Located in RA Government
Ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգը սահմանելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-----------------------2017 թվականի N –Ն
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ՝ ԸՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել՝
1) ընդերքօգտագործման թափոնների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգը՝ համաձայն N1 հավելվածի,
2) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգը՝ համաձայն N2 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N1
ՀՀ կառավարության 2017 թվականի
-ի N -Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ՝ ԸՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
- Ընդերքօգտագործման թափոնների (այսուհետ՝ թափոններ) վտանգավորության դասը սահմանվում է շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության աստիճանով՝ թափոնի անուղղակի կամ ուղղակի ազդեցության դեպքում՝ համաձայն հետևյալ չափանիշների.
NN ը/կ |
Շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցության աստիճանը |
Թափոնների՝ շրջակա միջավայրի համար վտանգավորության դասին դասելու չափանիշները |
Թափոնի վտանգավորության դասը շրջակա միջավայրի համար |
1. |
ՇԱՏ ԲԱՐՁՐ |
Էկոլոգիական համակարգը անդառնալիորեն խախտված է: Վերականգնման ժամանակահատվածը բացակայում է |
Ι ԴԱՍ ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ |
2. |
ԲԱՐՁՐ |
Էկոլոգիական համակարգը խիստ խախտված է: Վերականգնման ժամանակահատվածը 30 տարուց պակաս չէ՝ վտանգավոր ազդեցության աղբյուրի լրիվ վերացումից հետո |
ΙΙ ԴԱՍ ԲԱՐՁՐ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ |
3. |
ՄԻՋԻՆ |
Էկոլոգիական համակարգը խախտված է: Վերականգնման ժամանակահատվածը 10 տարուց պակաս չէ՝ գոյություն ունեցող աղբյուրից վտանգավոր ազդեցության նվազումից հետո |
ΙΙΙ ԴԱՍ ՉԱՓԱՎՈՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ |
4. |
ՑԱԾՐ |
Էկոլոգիական համակարգը խախտված է: Ինքնավերականգնման ժամանակահատվածը 3 տարուց պակաս չէ: |
ΙV ԴԱՍ ՔԻՉ ՎՏԱՆԳԱՎՈՐ |
5. |
ՇԱՏ ՑԱԾՐ |
Էկոլոգիական համակարգը գործնականորեն խախտված չէ: |
V ԴԱՍ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՐԵՆ ԱՆՎՏԱՆԳ |
- Թափոնների՝ շրջակա միջավայրի համար վտանգավորության դասին դասելն իրականացվում է հաշվարկային կամ փորձարարական մեթոդներով:
- Թափոններ առաջացնողների կողմից թափոնի հաշվարկային մեթոդով թափոնի վտանգավորության 5-րդ դասին դասելու դեպքում այն հաստատվում է փորձարարական մեթոդով: Թափոնի վտանգավորության 5-րդ դասին դասելու փորձարարական մեթոդով չհաստատվելու դեպքում, թափոնը դասվում է վտանգավորության 4-րդ դասին:
- Թափոնների՝ շրջակա միջավայրի համար վտանգավորության դասին հաշվարկային մեթոդով դասելը իրականացվում է շրջակա միջավայրի վրա թափոնի ազդեցության դեպքում դրա վտանգավորության աստիճանը բնութագրող (K) ցուցանիշի հիման վրա, որը հաշվարկվում է թափոնը կազմող նյութերի (այսուհետ՝ թափոնի բաղադրիչներ) վտանգավորության ցուցանիշների գումարով, շրջակա միջավայրի համար (Ki):
- Թափոնների բաղադրիչների ցանկը և դրանց քանակական պարունակությունը հաստատվում են ըստ ելային հումքի բաղադրության և դրա վերամշակման տեխնոլոգիական պրոցեսների կամ քիմիական քանակական անալիզի արդյունքների:
- Թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանի ցուցանիշը (Ki) հաշվարկվում է, որպես թափոնի բաղադրիչների կոնցենտրացիաների (Ci) և շրջակա միջավայրի համար դրա վտանգավորության աստիճանի գործակցի (Wi) հարաբերություն:
- Շրջակա միջավայրի համար թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանի գործակիցը թափոնի բաղադրիչի քանակին թվապես հավասար պայմանական ցուցանիշ է, որից ցածր արժեքի դեպքում թափոնը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չի թողնում: Շրջակա միջավայրի համար թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանի գործակցի չափման միավորը պայմանականորեն ընդունվում է որպես մգ/կգ:
- Շրջակա միջավայրի համար թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանի գործակցի որոշման համար ըստ թափոնի յուրաքանչյուր բաղադրիչի հաստատվում են տարբեր բնական միջավայրերում շրջակա միջավայրի համար դրանց վտանգավորության հետևյալ աստիճանները.
N |
Թափոնի բաղադրիչի վտանգավորության առաջնային ցուցանիշները |
Թափոնի բաղադրիչի վտանգավորութան աստիճանը շրջակա միջավայրի համար՝ ըստ յուրաքանչյուր բաղադրիչի |
|||
1 |
2 |
3 |
4 |
||
1. |
ՍԹԿհ1 (ՄԹԿ2), մգ/կգ |
<1 |
1-10 |
10.1-100 |
>100 |
2. |
Վտանգավորության դասը հողում |
1 |
2 |
3 |
չի հաստատվում |
3. |
ՍԹԿջ (ՄԹՄ, ԱՄԱՄ) մգ/լ |
<0.01 |
0.01-0.1 |
0.11-1 |
>1 |
4. |
Տնտեսական - խմելու ջրում վտանգավորության դասը |
1 |
2 |
3 |
4 |
5. |
ՍԹԿձ.տ. (ԱՄԱՄ), մգ/լ |
<0.001 |
0.001-0.1 |
0.011-0.1 |
>0.1 |
6. |
Ձկնաբուծական նպատակով օգտագործվող ջրում վտանգավորության դասը |
1 |
2 |
3 |
4 |
7. |
ՍԹԿմ.օ.(ՍԹԿա.մ,ԱՄԱՄ) մգ/մ3 |
<0.01 |
0.01-0.1 |
0.11-1 |
>1 |
8. |
Վտանգավորության դասը մթնոլորտային օդում |
1 |
2 |
3 |
4 |
9. |
ՍԹԿս.մ. (ԱԹՄ, ԱԹՊ), մգ/կգ |
<0.01 |
0.01-1 |
1.1-10 |
>10 |
10. |
Ig (S, մգ/լ/ՍԹԿջ, մգ.լ)3 |
>5 |
5-2 |
1.9-1 |
<1 |
11. |
Ig (Cհագ, մգ/մ3/ՍԹԿա.գ) |
>5 |
5-2 |
1.9-1 |
<1 |
12. |
Ig (Cհագ, մգ/մ3/ՍԹԿմ.օ կամ ՍԹԿա.մ) |
>7 |
7-3.9 |
3.8-1.6 |
<1.6 |
13. |
Ig Kow (օկտանոլ/ջուր) |
>4 |
4-2 |
1.9-0 |
<0 |
14. |
LD50 մգ/կգ |
<15 |
15-150 |
151-5000 |
>5000 |
15. |
LC50 մգ/մ3 |
<500 |
500-5000 |
5001-50000 |
>50000 |
16. |
LC50 ջր., մգ/լ/96ժ. |
<1 |
1-5 |
5.1-100 |
>100 |
17. |
ԿԴ=ԹԿՊ5/ԹՔՊ 100% |
<0.1 |
0.01-1.0 |
1.0-10 |
>10 |
18. |
Կայունությունը (կերպափոխությունը շրջակա միջավայրում) |
Առավել թունավոր արտադրանքի առաջացումը, այդ թվում՝ օժտված նոր հատկություններով կամ հեռավոր հետևանքներով |
Վտանգավորության այլ չափանիշներով առավել արտահայտված ներգործություն ունեցող արտադրանքի առաջացումը |
Արտադրանքի առաջացումը, որի թունունակությունը մոտ է ելանյութի թունունակությանը |
Պակաս թունավոր արտադրանքի առաջացումը |
19. |
Կենսակուտակում (վարքը սննդային շղթայում) |
Արտահայտված կուտակում բոլոր օղակներում |
Կուտակում մի քանի օղակներում |
Կուտակում օղակներից մեկում |
Կուտակում տեղի չի ունենում |
|
Բալ |
1 |
2 |
3 |
4 |
- Սույն կարգի 8-րդ կետում օգտագործված հապավումները բերված են աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1.
Հապավումների ցանկ
ՍԹԿհ (մգ/կգ) |
Հողում նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա |
ՄԹԿ |
Մոտավոր թույլատրելի կոնցենտրացիա |
ՍԹԿջ (մգ/լ) |
Տնտեսական-խմելու և կոմունալ կենցաղային ջրօգտագործման ջրային օբյեկտների ջրում նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա |
ՄԹՄ |
Մոտավոր թույլատրելի մակարդակ |
ԱՄԱՄ |
Ազդեցության մոտավոր անվտանգ մակարդակ |
ՍԹԿձ.տ. (մգ/լ) |
Ձկնատնտեսական նշանակության ջրային օբյեկտների ջրում նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա |
ՍԹԿմ.օ. (մգ/մ3) |
Բնակավայրերի մթնոլորտային օդում նյութի միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիա |
ՍԹԿա.մ. (մգ/մ3) |
Բնակավայրերի մթնոլորտային օդում նյութի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի կոնցենտրացիա |
ՍԹԿա.գ. (մգ/մ3) |
Աշխատանքային գոտու օդում նյութի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի կոնցենտրացիա |
ԱԹՊ |
Առավելագույն թույլատրելի պարունակություն |
ԱԹՊ |
Առավելագույն թույլատրելի մակարդակ |
Տ (մգ/լ) |
Թափոնի բաղադրիչի (նյութի) լուծելիությունը ջրում 200C-ում |
Cհագ(մգ/մ3) |
Նյութի հագեցնող կոնցենտրացիան օդում 200C-ում և նորմալ ճնշման տակ |
Kow |
Օկտանոլ/ջուր համակարգում 200C-ում բաշխման գործակից |
LD50 (մգ/կգ) |
Բաղադրիչի միջին մահացու չափաքանակը` արտահայտված գործող նյութի միլիգրամներով 1 կգ կենդանի քաշի նկատմամբ, որը բերում է փորձարկվող կենդանիների 50%-ի մահվան միանգամյա ներբերանային ներարկման դեպքում |
LDմաշկ50 (մգ/կգ) |
Բաղադրիչի միջին մահացու չափաքանակը` արտահայտված գործող նյութի միլիգրամներով 1կգ կենդանի քաշի նկատմամբ, որը բերում է փորձարկվող կենդանիների 50%-ի մահվան միանգամյա մաշկին քսելիս` միասնականացված պայմաններում |
LC50 (մգ/մ3) |
Նյութի միջին մահացու կոնցենտրացիա, որը բերում է փորձարկվող կենդանիների 50%-ի մահվան ինհալացիոն ճանապարհով ներթափանցելու դեպքում` միասնականացված պայմաններում |
ԿԴ=ԹԿՊ5/ԹՔՊ |
Կենսաբանական տրոհում (դիսիմիլացում) |
LC5ջուր50 (մգ/լ/96ժ) |
Նյութի միջին մահացու կոնցենտրացիան ջրում, որը բերում է փորձարկվող ջրային կենդանիների 50%-ի մահվան (օրինակ) ձկների 96 ժամից հետո |
ԹԿՊ5 |
Թթվածնի կենսաբանական պահանջարկ |
ԹՔՊ |
Թթվածնի քիմիական պահանջարկ |
ՍԹԿ ս.մ. (մգ/կգ) |
Սննդամթերքում նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա |
- Wi-ի հաշվարկի համար օգտագործվող ցուցանիշների ցանկում ներառվում է տեղեկատվության ապահովման ցուցանիշը՝ շրջակա միջավայրի համար թափոնների բաղադրիչների վտանգավորության աստիճանի առաջնային ցուցանիշի վերաբերյալ տեղեկատվության բացակայության հաշվառման նպատակով:
- Տեղեկատվության ապահովման ցուցանիշը հաշվարկվում է հաստատված ցուցանիշների թիվը (n) 12-ի բաժանելով (Ν՝ շրջակա միջավայրի համար թափոնների բաղադրիչների առավել կարևոր, վտանգավորության առաջնային ցուցանիշների քանակն է):
- Բալերը ներկայացվում են տեղեկատվության ապահովման փոփոխման հետևյալ տիրույթներով.
Տեղեկատվության ապահովման փոփոխության տիրույթներ (n/Ν) 0.5-0.7 (n=6-8) 0.71-0.9 (n=9-10) >0.9 (n>11) |
Բալ
1 2 3 4 |
- Ըստ թափոնի բաղադրիչների` շրջակա միջավայրի համար վտանգավորության աստիճանների, տարբեր բնական միջավայրերում հարաբերական վտանգավորության ցուցանիշը (շրջակա միջավայրի համար (Xi)) հաշվարկվում է որպես բոլոր պարամետրերի գումարային բալերի և այդ պարամետրերի քանակի հարաբերություն:
- Wi գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևերից մեկով.
Lg Wi = 4 – 4 / Zi ; 1 < Zi < 2 համար
Zi ; 2 ≤ Zi ≤ 4 համար
2 + 4 / (6- Zi) 4 < Zi < 5 համար
Որտեղ Zi = 4 Xi/3 – 1/3
- Վտանգավոր թափոնների առավել տարածված բաղադրիչների համար Wi գործակիցները բերված են աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2.
Շրջակա միջավայրի համար թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանի գործակիցը թափոնների առանձին բաղադրիչների համար
Բաղադրիչի անվանումը |
Xi |
Zi
|
Lg Wi |
Wi |
Ալդրին |
1,857 |
2,14 |
2,14 |
138 |
Բենզ (ա)պիրեն |
1,6 |
1,8 |
1,778 |
59,97 |
Բենզոլ |
2,125 |
2,5 |
2,5 |
316,2 |
Հեքսաքլորբենզոլ |
2,166 |
2,55 |
2,55 |
354 |
2-4 դինիտրոֆենոլ |
1,5 |
1,66 |
1,66 |
39,8 |
Դի (ո)բութիլֆտալատ |
2 |
2,33 |
2,33 |
215,44 |
Դիօքսիններ |
1,4 |
1,533 |
1,391 |
24,6 |
Դիքլորպրոպեն |
2,2 |
2,66 |
2,66 |
398 |
Դիմեթիլֆտալատ |
2,166 |
2,555 |
2,555 |
358,59 |
Դիքլորֆենոլ |
1,5 |
1,66 |
1,66 |
39,8 |
Դիքլորդիֆենիլեռքլորէթան |
2 |
2,33 |
2,33 |
213,8 |
Կադմիում |
1,42 |
1,56 |
1,43 |
26,9 |
Լինդան |
2,25 |
2,66 |
2,66 |
463,4 |
Մանգան |
2,30 |
2,37 |
2,73 |
537,0 |
Պղինձ |
2,17 |
2,56 |
2,56 |
358,9 |
Մկնդեղ |
1,58 |
1,77 |
1,74 |
55,0 |
Նավթալին |
2,285 |
2,714 |
2,714 |
517,9 |
Նիկել |
1,83 |
2,11 |
2,11 |
128,8 |
N-նիտրոզոդիֆենիլամին |
2,8 |
3,4 |
3,4 |
2511,88 |
Պենտաքլորբիֆենիլներ |
1,6 |
1,8 |
1,778 |
59,98 |
Պենտաքլորֆենոլ |
1,66 |
1,88 |
1,88 |
75,85 |
Սնդիկ |
1,25 |
1,33 |
1,00 |
10,0 |
Ստրոնցիում |
2,86 |
3,47 |
3,47 |
2951 |
Արծաթ |
2,14 |
2,52 |
2,52 |
331,1 |
Կապար |
1,46 |
1,61 |
1,52 |
33,1 |
Տետրաքլորէթան |
2,4 |
2,866 |
2,866 |
735,6 |
Տոլուոլ |
2,5 |
3 |
3 |
1000 |
Եռքլորբենզոլ |
2,33 |
2,77 |
2,77 |
598,4 |
Ֆենոլ |
2 |
2,33 |
2,33 |
215,44 |
Ֆուրաններ |
2,166 |
2,55 |
2,55 |
359 |
Քլորոֆորմ |
2 |
2,333 |
2,333 |
215,4 |
Քրոմ |
1,75 |
2,00 |
2,00 |
100,0 |
Ցինկ |
2,25 |
2,67 |
2,67 |
463,4 |
Էթիլբենզոլ |
2,286 |
2,714 |
2,714 |
517,9 |
- Թափոնի բաղադրիչի` շրջակա միջավայրի համար վտանգավորության աստիճանի ցուցանիշը Ki հաշվարկվում է հետևյալ բանաձևով
Ki = Ci /Wi
որտեղ
Ci - վտանգավոր թափոնում i-րդ բաղադրիչի կոնցենտրացիան (մգ/կգ թափոնի)
Wi - շրջակա միջավայրի համար վտանգավոր թափոնի i-րդ բաղադրիչի վտանգավորության աստիճանի գործակից (մգ/կգ)
K = K1 + K2 + ............+ Kn,
որտեղ
K - շրջակա միջավայրի համար թափոնի վտանգավորության աստիճանի ցուցանիշ,
K1 + K2,……. Kn - շրջակա միջավայրի համար թափոնի առանձին բաղադրիչների վտանգավորության աստիճանների ցուցանիշները:
- Հաշվարկային մեթոդով թափոնների` վտանգավորության դասին դասելը, ըստ շրջակա միջավայրի համար թափոնի վտանգավորության աստիճանի ցուցանիշի, իրականացվում է համաձայն հետևյալ աղյուսակի.
Թափոնի վտանգավորության դասը |
Շրջակա միջավայրի համար թափոնի վտանգավորության աստիճանը (K) |
I |
106 ≥ K > 104 |
II |
104 ≥ K > 103 |
III |
103 ≥ K > 102 |
IV |
102≥ K > 10 |
V |
K ≤ 10 |
- Թափոնների` շրջակա միջավայրի համար վտանգավորության դասին դասելու փորձարարական մեթոդը իրականացվում է մասնագիտացված լաբորատորիաներում:
- Փորձարարական մեթոդն օգտագործվում է.
1) հաշվարկային մեթոդով որոշված թափոնների վտանգավորության 5-րդ դասը հաստատելու համար,
2) թափոնների վտանգավորության դասն որոշելիս, երբ դրանց քանակական և որակական կազմը անհնար է որոշել,
3) շահագրգիռ կողմի հաշվին և ցանկությամբ թափոնների վտանգավորության դասը ճշտելու դեպքում` որը ստացվել է ըստ հաշվարկային մեթոդի:
Հավելված N2
ՀՀ կառավարության 2017 թվականի
-ի N -Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ՝ ԸՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Ընդերքօգտագործման թափոնների (այսուհետ՝ թափոններ) օբյեկտը դասակարգվում է որպես «Ա» կատեգորիայի օբյեկտ, եթե դրա կառուցվածքային ամբողջականության խախտման արդյունքում եղած փլուզման կամ տեխնիկական անվտանգության կանոնների և նորմերի խախտմամբ իրականացված շահագործման (այսուհետ՝ ոչ ճիշտ շահագործում) հետևանքները կարճաժամկետ կամ երկարաժամկետ ապագայում կարող են հանգեցնել՝
- կյանքի կորստի անժխտելի հավանականության,
- մարդու առողջության նկատմամբ լուրջ վտանգի,
- օբյեկտի շրջանում էկոլոգիական իրավիճակի անդարձելիորեն կամ խիստ խախտման:
- Թափոնների օբյեկտը դասակարգվում է «Ա» կատեգորիայի հետևյալի հիման վրա՝
- փլուզում՝ կապված կառուցվածքային անսարքության կամ ոչ ճիշտ շահագործման հետ,
- վտանգավոր թափոնների բաղադրությունը,
- վտանգավոր նյութերի բաղադրությունը:
- Թափոնների օբյեկտն ըստ վտանգավորության կատեգորիայի դասակարգելիս դիտարկվում են սույն կարգի 2-րդ կետում նշված բոլոր երեք պարամետրերը։
- Եթե օբյեկտը համարվում է «Ա» կատեգորիայի օբյեկտ, հիմնվելով վերը նշված պարամետրերից որևէ մեկի վրա, ապա օբյեկտի ընդհանուր դասակարգումը «Ա» կատեգորիայի է և մյուս երկու պարամետրերը դիտարկելու անհրաժեշտություն չկա։
5.Եթե երեք պարամետրերից ոչ մեկը չի հանգեցնում «Ա» կատեգորիայի դասակարգման, ապա օբյեկտի ընդհանուր դասակարգումն «Ա» կատեգորիայի չէ։
- Իներտ թափոններ կամ չաղտոտված հող պարունակող օբյեկտների համար կիրառելի է միայն առաջին պարամետրը (փլուզում՝ կապված կառուցվածքային ամբողջականության խախտման հետ)։
- Այն օբյեկտների համար, որոնք հիմնականում վտանգավոր թափոններ են պարունակում, երկրորդ պարամետրը կարող է ուղիղ կերպով հանգեցնել «Ա» կատեգորիայի դասակարգման։
- Օբյեկտի ներկայացրած պոտենցիալ վտանգը կարող է փոփոխության ենթարկվել շահագործման և փակման միջև ընկած ժամանակահատվածում։ Հետևաբար դասակարգման վերանայում պետք է իրականացվի օբյեկտի շահագործման ավարտի ժամանակ, եթե ոչ ավելի վաղ։
- ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՃԻՇՏ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
- Եթե թափոնների օբյեկտի կառուցվածքային ամբողջականության խախտման արդյունքում եղած փլուզումը, անկախ օբյեկտի տեսակից, կարող է հանգեցնել լուրջ վտանգների մարդու առողջության համար կամ օբյեկտի շրջանում էկոլոգիական իրավիճակի անդարձելիորեն կամ խիստ խախտման, ապա օբյեկտը պետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի օբյեկտ։
- Եթե օբյեկտի ոչ ճիշտ շահագործումը կարող է կարճաժամկետ կամ երկարաժամկետ ապագայում հանգեցնել լուրջ վտանգների մարդու առողջության համար կամ օբյեկտի շրջանում էկոլոգիական իրավիճակի անդարձելիորեն կամ խիստ խախտման, ապա օբյեկտը պետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի օբյեկտ։
- Պոչանքների ամբարտակների կառուցվածքային ամբողջականության խախտման պարագայում համարվում է, որ մարդկային կյանքերը վտանգված են ջրի կամ խյուսի՝ գետնից 0.7մ և ավել բարձրության և 0.5 մ/վ և ավել արագության դեպքում։ Մարդկային կյանքերի կորստի և մարդու առողջությանը լուրջ վնաս հասցնելու հավանականությունը գնահատելիս պետք է հաշվի առնվեն հետևյալ գործոնները՝
- օբյեկտի չափերը,
- օբյեկտում գտնվող թափոնների տեսակն ու ծավալը,
- տեղագրությունը, ներառյալ խոնավացման հատկությունները, օրինակ՝ լճերը,
- հեղեղի բնակելի տարածքներ հասնելու ժամանակահատվածը,
- ջրի կամ խյուսի մակարդակը,
- ջրի կամ խյուսի մակարդակների բարձրացման արագությունը,
- տեղանքին հատուկ ցանկացած գործոն, որը կարող է ազդեցություն ունենալ կյանքի կորստի կամ մարդու առողջության համար վտանգի հավանականության վրա:
- Շարժման մեջ գտնվող թափոնների կույտը կարող է վտանգել մարդկային կյանքեր, եթե մարդիկ բնակվում են թափոնների զանգվածի շարժման գոտում։ Մարդկային կյանքի կորստի հավանականության գնահատումը պետք է ներառի հետևյալ գործոնները՝
- օբյեկտի չափերը,
- օբյեկտում գտնվող թափոնների ծավալն ու տեսակը,
- կույտի թեքվածության անկյունը,
- կույտի ներսում ներքին ստորգետնյա ջրերի հավաքման հավանականությունը,
- կույտի տարածքը կազմող ապարների լեռնաերկրաբանական կայունությունը,
- տեղագրությունը,
- հեռավորությունը բնակելի և հասարակական շենք, շինություններից, խմելու ջրամատակարարման համակարգերի կառույցներից, գերեզմանատներից,
- հանքարդյունաբերական աշխատանքները:
- Կառուցվածքային ամբողջականության հետ կապված դասակարգման գործընթացը դիտարկում է օբյեկտից դուրս փոխադրվող որևէ նյութերի ուղղակի ազդեցությունն որպես փլուզման հետևանք (պոչանքների խյուս, ապարներ, աղտոտված և/կամ չաղտոտված ջուր) և արդյունքում առաջացող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունները (հողի և ջրի աղտոտում, կենդանական աշխարհի կորուստ, բնական միջավայրի ոչնչացում և այլն)։
- Կառուցվածքային ամբողջականության խախտման կամ ոչ ճիշտ շահագործման արդյունքում առաջացած փլուզման արդյունքում լուրջ էկոլոգիական հետևանքի հավանականությունը համարվում է ցածր, եթե՝
- պոտենցիալ աղտոտման աղբյուրի հզորությունը ժամանակի ընթացքում նվազում է,
- ազդակիր շրջակա միջավայրը կարող է վերականգնվել սահմանափակ մաքրման և վերականգնման ջանքերի շնորհիվ,
- եթե շրջակա միջավայրին չի հասցվել որևէ մշտական կամ երկարատև վնաս։
- Շրջակա միջավայրին հասցված մշտական կամ երկարատև վնասների օրինակներ են՝
- հողի մնացորդային աղտոտումը, որը հանգեցնում է հողօգտագործման սահմանափակումների, մարդու առողջության և էկոլոգիական ռիսկերի,
- մակերևութային կամ ստորգետնյա ջրերի պաշարների երկարատև (10 տարուց ավելի) օգտագործումը,
- մակերևութային ջրերում երկարատև ժամանակահատվածով աղտոտիչների թունավոր կոնցենտրացիաները,
- մակերևութային ջրերում կարճատև ժամանակահատվածով աղտոտիչների խիստ թունավոր կոնցենտրացիաները, եթե առկա է ազդակիր էկոհամակարգի համար անդառնալի վնասի ռիսկ:
- Ոչ ճիշտ շահագործման արդյունքում աղտոտիչների բացթողնման գնահատումը պետք է հաշվի առնի թե կարճաժամկետ հետևանքները, թե աղտոտիչների երկարաժամկետ արձակումը և պետք է իրականացվի երկու ժամանակահատվածի համար՝
- օբյեկտի գործունեության ժամանակահատվածի և
- փակմանը հետևող երկարաժամկետ հատվածի համար։
- Կյանքի կորստի կամ մարդու առողջության և շրջակա միջավայրի համար լուրջ վտանգի հավանականությունը սահմանելու համար պոտենցիալ ազդեցությունների ծավալի կոնկրետ գնահատումները պետք է դիտարկվեն աղբյուր-ուղի-ռեցեպտոր շղթայի համատեքստում։ Եթե աղբյուրի և ռեցեպտորի միջև չկա ճանապարհ, ապա օբյեկտը չի կարող դասակարգվել որպես «Ա» կատեգորիայի օբյեկտ՝ կապված կառուցվածքային ամբողջականության խախտման կամ ոչ ճիշտ շահագործման հետ։
III. ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԸՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ
- Թափոնների օբյեկտը դասակարգվում է որպես «Ա» կատեգորիայի օբյեկտ, եթե այն պարունակում է որոշակի տոկոսից ավելի վտանգավոր թափոններ։
- Սահմանային արժեքը պետք է որոշվի զանգվածի և չոր նյութի հարաբերակցությամբ՝
- պլանավորված շահագործման ավարտին օբյեկտում առկա և որպես վտանգավոր դասակարգված բոլոր թափոնները,
- պլանավորված շահագործման ավարտին օբյեկտում մնացած ակնկալվող թափոնները:
- Եթե սույն կարգի 19-րդ կետում նշված հարաբերակցությունը գերազանցում է 50 տոկոսը, ապա օբյեկտը պետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի օբյեկտ։ Այն դեպքում, երբ հարաբերակցությունը կազմում է 5-50 տոկոս, օբյեկտը կարող է դասակարգվել որպես «Ա» կատեգորիայի օբյեկտ։ Սակայն, օբյեկտը չի կարող դասակարգվել որպես «Ա» կատեգորիայի օբյեկտ, եթե այն հիմնավորված է տեղամասին հատուկ ռիսկի գնահատմամբ, որը հատուկ ուշադրություն է դարձրել վտանգավոր թափոնների ազդեցության վրա և իրականացվել է որպես դասակարգման մաս՝ հիմնված կառուցվածքային ամբողջականության խախտման կամ ոչ ճիշտ շահագործման արդյունքում փլուզման հետևանքների վրա և ցույց տալով, որ օբյեկտը չպետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի օբյեկտ՝ հիմնվելով վտանգավոր թափոնների պարունակության վրա։
- Այն դեպքում, երբ նշված հարաբերակցությունը 5 տոկոսից ցածր է, օբյեկտը չպետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի օբյեկտ՝ հիմնվելով վտանգավոր թափոնների բաղադրության վրա։
- ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
- Թափոնների օբյեկտը դասակարգվում է որպես «Ա» կատեգորիայի օբյեկտ, եթե այն պարունակում է վտանգավոր դասակարգվելու համար բավարար չափով նյութեր կամ պատրաստուկներ (հավելումներ կամ ռեագենտներ)։
- Գործող օբյեկտների (պոչանքների ավազաններ) համար դասակարգումը կարող է հիմնվել օբյեկտում պարունակվող ջրի (և պինդ մարմինների) ուղիղ քիմիական անալիզի վրա՝ նպատակ ունենալով որոշել, թե արդյոք ջրային շերտը և դրա բաղադրությունը կարող են համարվել վտանգավոր պատրաստուկ։ Եթե այո, ապա օբյեկտը պետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի օբյեկտ։
-
Discussed
05.04.2017 - 26.04.2017
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 10033
Print