Add to favourites
«Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մաuին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված տարբերակ
-
18 - Agree
-
9 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գագիկ Աղբալյան 12.04.2017 14:17:44 | Հաճախ գերատեսչությունները, լինելով լրագրողի կողմից ներկայացված հարցման բովանդակության մեջ նշված տեղեկատվության առաջնային կրողը, ակնհայտորեն խուսափելու համար տեղեկատվության տրամադրումից, լրագրողին ուղղորդում են տեղեկատվությունը ստանալ այլ կայքերից, հիմնականում՝ gnumner.am կայքից: Իսկ այս կայքը, կամ շատ այլ կայքեր, մասնակիորեն են պարունակում տեղեկատվություն: Այս մասին նշված է նաեւ "Թրանսփարենսի ինթերնեշնլ" հակակոռուպցիոն կազմակերպության "Պետական գնումների մոնիտորինգի հաշվետվության" մեջ (https://transparency.am/hy/publications/view/140): Բացի այդ, լրագրողը չի կարող հրապարակել ձեռքի տակ եղած, կողմնակի այլ ռեսուրսի միջոցով հայթայթած տեղեկատվությունը՝ ներկայացնելով այն որպես ամբողջական: Լրագրողը իր հրապարակած տեղեկատվության ամբողջական լինելու առումով կարող է վստահ լինել միայն այն ժամանակ, երբ այդ տեղեկատվությունը ստացել է առաջնային աղբյուրից՝ գերատեսչությունից; Առաջարկում եմ նախագծով հստակեցնել, որ տեղեկատվության առաջնային աղբյուրը իրավունք չունի իր կողմից տիրապետող տեղեկատվությունը տրամադրելու փոխարեն՝ ուղղորդել այլ աղբյուրից ստանալ այն; | Ընդունվել է | Նախագծի նշված դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ: |
2 | ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ 21.04.2017 15:26:28 | Նախագծի 3-րդ հոդվածը սահմանում է օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: Նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ <<հրապարակում>> հասկացությունը նշանակում է տեղեկությունը մամուլի և զանգվածային լրատվությանմյուս միջոցներով, համացանցով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով հանրությանը տեղեկացնելը և մատչելի դարձնելը: Թե գործող օրենքում, և թե քննարկվող Նախագծում որևէ կերպ չի կարգավորվում հրապարակման կարգը ու միջոցները, ինչպիսի իրավակարգավորումը պրակտիկայում դառնում է վեճի առարկա: Մասնավորապես՝ թիվ ՎԴ/2354/05/15 վարչական գործով տեղեկատվություն հայցողի և տեղեկատվություն տրամադրելու պարտականություն կրող կողմի միջև առաջացած վեճի պատճառ էր դարձել հրապարակման հարցը: Գործի փաստերը հանգում էին նրան, որ տեղեկատվություն տնօրինող պետական մարմինը տեղեկատվությունը հրապարակել էր իր գործունեության վայրի՝ շենքի պատում, հայցվոր կազմակերպությունը պնդում էր, որ նման հրապարակումը մատչելի չէ, բացի դա՝ օրենքով սահմանված կարգով չէ: ՀՀ վարչական դատարանը գտել է, որ դա մատչելի է: Նման խնդիրներ պրակտիկայում հաճախ են հանդիպում, ուստի անհրաժեշտ է հստակ կարգավորել մատչելիության սկզբունքը: Նմանատիպ հարցերի կապակցությամբ (այս կամ այն նյութի, ծանուցման և այլն) առանձին օրենքներ ունեն հստակ կարգավորումներ, օրինակ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենք, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենք, այս օրենքներում մատչելիության սկզբունքի առումով, ընդունված է սահմանել բնակչության շրջանակ, այսինքն՝ թե մինչև քանի բնակչի է հասանելի հրապարկման հարթակը, օրինակ՝ տպագիր մամուլի դեպքում, սահմանվում է նվազագույն տպաքանակը՝ 4.000 օրինակ, հրապարակման տախտակներ, սահմանվում են բնակչության մատչելիության տեսանկյունից՝ մինչև 2000 բնակիչ և այլն, ինչպիսի իրավակարգավորումը հնարավորություն է տալիս և կիրառողին հստակ կատարել օրենքի պահանջը, առանց որևէ հայեցողության, և թե տեղեկատվություն փնտրողի համար հասկանալի է լինում, որտեղ փնտրել տեղեկատվությունը և հասկանալ պետական մարմնի գործողության իրավաչափությունը: Ելնելով վերոգրյալից, գտնում ենք, որ անհրաժեշտ է Նախագծում սահմանել առանձին դրույթ կամ նախագծի 7-րդ հոդվածում կատարել լրացում առանձին կետով և սահմանել տեղեկատվության հրապարակման մատչելիության նվազագույն չափանիշները և սահմանները: Առաջարկվում է. Նախագծում առնաձին հոդվածով կամ 7-րդ հոդվածում առանձին կետով հստակեցնել տեղեկատվության հրապարակման մատչելիության սահմանները: | Ընդունվել է | Նախագծի 7-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ: |
3 | ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ 21.04.2017 16:08:32 | Նախագծի 12-րդ հոդվածով սահմանվում են տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեղեկություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ պարունակում է օրենքով սահմանված պետական, ծառայողական, բանկային, առևտրային կամ այլ գաղտնիք. Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե ՝ խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունը: Նախ պետք է ընդգծել, որ 1-ին կետով արդեն իսկ սահմանվում է, որ օրենքով նախատեսված գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել և նման պահանջով հարցումը ենթակա է մերժման: Ստացվում է, որ 1-ին դեպքում տեղեկատվության տրամադրումը մերժվում է օրենքով սահմանված դեպքում, իսկ 2-րդի դեպքում տեղեկատվություն տնօրինողը ինքնուրույն պետք է գնահատի և որոշի, թե արդյոք դրանով չի խախտվի անձնական և ընտանեկան գաղտնիությունը, սակայն որևէ կերպ չի սահմանվում, թե ինչ չափանիշով, արդյոք այն պետք է սահմանված լինի օրենքով, թե դա պետական մարմնի գնահատման հայեցողության շրջանակում է: Նման իրավակարգավորումը կվտանգի կամայականության արգելը, և պրակտիկայում կարող է վեճերի առիթ ստեղծել: Նախագծով առաջարկվող կարգավորմամբ ստացվում է, որ պետական մարմինը ինքն է որոշելու այս կամ այն տեղեկատվության տրամադրելու հարցը և անհարկի կարող է սահմանափակել դրա տարամադրումը: Հաշվի առնելով վերը նշվածը, գտնում ենք, որ 12-րդ կետի 1-ին մասի 2-րդ կետը պետք է հանվի նախագծից: Առաջարկվում է. Նախագծի 12-րդ կետի 1-ին մասի 2-րդ կետը հանել ամբողջությամբ: | Ընդունվել է ի գիտություն | Հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում Նախագծում կոնցեպտուալ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Նախագիծը ևս մեկ անգամ միջազգային փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության կապակցությամբ Նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 1-ը, եւ այդ ընթացքում լրամշակվելու է: Հետեւաբար այս առաջարկին հնարավոր կլինի անդրադառնալ Նախագծի լրամշակման հետագա ընթացքում: |
4 | ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ 21.04.2017 16:30:49 | Նախագծի 3-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանվում է տեղեկատվության ազատության խորհրդի հասկացությունը՝ տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության հարցերով զբաղվող Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքներին պաշտպանին առընթեր Խորհուրդ: Նախագծի 14-րդ հոդվածը սամանում է խոհրդի լիազորությունները: Նշված հոդվածի համաձայն՝ Խորհուրդը` 1) ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված տեղեկատվության ազատությանը վերաբերող հարցերով ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքները. 2) բողոքին առնչվող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին ներկայացնում է առաջարկություն՝ ա. իրենց գործունեության ընթացքում սույն օրենքի պահանջները խախտած տեղեկատվություն տնօրինողներին խախտումը վերացնելու, սույն օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը ապահովելու, օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տեղեկություն տնօրինողից փնտրվող տեղեկությունը տրամադրելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար համապատասխան մարմիններին միջնորդությամբ դիմելու վերաբերյալ. բ. իրավապահ մարմիններին հանցագործության տարրեր պարունակող գործողությունների մասին տեղեկացնելու վերաբերյալ. գ. տեղեկատվության ազատության չափանիշներին գործող օրենսդրության համապատասխանությանը հետևելու վերաբերյալ. դ. տեղեկատվության ազատության օրենսդրությունում համապատասխան փոփոխություններ մտցնելու առաջարկությամբ հանդես գալու վերաբերյալ. ե. տվյալ ոլորտում օրենսդրության իրականացման մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու վերաբերյալ. 3) տեղեկություն տնօրինողի կողմից սույն օրենքի պահանջների խախտման վերաբերյալ դեպքերի ուսումնասիրության արդյունքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին տալիս է եզրակացություն օրենքի խախտման կամ խախտման բացակայության մասին. 4) տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի միջոցով ներկայացնում է հրապարակային հաշվետվություն՝ տեղեկատվության ազատության բնագավառում առկա իրավիճակի և նախորդ տարվա գործունեության վերաբերյալ. 5) կատարում է հետազոտություններ, կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ և կրթական ծրագրեր, տրամադրում է տեղեկատվության ազատության իրավունքի իրացման վերաբերյալ խորհրդատվություն, տեղեկացնում է տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ լավագույն փորձի մասին. 6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: Քննարկող նախագծերով առաջարկվում է նաև <<Մարդու իրավուքների պաշտպանի մասին>> ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածում (Պաշտպանին առընթեր խորհուրդը) կատարել լրացում հետևյալ բովանդակությամբ. <<Պաշտպանին առընթեր գործում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Տեղեկատվության ազատության խորհուրդը, որը քննում է Պաշտպանին ուղղված՝ տեղեկատվության ազատությանը վերաբերող հարցերով ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումները և իրականացնում նշված օրենքով սահմանված գործառույթները: Տեղեկատվության ազատության խորհրդի գործունեության կարգը և խորհրդի անդամի վարքագծի կանոնները հաստատում է Պաշտպանը: >>: Հարկ է նշել, որ ինքնին տեղեկատվության ազատության խորհուրդ ստեղծելը դրական միտում է, սակայն նպատակահարմար չենք համարում այդ խորհուրդը Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ստեղծելը, հատկապես այն պարագայում, երբ որևէ խոչընդոտ չկա ստեծելու Տեղեկատվության ազատության անկախ խորհուրդ: 2016 թ. դեկտեմբերի 16-ին ընդունված <<Մարդու իրավուքների պաշտպանի մասին>> ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները այնքանով որքանով ձևավորում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտապանի ինստիտուտի մենաշնորհային դիրք, վտանգում են մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների զարգացումը1: Նախագծով առաջարկվող կարգավորումները կոչված են ապահովելու Մարդու իրավունքների պաշտպանի մենաշնորհային դիրքի ձևավորման շարունակականությունը: Ելնելով վերոգրյալից, արձանագրում ենք, որ Տեղեկատվության ազատության խորհրդի ստեղծումը անչափ կարևոր է և այդ խորհրդի՝ որպես անկախ մարմնի գոյությունը կարող է լավագույնս ապահովել տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքի պաշտպանությունը: Առաջարկվում է. վերանայել Նախագծով առաջարկվող կարգավորումները՝ Տեղեկատվության ազատության խորհուրը Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ստեղծելու տեսանկյունից, ստեղծել Տեղեկատվության ազատության անկախ խորհուրդ, կանոնակարգել խորհրդի գործունեության կարգը, լիազորությունների շրջանակը, ապահովել հասարակական կազմակերպությունների՝ որպես լիիրավ անդամների մասնակցությունը խորհրդի գործունեությանը: | Ընդունվել է ի գիտություն | Հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում Նախագծում կոնցեպտուալ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Նախագիծը ևս մեկ անգամ միջազգային փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության կապակցությամբ Նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 1-ը, եւ այդ ընթացքում լրամշակվելու է: Հետեւաբար այս առաջարկին հնարավոր կլինի անդրադառնալ Նախագծի լրամշակման հետագա ընթացքում: |
5 | «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպություն 05.05.2017 10:24:59 | Սույն առաջարկները կազմելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կողմից 2010 թվականին վավերացված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 21-րդ հոդվածը (այն է՝ Խոսքի ու կարծիքի ազատությունը և տեղեկատվության մատչելիությունը) և կոնվենցիայով ամրագրված սկզբունքները՝ • Հարգանք արժանապատվության, անհատի ինքնուրույնության, ազատ ընտրության և անձի անկախության իրավունքի նկատմամբ, • Խտրականության բացառում, • Հասարակաթյունում լիակատար և արդյունավետ մասնակցություն և ներառում, • Հարգանք hաշմանդամություն ունեցող անձանց տարբեր լինելու նկատմամբ և նրանց` որպես մարդկային բազմազանության և մարդկության մաս ընդունելը, • Հավասար հնարավորություններ, • Մատչելիություն, • Հավասարություն տղամարդկանց և կանանց միջև, • Հարգանք հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների նկատմամբ և հարգանք հաշմանդամություն ունեցող երեխաների` իրենց ինքնությունը պահպանելու իրավունքի նկատմամբ: «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը, որը ստեղծվել է հաշմանդամություն ունեցող լրագրողների կողմից, մտահոգված լինելով Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց խոսքի ազատության իրավունքի իրավիճակով, գիտակցելով տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության ապահովմանն ուղղված անհապաղ քայլերի անհրաժեշտությունը և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, առաջարկում է. 1. Հոդված 4-ը լրացնել հինգերորդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «5) խտրականության բացառումը»։ | Ընդունվել է մասնակի | Նախագծում տեղեկատվության ազատության սկզբունքների հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ: |
6 | «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպություն 05.05.2017 10:37:42 | 2. Հոդված 9-ի ութերորդ մասի «նյութական կրիչով» արտահայտությունից հետո լրացնել «մատչելի և կիրառելի միջոցով և ձևաչափով (այդ թվում՝ բրայլյով, ժեստերի լեզվով, դյուրընթեռնելի տպագրությամբ, պարզեցված և/կամ պատկերային տարբերակով, թվային մատչելի ձևաչափով, ենթագրերով, աուդիոնկարագրությամբ և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախընտրելի և հարմար այլ տարբերակով)» արտահայտությունը։ | Ընդունվել է ի գիտություն | Հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում Նախագծում կոնցեպտուալ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Նախագիծը ևս մեկ անգամ միջազգային փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության կապակցությամբ Նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 1-ը, եւ այդ ընթացքում լրամշակվելու է: Հետեւաբար այս առաջարկին հնարավոր կլինի անդրադառնալ Նախագծի լրամշակման հետագա ընթացքում: |
7 | «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպություն 05.05.2017 10:38:42 | 3. Հոդված 10-ի երկրորդ մասը լրացնել յոթերորդ կետով, հետևյալ բովանդակությամբ. «7) Հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց մատչելի և կիրառելի ձևաչափերով տեղեկություն տրամադրելիս»: | Ընդունվել է ի գիտություն | Հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում Նախագծում կոնցեպտուալ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Նախագիծը ևս մեկ անգամ միջազգային փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության կապակցությամբ Նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 1-ը, եւ այդ ընթացքում լրամշակվելու է: Հետեւաբար այս առաջարկին հնարավոր կլինի անդրադառնալ Նախագծի լրամշակման հետագա ընթացքում: |
8 | «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպություն 05.05.2017 10:39:53 | Հոդված 12-ը լրացնել վեցերորդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «6) ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց նախընտրած` մատչելի միջոցներով և ձևաչափերով տեղեկությունների տրամադրումը»։ | Ընդունվել է ի գիտություն | Հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում Նախագծում կոնցեպտուալ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Նախագիծը ևս մեկ անգամ միջազգային փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության կապակցությամբ Նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 1-ը, եւ այդ ընթացքում լրամշակվելու է: Հետեւաբար այս առաջարկին հնարավոր կլինի անդրադառնալ Նախագծի լրամշակման հետագա ընթացքում: |
9 | «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն 05.05.2017 10:40:41 | «Տեղեկատվության ազատության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկում է. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման փուլում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը և լիարժեք մասնակցությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք ստեղծել ՔՀԿ-արդարադատության նախարարություն (կամ ՔՀԿ-կառավարություն) աշխատանքային խումբ՝ Նախագծի վրա համատեղ աշխատելու համար: Գտնում ենք, որ նախագծի ընդունումը չի պահանջում ավելորդ շտապողականություն: Առաջարկում ենք նաև Նախագիծը, մինչև կառավարության հաստատմանը ներկայացնելն ուղարկել միջազգային փորձաքննության ԵԱՀԿ մամուլի հարցերով պատասխանատուի՝ Դունյա Միյատովիչի գրասենյակ: | Ընդունվել է ի գիտություն | |
10 | «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն 05.05.2017 10:43:23 | 1. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանվում է, որ «1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող ֆիզիկական անձինք, անկախ կազմակերպաիրավական ձևից` Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, որոնք հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում` բացառությամբ 100 տոկոս պետական մասնակցությամբ կազմակերպությունների, իրավունք ունեն ծանոթանալու իրենց փնտրած տեղեկությանը կամ այն ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։ 2.Օտարերկրյա անձինք սույն օրենքով նախատեսված իրավունքներից և ազատություններից կարող են օգտվել կապված Հայաստանի Հանրապետությունում իրենց իրավունքների և պարտականությունների հետ, ինչպես նաև միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում:»: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատություն ունի յուրաքանչյուր ոք: ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք նույնպես ունի յուաքանչյուր ոք: Միաժամանակ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը սահմանում է, որ ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատություն ունի յուրաքանչյուր ոք: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը նույնպես սահմանում է, որ տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատություն ունի յուրաքանչյուր ոք։ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի համաձայն՝ անկախ պետական սահմաններից, բանավոր, գրավոր կամ մամուլի միջոցով կամ էլ գեղարվեստական ձևով արտահայտված կամ մի այլ ձևով սեփական ընտրությամբ ամեն տեսակի ինֆորմացիա ու գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատություն ունի յուրաքանչյուր մարդ: Վերոնշյալը հաշվի առնելով՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը փոխել, սահմանել, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը կամ այն ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը: | Ընդունվել է | Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: |
11 | «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն 05.05.2017 10:43:59 | 2. Նախագծի 9-րդ հոդվածը սահմանում է, որ «Տեղեկություն տնօրինողի կողմից տեղեկության տրամադրումն իրականացվում է անվճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դիմողը պետք է հատուցի միայն տեղեկության վերարտադրման և առաքման իրական ծախսերը: Տեղեկության վերարտադրման և առաքման ծախսերի հատուցման կարգը և առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Նախագծով թեեւ նշվում է, որ այլ օրենքներով կարող են նախատեսվել տեղեկության վճարովիության դեպքեր, սակայն Նախագիծը չի լուծում վճարի հատուցման միասնական կարգի կիրառման խնդիրը տեղեկության համար վճար սահմանող այլ օրենքների դեպքում: Այսպես, ՀՀ ազգային արխիվի կամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրվող տեղեկությունների համար սահմանված են վճարներ, որոնք կազմված չեն Նախագծով սահմանված վերարտադրման և առաքման իրական ծախսերի հատուցման կանոնով եւ որոնք չեն տրամադրվում, օրինակ, մինչեւ 10 էջը անվճարության սկզբունքով: Արդյունքում ՏԱ մասին ՀՀ օրենքի եւ տեղեկության համար վճար սահմանող այլ օրենքների միջեւ հակասությունը չի վերանում, այլ, ընդհակառակը, ավելի խորանում է: | Ընդունվել է ի գիտություն | Հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում Նախագծում կոնցեպտուալ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Նախագիծը ևս մեկ անգամ միջազգային փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության կապակցությամբ Նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 1-ը, եւ այդ ընթացքում լրամշակվելու է: Հետեւաբար այս առաջարկին հնարավոր կլինի անդրադառնալ Նախագծի լրամշակման հետագա ընթացքում: |
12 | «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն 05.05.2017 10:44:21 | 3. Նախագծի 9-րդ հոդվածը սահմանում է, որ «Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը, տեղեկությունները թաքցնելը կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելը, ինչպես նաև սույն օրենքի պահանջների այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:»: ՏԱ մասին ՀՀ օրենքի խախտման համար պատասխանատվությունը նախատեսված է ՎԻՎՈ 189.7-րդ հոդվածով, սակայն նախատեսված չեն արդյունավետ մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվություն կիրառելու համար: Մասնավորապես, ինչպես նախկինում, այժմ էլ վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասությունը թողնած է դատարաններին, այնինչ ՏԱ օրենքի կիրառման պրակտիկան վկայում է, որ դատարանների կողմից ՏԱ իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության միջոցներ որպես կանոն չեն կիրառվում: Օրենքի գործողության 14 տարիների ընթացքում միայն երկու դեպքում է կիրառվել վարչական պատասխանատվություն, ընդ որում, հանրային պաշտոնյայի նկատմամբ՝ 1 դեպքում (Ելփինի գյուղապետի նկատմամբ): Մի կողմից, վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ պահանջները արգելքի են հանդիպում հայցի ընդունելության փուլում (օրինակ, ԻԱԿ-ն ըննդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչական դատական գործով), մյուս կողմից, վարչական պատասխանատվությունը կապված է պահանջված տեղեկությունը չտրամադրելու հետ, այնինչ դատական գործընթացները երկարատեւ են եւ դրանց ընթացքում տեղեկություն տնօրինողը որպես կանոն տրամադրում է անհրաժեշտ տեղեկությունը, հայցի պահանջը դառնում է առարկայազուրկ եւ գործը կարճվում: Գտնում ենք, որ վարչական պատասխանատվության հարցը լուծելու արդյունավետ մեխանիզմ կլինի վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասությունը ՏԱ լիազոր մարմնին վերապահելը: Արդյունքում, վարչական պատասխանատվության հարցը կազատվի դատավարական կանոնների ծանրաբեռնվածությունից, կկիրառվի վարչարարության եւ վարչական վարույթի կանոններով, ինչպես նաեւ վարչական պատասխանատվության հարցը կլուծվի ավելի սեղմ ժամկետում (քան տարիներ տեւող դատական գործերի դեպքում), ինչի արդյունքում արդյունավետ մեխանիզմ կդառնա ՏԱ իրավունքի խախտումները կանխելու համար: | Ընդունվել է ի գիտություն | Հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում Նախագծում կոնցեպտուալ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Նախագիծը ևս մեկ անգամ միջազգային փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության կապակցությամբ Նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 1-ը, եւ այդ ընթացքում լրամշակվելու է: Հետեւաբար այս առաջարկին հնարավոր կլինի անդրադառնալ Նախագծի լրամշակման հետագա ընթացքում: |
13 | «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն 05.05.2017 10:44:44 | 4. Տեղեկությունը շատ արագ հնացող եւ արդիականությունը կորցնող է: Դրանով է պայմանավորված, որ տեղեկություն տրամադրելու համար սահմանված են սեղմ ժամկետներ: Միաժամանակ, տեղեկություներ տրամադրելու պահանջով դատարան դիմելու դեպքում դատական գործերը կարող են տեւել մինչեւ հինգ տարի (ԻԱԿ-ի դատական գործերի նախադեպերը), այնինչ այդքան ժամանակ անց տեղեկությունն այլեւս դիմողին անհրաժեշտ չի լինում: ՏԱ վերաբերյալ գործերը պետք է քննվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Հետեւաբար առաջարկում ենք նախատեսել ՏԱ վերաբերյալ գործերով արագացված դատաքննության կամ գործերը սեղմ ժամկետում քննելու այլ մեխանիզմ: | Ընդունվել է ի գիտություն | Հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում Նախագծում կոնցեպտուալ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Նախագիծը ևս մեկ անգամ միջազգային փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության կապակցությամբ Նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 1-ը, եւ այդ ընթացքում լրամշակվելու է: Հետեւաբար այս առաջարկին հնարավոր կլինի անդրադառնալ Նախագծի լրամշակման հետագա ընթացքում: |
14 | «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն 05.05.2017 10:45:09 | 5. ՏԱ խորհուրդը, որն ամրագրված է Նախագծի 14-րդ հոդվածում, չի համապատասխանում ՏԱ լիազոր մարմնի միջազգայնորեն ընդունված մոդելին եւ դրա լիազորություններն չեն բավարարում այն պահանջներին, որոնք անհրաժեշտ են ՏԱ լիազոր մարմնին բնորոշ գործառույթները պատշաճ իրականացնելու համար: Մասնավորապես, ՏԱ լիազոր մարմինների ինստիտուտի միջազգային փորձը վկայում է, որ տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության լավագույն երաշխիքը տեղեկատվության ազատության լիազոր մարմինն է, որը սովորաբար կոչվում է հանձնակատար: Տեղեկատվության ազատության բողոքներն ուսումնասիրելու նպատակով հատուկ նման մարմիններ են ստեղծվել եվրամիության 17 երկրներում (այդ թվում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Սլովենիա, Էստոնիա, Իտալիայում եւ այլն): ՏԱ հանձնակատարներն են գործում նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, Նոր Զելանդիայում, Հնդկաստանում, եւ այլուր։ ՏԱ հանձնակատարի հիմնական նպատակներն են ՏԱ օրենսդրության կիրառումը, Աջակցել վարչական մարմիններին ճիշտ կիրառել ՏԱ օրենսդրությունը, ՏԱ խախտումների բողոքարկումը: Հանձնակատարը արտադատական կարգով լուծում է տեղեկատվության ազատության ոլորտում առաջացած վեճերը։ Բացի վերոնշյալը՝ գտնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը գործող օրենսդրությամբ արդեն իսկ կարող է ՏԱ ոլորտում իր լիազորությունները պատշաճ կատարել, ինչը չի արել կամ անում մինչ այժմ թերեւս այլ իրավունքների պաշտպանությամբ ծանրաբեռնված լինելու պատճառով: Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները համադրելի չեն միջազգային լավագույն փորձից բխող ՏԱ հանձնակատարի գործառույթներին, մյուս կողմից, ՏԱ հայաստանյան պրակտիկան վկայում է, որ անգամ իր լիազորությունների շրջանակում ՄԻՊ-ը օրենքի կիրարկման 14 տարիների ընթացքում չի հանդիսացել ՏԱ իրավունքի պաշտպանության արդյունավետ ատյան: Վերոնշյալը հաշվի առնելով՝ գտնում ենք, որ ՏԱ լիազոր մարմինը պետք է ստեղծվի ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի հիմքով՝ որպես ինքնավար մարմին: | Ընդունվել է ի գիտություն | Հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում Նախագծում կոնցեպտուալ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Նախագիծը ևս մեկ անգամ միջազգային փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության կապակցությամբ Նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 1-ը, եւ այդ ընթացքում լրամշակվելու է: Հետեւաբար այս առաջարկին հնարավոր կլինի անդրադառնալ Նախագծի լրամշակման հետագա ընթացքում: |