Add to favourites

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի Հավելված 1-ում` «2017-2020 թվականների մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկում ուժը կորցրած ճանաչել 4-րդ և 46-րդ կետերը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    28.02.2019 - 16.03.2019

  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6983

Print

Suggestions

Արա Մինասյան

01.03.2019

Զարմանալի է, որ ՀՀ կառավարությունը փոխարեն հնարավորինս շուտ ազատվի փաստացի գոյություն չունեցող պետական բաժնեմասով ընկերություններց, անհասկանալի և չհիմնավորված պատճառաբանումներով հետողորմյա է անում իրականում միայն թղթի վրա գոյություն ունեցող մի ընկերություն, երբ համակարգում փակում և վերակազմակերպում են առողջ աշխատող ձեռնարկությունները: Պետք էր ուղղակի իրականում գոյություն ունեցող և աշխատող ձեռնարկությանը պատվիրակել նախատեսվող գործառույթները, ինչը կկատարվեր այդ ձեռնարկությանը համապատասխան լիցենզիա տրամադրելու միջոցով:

See more