Add to favourites
Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թաթուլ Ստեփանյան 28.02.2019 10:48:26 | Առաջարկում եմ տալ ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգիչների սահմանումները, եթե դրանք արդեն սահմանված են այլ իրավական փաստաթղթով, հղում արեք: | Առաջարկությունը չի ընդունվել: | Նախագծում հղում է կատարված Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 6.1-րդ հոդվածի վրա: |
2 | Թաթուլ Ստեփանյան 28.02.2019 10:53:34 | Հողային ֆոնդի կատեգորիաների մեկնաբանության մեջ բնակավայրի կառուցապատման (տնամերձ 60%) և (այգեգործական 60%) ցուցանիշները թվում են մեխանիական բնույթի, քանի որ գյուղական և քաղաքային միջավայրերում առկա պատկերներն այլ են: Առաջարկում եմ լրացուցիչ հիմնավորումներ ու պարզաբանումներ ներկայացնել, թե ինչպես են հաշվարկվել այս տոկոսները, որն է նրա գիտական հիմքը: | 1.Ընդունվել է: 2. Առաջարկությունը չի ընդունվել: | 1. Կատարվել է համապատաս-խան փոփոխություն. կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետի ա/ պարբերության <<տնամերձ և այգեգործական հողերի>> <<60>> թիվը փոխարինվել է <<40>> թվով: 2.Նախագծի հիմնավորման 2-րդ կետում նշված է. << Ցամաքային տարածքի ծածկույթի առաջարկվող տոկոսային հարաբերությունը ստացվել է ելնելով փաստացի հողօգտա-գործման իրավիճակից, հողօգտագործման բնույթից, ինչպես նաև՝ հաշվի առնելով քաղաքաշինական նորմերը (ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքա-շինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապա-տում» շինարարական նորմեր): |