Add to favourites

Under development

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումն արձանագրող ստուգման ակտն անբողոքարկելի դառնալուց հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    01.03.2019 - 16.03.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Constitutional and administrative legislation

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10156

Print

Related documents / links

Suggestions

Լիլիթ Հարությունյան

02.03.2019

Առաջարկվող փոփոխությունը հիմնավորված չէ՝ հետևյալ պատճառաբանությամբ. 1. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն է, ոչ թե ստուգման ակտը (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, 256-րդ հոդված): 2. Ստուգման ակտը և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը տարբեր փաստաթղթեր են: Ստուգման ակտը կազմվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան (ստուգման ակտում ամփոփվում են ստուգման արդյունքները): Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է, եթե առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված արարք. այն է՝ պետական կամ հասարակական կարգի, հանրային սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Արձանագրություն չի կազմվում, եթե առկա է նույն օրենսգրքի 247-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը: 3. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-258-րդ հոդվածներին համապատասխան:

Վարդան Պետրոսյան

01.03.2019

1․ Գտնում եմ, որ սույն փոփոխությամբ առաջին հերթին էլ ավելի է խորացվում ներկա պահին առկա խնդիրը, այն է՝ հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման վարույթներին, որոնց արդյունքում կազմվում են միջամտող վարչական ակտեր, անմիջապես, երբեմն նույնիսկ՝ զուգահեռ, հետևում են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով վարչական վարույթների հարուցումը։ Այսինքն նույն անձի նկատմամբ միևնույն փաստական հանգամանքների առկայության պայմաններում իրականացվում է կրկնակի վարչարարություն, որը, բացի այն, որ անբարենպաստ ավելորդ անհանգստություն է պատճառում անձանց, այլև միևնույն ժամանակ հակասում է վարչարարության տնտեսավարության սկզբունքին՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի հոդված 12․ «Վարչական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է գործել այնպես, որպեսզի առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու` առավել սեղմ ժամկետում, առավել բարենպաստ արդյունքի հասնելու համար ապահովի իր տնօրինմանը հանձնված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը։»։ 2․ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Գտնում եմ, որ առաջարկվող փոփոխությամբ ռիսկի տակ է դրվում նաև ողջամիտ ժամկետում անձի վերաբերյալ վարչական գործի քննության սահմանադրական իրավունքը, այն տեսանկյունից, որ ցանկացած իրավիճակում վաղեմության ժամկետի հաշվարկը պայմանավորված է լինելու նույն անձի նկատմամբ իրականացվող մեկ այլ վարչարարությամբ՝ ստուգմամբ, որը կարող է տարիներով երկարաձգվել (հաշվի առնելով դատական կարգով բողոքարկման գործընթացները)։ Գտնում եմ, որ այսօր գործող վաղեմության ժամկետի սահմանումը ինքնանպատակ չէ, բացի այն որ դրանով իրացվում է անձի պատշաճ վարչարարության սահմանադրական իրավունքը, միևնույն ժամանակ վարույթի մասնակիցներին հնարավորություն է տալիս հնարավորինս սեղմ ժամկետում, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննելու վարչական գործում առկա փաստական և իրավաբանական հանգամանքները, հակառակ դեպքում, վարչական գործի քննությունը երկարացնելը կարող է ազդել արձանագրման պահին առկա փաստական հանգամանքները արդյունավետ քննելու վրա՝ հաշվի առնելով, ի թիվս այլոց, գործի մասնակիցների՝ այդ թվում վկաների, ժամանակի ընթացքում այդ հանգամանքները վերհիշելու և ըստ էության ներկայացնելու հետ։ 3․ Գործող օրենսդրության պայմաններում նշված խնդիրը գրեթե կարգավորված է։ Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ՝ «Վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե` ա․ անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը.»։ Այսինքն հարկային մարմինը, ինչպես մյուս վարչական մարմինները, հնարավորություն ունեն կասեցնելու վարչական վարույթը դրա ցանկացած փուլում, եթե վարչական ակտի ընդունումը պայմանավորված է որևէ դատական ակտով՝ այսինքն բողոքարկվում է։ Ելնելով, վերոգրյալից առաջարկում եմ, խնդրի լուծման համար, ոչ թե փոփոխել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածը, այլ լրացնել Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածը՝ հայեցողական լիազորություն տալով, ինչպես բոլոր վարչական մարմիններին, այնպես էլ, հարկային մարմնին, մտահոգող իրավիճակներում ժամանակին արդյունավետ կերպով քննելու փաստական հանգամանքները, այնուհետև կասեցնելու վարչական վարույթը մինչև ստուգման ակտի անբողոքարկելի դառնալը կամ դրա վերանալը։

See more