում է ամենամսյա վիճակագրություն և իրականացնում է համակարգված մոնիթորինգ՝ տվյալները հավաքելով բոլոր բուժհաստատություններից։ Այս փոփոխությամբ անհասկանալի է դառնում նաև, թե ով պետք է իրականացնի մոնիթորինգը և ինչպես հավաքագրվի տեղեկատվությունը բոլոր տեղերից։ Բացի այդ կարևոր մոնիտորինգի մաս է հանդիսանում ներկայումս իրականացվող միասնական դեղերի պատվերի ձևավորումը, որը ևս իրականացնում է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն, այսինքն բուժում ստացող հիվանդների կանխատեսումը ըստ բացարձակ թվի, և տարբեր սխեմաների, դա 2005թ.-ից սկսած մինչ օրս հնարավորություն է տվել ապահովել դեղերի անխափան մատակարարումը, որը նաև շատ կարևոր է այսօրվա «բուժումը նաև կանխարգելում է» ռազմավարության համար։ Կարծում ենք տարիների փորձ ու մշակված մեխանիզմի փոփոխությունը այս առումով կարող է լուրջ խնդիրներ առաջացնել դեղերի ընդհատումների հետ կապված, ինչը ցույց է տալիս նաև Ռուսաստանի փորձը, որտեղ ներկայումս հիվանդները լուրջ խնդիրներ են ունենում դեղերի մատակարարման ընդհատումների հետ կապված։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կազմակերպությունը 2007թ.-ից սկսած աշխատում է, և խնամք ու աջակցություն է տրամադրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, այսինքն քաջատեղյակ լինելով ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանրության խնդիրներին, վստահաբար կարող ենք ասել, որ ելնելով հատկապես մարզերում տիրող խտրական վերաբերմունքից (այդ թվում բժշկական գաղտնիության չպահպանումը), և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ վախի զգացողության առկայությունից, նրանք ապահով չեն զգա, նույնիսկ իրենց տարածքային պոլիկլինիկայից դեղեր ստանալու առումով, քանի դեռ առկա է խտրական վերաբերմունք նրանց նկատմամբ։ Եվս մի կարևոր փաստարկ։ Կանխարգելում և մոնիտորինգ գործառույթները չեն հանդիսանում լիցենզիա պահանջող գործառույթներ։ Ավելին, 2003թ.-ից սկսած ՀՀ-ում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում իրականացնում են հասարակական կազմակերպությունները, ընդ որում իրականացնում են բավականին բարձր արդյունավետությամբ, ինչի մասին վկայում են թե ձեռք բերված ցուցանիշները, և թե միջազգային տարբեր գնահատականներ։ Այս կազմակերպությունները շարունակում են ակտիվ գործել և արդյունքներ գրանցել ոչ միայն կանխարգելման, այլև վաղ հայտնաբերման առումով, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից դեղերի ընդունման պարտաճանաչության ապահովման առումով, և պետական և հասարակական սեկտորի նման համակարգված աշխատանքներն են, որ թույլ են տալիս մինչ օրս արյունավետ հակազդել համաճարակին և հասնել երկրի առաջ դրված ցուցանիշներին։ Հոդված 2. Բժշկական գաղտնիքի պահպանումը կարգավորվում է նաև այլ օրենքներով, կարծում ենք այս փոփոխությունը ավելի լայն օրենսդրական կարգավորում է պահանջում, նմանատիպ խնդիրներ ունենում են նաև տուբերկուլոզով հիվանդները, կամ օրինակ խոցելի խմբերի պատկանող մարդիկ, այս դեպքում, արդյոք նրանք պաշտպանված չե՞ն լինելու։ Կան նաև մի շարք տեխնիկական հարցեր, որ լավ կլիներ քննարկել իրավաբանների հետ մասնավորապես 6.1 հոդվածը, որի առաջին կետը հանդիսանում է սահմանադրական իրավունք և ամրագրված է ՀՀ սահմանադրությունում, իսկ նույն հոդվածի երկրորդ կետը հանդիսանում է քրեական օրենսգրքի հատված (ընդ որում նաև հղում չկա, թե որ օրենքի մասին է խոսքը), ինչքանո՞վ է ճիշտ այսպիսի ձևակերպումը կանխարգելման մասին օրենքում։ Հոդված 5. Ինքնաթեստավորման հետ կապված` եթե վերջնական ախտորոշում կարող է տալ ցանկացած բուժհաստատություն, ինչ է լինում հետո հիվանդի հետ, ով է վարում։ Կարծում ենք, որ այստեղ ևս ակտուալ է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից ներկայումս իրականացվող գործառույթները հիվանդների վարման առումով, քանի որ այս գործելաոճը տարիների ընթացքում ցույց է տվել իր արդյունավետությունը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխությունների մասով. այս փոփոխությունը շատ կարևոր է, բայց թերի է, այն առումով որ ավելի լայն օրենսդրական կարգավորում է պահանջում, քանի որ ոչ միայն ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ են բախվում այս խնդրին, այլև տուբերկուլոզով, հեպատիտներով հիվանդները, ինչպես նաև խոցելի խմբերի ներկայացուցիչները, կամ սոցիալապես անապահով մարդիկ, այս խնդիրներին մենք բախվում ենք մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում։ Չի ընդունվել: Օրենքի նախագիծը չի ենթադրում արդեն իսկ առկա վիճակագրական համակարգի վերացում և նորի ստեղծում: Օրենքը չի ենթադրում նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում բոլոր ծառայությունների անմիջապես ապակենտրոնացում, այլ այդ գործընթացի աստիճանական և կշռադատված իրականացման համար համար նպաստավոր օրենսդրական միջավայրի ստեղծում, քանի որ այն աստիճանական և փուլային գործընթաց է: Երկարատև և համառ ջանքեր է պահանջում նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ խտրական վերաբերմունքի դեմ պայքարը: Լիահույս ենք, որ Ձեր կազմակերպությունը, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամք և աջակցություն տրամադրող և ոլորտում աշխատող այլ կազմակերպություններ կշարունակեն համագործակցել առողջապահության նախարարության հետ` սատարելով ՄԻԱՎ-ով ապրող, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի անձանց մատուցվող ծառայությունների արդյունավետության հետագա բարելավման մեր ջանքերին և առանց խարանի ու խտրականության համակարգերի կայացմանը: Հիվանդության կանխարգելման, թեստավորման, ինքնաթեստավորման, ախտորոշման, բուժման ինչպես նաև մոնիթորինգի գործառույթները սահմանվում են առողջապահության ոլորտի լիազոր մարմնի համապատասխան իրավական ակտերով:
19 Լուսինե Միրզոյան 19.03.2019 18:10:04 Կարծում եմ անհնար կլինի պոլիկլինիկաներում համապատասխան ներուժի ապահովումը եւ ծառայությունների որակի ապահովումը, ինչպես դա արվում է ՁԻԱՀ-ի կենտրենում։ Չեմ կարծում նաեւ, որ բնակիչները կգնան տեղամասային առողջության կենտրոններ հետազոտվելու։ Չի ընդունվել: Ներկայացված փաստարկները զուրկ են հիմնավորումներից:
20 Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ 19.03.2019 18:24:15 Գնահատելով Նախագծում առաջարկվող փոփոխությունների կարևորությունը, գտնում ենք, որ այն չի կարող բերել զգալի փոփոխությունների ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականությունը բացառելու գործում, քանի դեռ չի ընդունվել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն: Մասնավորապես. 1. Նախագծի 2-րդ հոդվածով կարգավորվում է Բժշկական կազմակերպությունում խտրականության արգելումը, սակայն թե Նախագծում, թե որևէ այլ իրավական ակտում ներկայումս բացակայում է խտրականության հասկացությունը: 2. ՀՀ վարչական իրավախախումների մասին օենսգրքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կամ բուժաշխատողի կողմից անձին ՄԻԱՎ կարգավիճակի պատճառով բժշկական օգնություն և սպասարկում չտրամադրելու կամ ոչ պատշաճ տրամադրելու վերաբերյալ հոդված է առաջարկվում ներառել, սակայն Նախագծով չի կարգավորվում, թե որ պետական մարմինն է իրավասու լինելու վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու այս իրավախախտման համար: Կարծում ենք, որ այս Նախագծով առաջարկվող փոփոխություններն ամբողջական կդառնան, երբ կունենանք ձևավորված հավասարության մարմին, ով էլ իրավասու կլինի և կունենա բավարար գիտելիքներ և գործիքակազմ՝ խտրականության առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար: Մասնավորապես, պետական մարմինների կողմից իրականացվող վարչարարության առանձնահատկությունները ներկայումս թույլ չեն տալիս կիրառել խտրականության բացահայտման համար այնպիսի անհրաժեշտ և առանձնահատուկ մեխանիզմներ, ինչպիսին ապացուցման բեռի փոխանցումն է խտրականություն կիրառած անձի նկատմամբ: