Add to favourites

Located in RA Government

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՙ----՚ ---------------------------- 2019 ԹՎԱԿԱՆԻ   N ------ -Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ  ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1030-Լ որոշման N 1 հավելվածի 228-րդ կետի 2-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

  1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվա­կանի միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկա­վարներին՝ ապահովել, որ մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխա­տանքային օրը միջոցառման համար պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնի տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է: Տեղեկատվության մեջ պետք է մանրամասն արտա­ցոլվեն իրականացված կամ իրականացվող միջոցառումները և դրանց ազդեցությունը, մասնավորապես, միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետ­ների և (կամ) ծախսի կրճատման վրա:
  3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխա­տանքային օրը կատարված աշխատանք­ների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                     

 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 ---- թվականի N ----

ծրագիր

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների

 

 

Առաջարկվող միջոցառումը

Նպատակը

Պատասխանատու մարմինը

Կատարման ժամկետը

Միջոցառման իրականացման համար պահանջվող գումարի աղբյուրը

1

2

3

4

5

6

1. Ընկերությունների հիմնում

1)

Իրավաբանական անձանց պետական գրանցման (այդ թվում նաև ոչ տիպային կանոնադրության հիման վրա) գործընթացի, ինչպես նաև կանոնադրության ցանկացած փոփոխության էլեկտրոնային եղանակով իրականացման հնարավորության ստեղծում։

Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի մատչելիության և հասանելիության ապահովում

ՀՀ արդադադատության նախարարություն

20.04.2019թ․

Ֆինանսավորում չի պահանջում

2)

Հարկային, վարձու աշխատողների, անշարժ գույքի կադաստրի, պետական գնումների և գրավի տվյալների բազաների միավորում և/կամ հասանելիության ապահովում ՀՀ պետական կառավարման մարմինների համար:

Ընկերությունների գրանցման պետական ռեեստրի կատարելագործում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ պետական եկամուտների կոմիե

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

20.04.2019թ․

 

3)

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործառույթների ընդլայնում՝ ներառելով լիցենզիաների և  թույլտվությունների ստացման գործընթացները։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախաձեռնում։

 

Տնտեսավարողների կողմից փաստաթղթերի ներկայացման և ստացման մատչելիության ապահովում և քայլերի կրճատում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ պետական կառավարման մարմիններ

20.04.2019թ․

 

 

 

2. Շինարարական թույլտվություններ

1)

Ցածր, միջին և միջինից բարձր ռիսկայինության աստիճանի շինությունների համար ավարտական ակտի ստացման գործընթացի պարզեցում և ժամկետների կրճատում։

Կառուցապատման ընթացակարգերի պարզեցում և ժամկետների կրճատում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

20․04․2019թ․

Ֆինանսավորում չի պահանջում

2)

Ցածր, միջին և միջինից բարձր ռիսկայինության աստիճանի շինությունների համար ավարտական ակտի  ստացման համար հանձնաժողովի ձևավորման լիազորությունը կառուցապատողից վերապահել ՏԻՄ-ին։ 

Կառուցապատման ընթացակարգերի պարզեցում և ժամկետների կրճատում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

20.04.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջում

3)

Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծի` ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացում

Կառուցապատման պարզ և հստակ ընթացակարգի սահմանում, էլեկտրոնային e-permits գործիքի կիրառման շրջանակների ընդլայնում, առկա  խնդիրների կանոնակարգում

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
(համաձայնությամբ)

20․04․2019թ․

Ֆինանսավորում չի պահանջում

4)

Շինարարության թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային e-permits համակարգի արդիականացում և ինտեգրում՝ մատակարար կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման ու կառուցապատման ընթացակարգերին մասնակից այլ մարմինների ներքին էլեկտրոնային համակարգերի հետ

 

Կառուցապատման ընթացակարգերին մասնակից բոլոր մարմինների և կազմակերպությունների հետ ինտեգրված միասնական էլեկտրոնային e-permits համակարգ, որը կծառայի որպես էլեկտրոնային միասնական հարթակ

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

 

20․04․2019թ․

 

30 000.0 հազ. ՀՀ դրամ (մատակարար կազմակեր-պություններ)

5)

«Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին», «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» և «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներում համապատասխան փոփոխությունների կատարում

Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման», «Բնական գազի մատակարարման և օգտագործման» և «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման» կանոնները հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների համապատասխանեցում ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթներին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
(համաձայնությամբ)

2-րդ բաժնի 2-րդ ենթակետով նախատեսված որոշման ընդունումից հետո՝ 6 շաբաթյա ժամկետում

Ֆինանսավորում չի պահանջում

6)

Սահմանել մեխանիզմ, ըստ որի ավարտական ակտը հաստատվելուց հետո անմիջապես ՏԻՄ-ի կողմից այն ներկայացվի  ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե սեփականության գրանցման համար՝ առանց կառուցապատողի կողմից վերջինիս դիմելու։

Շինարարական թույլտվության տրամադրման գործընթացում անհրաժեշտ քայլերի կրճատում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

 30.09.2019թ․

Ֆինանսավորում չի պահանջում

7)

Դիտարկել համայնքներում կառուցապատման նախագծերի համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով ներգրավված ինժեներների/ճարտարապետների համար պարտադիր նվազագույն պահանջների ներդրման հարցը։

Շինարարական աշխատանքների որակի բարելավում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

20.04.2019թ․

Ֆինանսավորում չի պահանջում

8)

GIS համակարգի ներդնում՝ ապահովելով մատակարարների և համաձայնություն պահանջող այլ կազմակերպությունների ու պետական մարմինների հասանելիությունը այդ համակարգին։

Ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի  տրամադրման գործընթացում անհրաժեշտ քայլերի ու ժամկետի կրճատում և վարչարարության նվազեցում

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

 

 ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հնգամայա ծրագրով նախատեսված ինտեգրված (միասնական) կադաստրի ստեղծման միջոցառման ժամանակացույցին համապատասխան

Ֆինանսավորում չի պահանջում

9)

Ցածր ռիսկայինության օբյեկտների կառուցապատման համար պահանջվող ընթացակարգերի և պահանջների պարզեցում։

Կառուցապատման համար պահանջվող թույլտվական ընթացակարգերի ժամկետների կրճատում և քայլերի կրճատում

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

20.04.2019թ․

Ֆինանսավորում չի պահանջում

 

3. Էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացում

1)

Միացման ժամկետների կրճատում 10 օրով

Մատուցված ծառայությունների որակի բարելավում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

(համաձայնությամբ)

ՀՀ տարածքային կառավրման և զարգացման նախարարություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ)

01.04.2019թ.

 

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

Միացման քայլերի և ժամկետների մասին շնորհանդեսի իրականացում՝ շահառուներին իրազեկելու նպատակով

Շահառուների իրազեկելում՝ միացման քայլերի (մինչև 2) և ժամկետների կրճատման մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ)

Մինչև

30․04․2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

4. Սեփականության գրանցում

1)

Նոտա­րական վավերացում չպահանջող անշարժ գույքին առնչվող պայմանագրերի օրինա­կելի ձևերի ընդլայնում, ինչպես նաև ներկայացվող որոշ պարտադիր պայմանների (ֆիզիկական անձ հանդիսացող կողմը չի կարող հանդես գալ լիազորագրի հիման վրա) վերացում

Հնարավորություն ընձեռնել ավելի լայն զանգվածին օգտվելու նոտա­րական վավերացում չպահանջող պայմանագրերի կնքումից:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 

 

 30.11.2019թ.

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կայքէջի միջոցով առցանց տրամադրվող տեղեկությունների տեսակների ընդլայնում (պայմանագրային գներ), նոր տեղեկատվական փաթեթների մշակում և այդ տեղեկությունների համար նախատեսված վճարների մոտ երկու անգամ նվազեցում:

Հնարավորություն ընձեռնել առանց կադաստր վարող մարմին անձամբ այցելելու ստանալ հայցվող տեղեկատվությունը անմիջապես (ինտերնետ միջավայրում) և ավելի մատչելի գնով

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 30․11.2019թ.

 

Ֆինանսավորում չի պահանջվում

3)

Կնիքի պահանջի վերացում՝ անշարժ գույքի կադաստրի մարմնի կողմից կազմված ավարտական փաստաթղթի արտաքին ձևի` թղթի վրա տրամադրման համար

Արդյունքում կադաստրի մարմնի կողմից կազմված ավարտական գրեթե բոլոր փաստաթղթերը (վկայական, միասնական տեղեկանք, այլ տեղեկանքներ և այլն) սուբյեկտները և այդ փաստաթղթերը պահանջող մարմինները կարող են տեսնել և արտահանել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կայքէջից, ու դիմումատուները ստիպված չեն լինելու ավարտական փաստաթուղթը ստանալու համար այցելել կադաստր վարող մարմին:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 

30.11.2019թ.

 

Ֆինանսավորում չի պահանջվում

4)

Անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտա­րական վավերացման անհրաժեշտու­թյան բացա­կայության, ինչպես նաև անշարժ գույքին առնչվող գործարքների տեսակ­ների և նոտա­րական վավերացում չպահան­ջող պայմանագրերի օրինա­կելի ձևերի վերաբերյալ քարոզարշավի շարունակում՝ ներկայացնելով դրանց առավելությունները։

Գործող կարգա­վորումների առավելություններից օգտվելու նպա­տակով շահառուների շրջանակում իրա­զեկ­վածության բարձրանացում:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 Սույն հավելվածի հաստատման պահին հաջորդող 10-րդ օրվանից սկսած շարունակական

 

Ֆինանսավորում չի պահանջվում

5)

Բողոքարկման մեխանիզմի կատարելագործում՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում առաջացած խնդիրները քննելու համար:

Սեփականության իրավունքների գրանցման ռեեստրի տեղեկությունների թափանցիկության ապահովում

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

20․04.2019թ.

 

Ֆինանսավորում չի պահանջվում

6)

Սեփականության գրանցման գործընթացում նոտարական վավերացում չպահանջող գործարքների համար ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրվող միասնական տեղեկանքի տրամադրման պահանջի վերացում։

Սեփականության իրավունքների գրանցման ժամկետի կրճատում՝ գործարքը նույն պահին կատարելու համար

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 30․11.2019թ.

 

Ֆինանսավորում չի պահանջվում

 

 

5. Վարկերի ստացում

1)

Ապահովված իրավունքի իրավական կիրա­ռու­­թյան ապահովում գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտա­դրանքի և եկամուտների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

ապահովված պարտատերերի իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում

ՀՀ արդարադատության նախարարություն

 

20․04.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

«Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «Վարկերի ստացում» ցուցիչի «Օրինական իրավունքների ամրությունը» ենթացուցիչի՝ ըստ ցանկի՝ 11-րդ հարցին «այո» պատաս­խանի ապահովմանն ուղղված իրավական ակտի նախագծի ներկայացում ՀՀ կառավա­րության աշխատակազմ:

ապահովված պարտատիրոջ շահերի պաշտպանություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

20․04.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

3)

Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցիական օրենսգրքում (այսուհետ՝ քաղաքա­ցիական օրենսգիրք) նախատեսել դրույթ՝ հնարավորություն տալով գրավի պայմանագրով սահմանելու գրավի առարկայի, այդ թվում՝ առարկաների խմբի ընդհանուր նկարագրություն անկախ որևէ չափանիշների

վարկերի ստացման ոլորտի օրենսդրության կատարելագործում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

20․04.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

4)

Քաղաքացիական օրենսգրքում և «Շարժա­կան գույքի նկատմամբ ապահովված իրա­վունք­ների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան գրանցել նաև սեփականության իրավունքի պահպանմամբ կնքվող գործարքից բխող իրավունքները:

վարկերի ստացման ոլորտի օրենսդրության կատարելագործում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

20․04.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

5)

Գրավի առարկայի գրանցման ժամանակ ռեեստր ներբեռնելու համար վարկառուի կողմից տրվող համաձայնության պարտադիր պահանջի վերացում։

վարկերի ստացման ոլորտի օրենսդրության կատարելագործում

ՀՀ արդարադատության նախարարություն

 

20․04.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

6. Փոքր բաժնետերերի պաշտպանություն

1)

Կորպորատիվ կառա­վարման կանոնա­կար­գի կիրառման դաշտի ընդլայնում՝ գերիշխող դիրք ունեցող ընկերու­թ­յուն­նե­րում կորպորատիվ կառա­վար­ման կանոնա­կար­գի  ներդրման մեխանիզմների մշակում։

Կորպորատիվ կառավարման մեխանիզմների կատրելագործում, Կորպորատիվ հաշվետվա­կանու­թյան միջազ­գայ­նորեն ըն­դունված ստանդարտ­ների կիրառում և աշխատակիցների բաժնետիրացում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

30.11.2019թ.

 

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

Squeeze-out մեխանիզմի ուսումնասիրություն և անհրաժեշտության պարագայում այն կարգավորող համապատասխան իրավական ակտերի նախագծերի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացիայի) միջոցով փոքր բաժնետերերին՝ ընկերությունից դուրս մղլեու (ամբողջությամբ բաժնետոմսերից զրկելու) հնարավորության սահմանափակում

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

(համաձայնությամբ)

30.10.2019թ.

 

Ֆինանսավորում չի պահանջվում

7. Հարկերի վճարում

1)

Հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների և տեղեկությունների թվի կրճատում:

 

 

Հարկային մարմին ներկայավող հաշվետվությունների և տեղեկությունների վրա ծախսվող ժամանակի կրճատում:

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.11.2019թ.

 

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

Հարկային հաշվարկների ինքնաշխատ լրացման (Pre-filing) համակարգի ընդլայնում:

 

 

Հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակարգերի պարզեցում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.11.2019թ.

.

 

Ֆինանսական միջոցների առկայության դեպքում

 

3)

Եռամսյակային պարբերականությամբ ԱԱՀ գումարների վերադարձի ապահովում:

ԱԱՀ գումարների վերադարձի ժամկետների կրճատում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.11.2019թ.

 

Ֆինանսավորում չի պահանջվում

4)

ԱԱՀ դեբետային գումարների վերադարձման ժամկետների կրճատում:

ԱԱՀ դեբետային գումարների վերադարձի (միասնական գանձապետական հաշվին) ժամկետների կրճատում յուրաքանչյուր տարվա համար 1 օրով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.11.2019թ.

 

Ֆինանսավորում չի պահանջվում

5)

Ուղղակի հարկերի գծով հարկային բեռի նվազեցում

2020 թվականից շահութահարկի դրույքաչափի նվազեցում, օտարերկրյա ֆիզիկական անձանց շահաբաժինների հարկման դրույքաչափի նվազեցում, ինչպես նաև մինչև 2023 թվականը եկամտային հարկի դրույքաչափերի աստիճանական նվազեցում։

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

01.09.2019թ.

 

Ֆինանսավորում չի պահանջում

 

 

8. Արտաքին առևտուր

1)

Ապրանքների արտահանմանը և ներմուծմանը օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց լիազորությունների շրջանակներում առնչվող՝ ՀՀ պետական գերատեսչությունների, միասնական հսկողության իրականացման նպատակներով մաքսային ձևակերպումների և պետական սահմանային այլ հսկողության տեսակների իրականացման ժամանակակից կենտրոն ստեղծելու իրավական հիմքերի գույքագրում և ըստ անհրաժեշտության իրավական ակտերում փոփոխությունների (լրացումների) կատարում:

Նվազեցնել գործընթացների ծախսատարությունը և ժամանակատարությունը, բացառելով նաև հնարավոր կամայականությունները:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Շահագրգիռ պետական մարմիններ

30.11.2019թ.

 

 

Ֆինանսական միջոցների առկայության դեպքում

2)

Մաքսային վճարների և մաքսային մարմինների կողմից գանձվող այլ վճարների էլեկտրոնային եղանակով վճարման համակարգի մշակում և ներդրում:

 

Մաքսային գործառնությունների իրականացման վրա ծախսվող ժամանակի կրճատում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կենտրոնական բանկ

(համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

30.11.2019թ.

Ֆինանսական միջոցների առկայության դեպքում

3)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից առկա հսկողական գործիքների համատեղ օգտագործում, այդ թվում՝ ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանի և ՍԷԿՏ համակարգերի ինտեգրում:

Սահմանահատման գործընթացում ծախսվող ժամանակի կրճատում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն

30.11.2019թ.

Ֆինանսական միջոցների առկայության դեպքում

4)

Տրանսպորտային հայտարարագրի լրացման, ներկայացման և հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդնում:

Հնարավորություն կընձեռի հրաժարվել միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների թղթային հայտարարագրման համակարգից և կկրճատվի ժամանակը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.11.2019թ.

Ֆինանսական միջոցների առկայության դեպքում

5)

Մեծ ծավալի տվյալների (Big Data) ժամանակակից կառուցվածքով տվյալների շտեմարանների մշակման գործիքների ներդնում:

Առավել արդյունավետ ռիսկերի վերլուծությունների արդյունքում արդիական ռիսկի պրոֆիլների կիրառմամբ ավելի արդյունավետ թիրախավորված հսկողության իրականացում՝ նվազեցնելով զննման դեպքերի քանակը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.11.2019թ.

Ֆինանսական միջոցների առկայության դեպքում

6)

Տնտեսավարողի կողմից սխալմունքի պատճառով մաքսային բրոքերի համար սահմանված պատասխանատվության ուսումնասիրություն և անհրաժեշտության դեպքում՝ վերանայում։

Ներմուծման ժամանակ սխալներից խուսափելու նպատակով ապրանքների հայտարարագրման համար մաքսային բրոքերի կողմից գործնականում իրականացվող ապրանքների նախնական զննման համար ծախսվող ժամանակի կրճատում։

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.06.2019թ.

 

Ֆինանսավորում չի պահանջվում

7)

 Ուսումնասիրել արտահանման և ներմուծման ժամանակ սննդամթերքի անվտանգության սերտիֆիկատի առկայության պարտադիր պահանջի վերացման հնարավորությունը, և անհրաժեշտության պարագայում ներկայացնել առաջարկություն ՀՀ վարչապետի աշխատակազմ։

Արտահանման ընթացակարգի ժամանակատարության կրճատում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

30.06.2019թ.

 

Ֆինանսավորում չի պահանջվում

8)

Ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողման էլեկտրոնային համակարգի ներդրում (ավտոմատ բացթողում)՝ առանց մաքսային մարմինների գտնվելու վայրեր այցելության:

Մաքսային գործառնություն­ների իրակա­նացման վրա ծախսվող ժամանակա­հատվածի կրճատում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Շահագրգիռ պետական մարմիններ

30.11.2019թ.

Ֆինանսական միջոցների առկայության դեպքում

9)

 Ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրվող Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների ՀՀ մաքսային տարածք ներմուծման և ՀՀ մաքսային տարածքից արտահանման լիցենզիայի  տրամադրման ժամկետները կրճատելու վերաբերյալ:

Լիցենզիայի ժամկետների կրճատում

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

15.03.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջում

10)

Ապրանքների արտահանման թույլտվություն ստանալու համար նախատեսված երկակի նշանակության և ռազմական նշանակության ապրանքների փորձագիտական եզրակացության տրամադրման գործընթացի պարզեցում

Եզրակացության տրամադրման նպատակով վճարվող գումարի սահմանաչափի և տրամադրման ժամկետի նվազեցում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

15.06.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջում

9. Պայմանագրերի կիրարկում

1)

Pro-bono իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց խրախուսման մեխանիզմների ներդնում

 

Արդարադատության մատչելիության ապահովում

ՀՀ արդարադատության նախարարություն

29.02.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ պարզեցված վարույթի ինստիտուտի կատարելագործում

Դատական գործերի քննության ժամկետների կրճատում, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում

ՀՀ արդարադատության նախարարություն

01.04.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

3)

Պարտապանին պատկանող գույքի հայտնաբերման, այդ թվում՝ պարտապանին պատկանող գույքի հայտարարագրման, չգրանցված իրավունքների գրանցման, դատական ակտերի կամավոր կատարման խթանման գործիքակազմի ներդնում, կատարողական թերթին ներկայացվող պահանջների վերանայում

Հարկադիր կատարման ժամկետների և վարույթի արդյունավետության ինդեքսի բարձրացում

ՀՀ արդարադատության նախարարություն

01.04.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

4)

Դատական տեղեկատվական համակարգի կատարելագործում, այդ թվում՝ դատական գործերի վարման էլեկտրոնային համակարգի զարգացում

տեղեկատվության հասանելիություն, դատավարական փաստաթղթերի մատչելիություն, ժամանակային ծախսերի նվազեցում

ՀՀ արդարադատության նախարարություն

30.09.2019թ.

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

5)

Դատարանի կողմից էլեկտրոնային եղանակով դատավարական փաստաթղթեր առաքելու հնարավորության նախատեսում

Արդարադատության մատչելիություն, ժամանակային ծախսերի նվազեցում

ՀՀ արդարադատության նախարարություն

 30.09.2019թ.

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ:

 

6)

Առևտևային վեճերի (հասկացությունը՝ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետ) դատական գործերի ժամանակատրության և ընթացակարգերի ուսումնասիրություն՝ ըստ փուլերի՝ գործերի քննության ուշացումների պատճառների հայտնաբերման նպատակով։

Փուլերը տարանջատել ըստ Գործարարությամբ զբաղվելը զեկույցի համապատասխան բաժնի հարցաշարի։

Դատական գործերի քննության ժամանակի կրճատում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ դատական դեպարտամենտ

(համաձայնությամբ)

30.09.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

10. Սնանկության ճանաչում

1)

Սնանկության վարույթի ընթացքում պարտապանի կողմից իր կենսունակության համար անհրաժեշտ պայմանագրերը շարունակելու և իր համար անբարենպաստ պայմանագրերի կատարումից հրաժարվելու հնարավորության նախատեսում

Ֆինանսական առողջացման ծրագրի արդյունավետ իրագործում և տնտեսավարող սուբյեկտի բնականոն գործունեության վերականգնում

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

01.04.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

2)

Սնանկության վարույթի ընթացքում կատարվող գործողությունների համար հստակ ժամկետների սահմանում

Սնանկության վարույթի արդյունավետության բարձրացում և ժամկետների կրճատում

ՀՀ արդարադատության նախարարություն

01.04.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

3)

Պարտատերերի առանձնացում՝ ըստ դասերի

Պահանջների բավարարման արդյունավետության բարձրացում

ՀՀ արդարադատության նախարարություն

01.04.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

4)

Սնանկության վարույթի ընթացքում պարտապանի կողմից վարկեր ստանալու հնարավորության նախատեսում

Ֆինանսական առողջացման արդյունավետ իրականացում, ինչպես նաև ստանձնած պարտավորությունների իրականացում

ՀՀ արդարադատության նախարարություն

01.04.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

5)

Խոշոր գործարքի կնքման պարագայում պարտատերերի կողմից համաձայնություն ստանալու պահանջի նախատեսում։

Սնանկության վարույթի արդյունավետության բարձրացում

ՀՀ արդարադատության նախարարություն

01.04.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

6)

Պարտատերերի կողմից կառավարչից ֆինանսական տեղեկություններ պահանջելու հնարավորության սահմանում, և համապատասխան իրավական ակտի նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:

 

Սնանկության վարույթի արդյունավետության բարձրացում

ՀՀ արդարադատության նախարարություն

01.04.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

7)

Սնակության կառավարչի ընտրության հարցում  պարտատերերի ներգրավվածության բարձրացման նոր եղանակներ նախատեսող համապատասխան իրավական ակտի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ։

Սնանկության վարույթի արդյունավետության բարձրացում

ՀՀ արդարադատության նախարարություն

01.04.2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

  • Discussed

    01.03.2019 - 17.03.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice, Nature protection, Urban planning, Economy, Financial, Economical, Cadastre, Bankruptcy

  • Ministry

    Ministry of Economy

Public discussion

01.03.2019 11:21

Որոշում

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10899

Print

Suggestions

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

09.03.2019

Կարծում ենք, որ կառավարությունը պետք է վճռական քայլերի սկիզբ հայտարարի և հարկային հիմնարար բարեփոխումների նպատակով 2019 թվականին նախաձեռնի հարկային նոր օրենսգրքի մշակումը

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

09.03.2019

Հիմնական միջոցների համար ամորտիզացիոն մասհանումների նվազագույն ժամկետները սահմանելիս պետք է հաշվի առնել ներդրումների հետգնման ժամկետները, գույքի իրացվելության աստիճանը, մինչդեռ հարկային օրենսգրքի կարգավորումների հիմքում դրված է հիմնական միջոցների տնտեսական կյանքի տևողությունը: Այդ առումով ամորտիզացիոն մասհանումների ժամկետների, հիմնական միջոցների դասակարգման և բաշխվածության խնդիրների, հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի նվազեցման մասով անհրաժեշտ է հիմնովին վերանայել գործող կարգավորումները: Առաջարկում ենք որպես միջոցառում նախատեսել ամորտիզացիոն մասհանումների նվազագույն ժամկետների վերանայման քննարկումը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

09.03.2019

Հարկային օրենսդրությամբ չկարգավորված, անհստակությունների և տարընկալումներ տեղիք տվող նորմերի առկայությունը գործարար միջավայրի վրա ունենում են էական բացասական ազդեցություն: Այդ առումով գործարար միջավայրի բարելավվման նպատակով կարևորում ենք նման խնդիրների գույքագրումը, գնահատումը ազդեցության տեսանկյունից և դրանց կարգավորումը: Առաջարկում ենք որպես միջոցառում նախատեսել նաև գործարար միջավայրին խոչընդոտող հարկային օրենսդրության դրույթների գույքագրման աշխատանքների մասին:

See more