Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  որոշման ընդունման 

 

 «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»   որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> ծրագրով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 237,037,0  հազար դրամ՝ ներառյալ  Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 279+727-կմ 282+727  հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք արդեն կատարվել են ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 1437 որոշմամբ: Նկատի ունենալով, որ  որոշումն ընդունվել է 2018թ դեկտեմբերի 13-ին, և ժամանակային առումով անհնար էր փոփոխություններ կատարել 2019թ հիմնանորոգման ենթակա և պետական բյուջեով հատկացումներ ունեցող օբյեկտների ցանկում, հիմնավորման մեջ առաջարկվել էր, որ 2019թ  Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 279+727-կմ 282+727  հատվածի հիմնանորոգման համար հատկացված միջոցները 2019թ ընթացքում կուղղվեն այլ օբյեկտների շինարարությանը: Ելնելով վերոգրյալից սույն որոշման նախագծով առաջարկվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 279+727-կմ 282+727 օբյեկտի շինարարության համար նախատեսված միջոցները և Հ-28, Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան կմ0+000-կմ2+000 հատվածի հիմնանորոգման ճշտված արժեքից ելնելով՝ 8,636.6 հազար դրամը նվազեցնել և ուղղել այլ օբյեկտների շինարարությանը:

<<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> ծրագրով ՀՀ կառավարությանը նախատեսվել է 8,390,491,0 հազար դրամ, իսկ  <<Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում>> ծրագրով՝  372,472,0 հազար դրամ: Նկատի ունենալով, որ ծրագրի պատվիրատուն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է, և այն, որ 2019 թվականին իրականացման ենթակա շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մրցույթներն արդեն հայտարարվել են պայմանով՝ հետագայում ՀՀ պետական բյուջեով միջոցներ հատկացվելու պարագայում վճարում իրականացնելու համար, որոշման նախագծով առաջարկվում է նաև իրականացնել վերաբաշխում և կատարել փոփոխություններ և լրացումներ 901,028.2 հազար դրամի չափով՝ ՀՀ կառավարությունից ուղղելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, որից 221,966.6 հազար դրամը՝ 2019-2020 թվականների նախագծերի համար, իսկ 679,061.6 հազար դրամը՝ այն օբյեկտների շինարարական աշխատանքների համար, որոնց համար նախագծեր առկա են, կամ էլ նշված օբյեկտները փոխանցիկ են:

 

 

  • Discussed

    18.02.2019 - 06.03.2019

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7117

Print