Add to favourites

The draft has been accepted

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Սոնա Սարգսյան 12.02.2019 20:18:05 Առաջարկում եմ փոփոխություն կատարել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պե-տական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ հստակեցնելով հաստիքների նոր թվաքանակը
2 Սոնա Սարգսյան 12.02.2019 20:31:27 Առաջարկում եմ շրջակա միջավայրի նախարարությունը վերակազամերպել կոմիտեի, միավորել էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները
3 Սոնա Սարգսյան 15.02.2019 09:49:05 Առաջարկում եմ կրճատել բաժինների պետերի հաստիքները ՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարումը թողնելով միայն մեկ անձի՝ վարչության պետի վրա: Մեծամասամբ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար կազմի մեջ ընդգրկված են լինում 4 անձ՝ վարչության պետը, վարչության պետի տեղակալը , 2 բաժնի պետերը:Բաժիններից առնվազն մեկը կազմված է լինում 2 կամ 3 աշխատակցից: Որքանո՞վ է սա տեղին. 10-12 աշխատակցին ղեկավարում են 4 անձ: Կարծում եմ , որ միայն վարչության պետն ի վիճակի է կառավարել 10-12 աշխատակցի:
4 Սոնա Սարգսյան 15.02.2019 10:13:24 Առաջարկում եմ պետական հիմնարկների կառուցվածքում բովանդակային, առանցքային ստորաբաժանումներին տրամադրել վարչության կարգավիճակ, իսկ սպասարկող ստորաբաժանումներին (իրավաբանական, ֆինանսական, հաշվապահություն, անձնակազմի կառավարման, արտաքին կապերի, քարտուղարություն, գործերի կառավարչություն, հասարակայնության հետ կապեր)՝ բաժնի կարգավիճակ: Սպասարկող ստորաբաժանումների մի մասը վարչություն է, մյուս մասը՝ բաժին: Սա հնարավորություն կտա հավասարեցնել աշխատակիցների վարձատրությունը, իսկ բոլոր սպասարկող ստորաբաժանումները վարչությունից բաժին դարձնելու արդյունքում կխնայվեն նաև պետական միջոցները:
5 Սոնա Սարգսյան 15.02.2019 10:19:28 Առաջարկում եմ կրճատել նախարարի տեղակալների հաստիքները՝ թողնելով միայն մեկ տեղակալ, մեծ նախարարություններում ՝ առավելագույնը 2 տեղակալ: Կարելի է կրճատել նաև գլխավոր քարտուղարի տեղակալների հաստիքները՝ թողնելով միայն մեկը:
6 Գևորգ Նազարյան 13.02.2019 13:26:46 Բերված ՀՀ կառավարության որոշման նախագիծը զուրկ է որևէ հստակ հիմնավորումից։ Մասնավորապես, պարզ չէ, թե որքանով նոր համակարգն առավել արդյունավետ կլինի գործողի համեմատ, որքան աշխատողներ կկրճատվեն, որքան միջոցներ կտնտեսվեն, ինչպես կանդրադառնա նախատեսված փոփոխությունը պետական համակարգի գործունեության վրա և այլն։ Ստացվում է, որ որոշումը կայացվում է քաղաքական կամքի դրսևորման ու բարի երազների իրականացման համար, սակայն հաշվի չառնելով ներկայիս իրականությունը։ Առաջարկում եմ ուսումնասիրել և հստակ հաշվարկել նման որոշման կայացման բոլոր դրական ու բացասական ազդեցությունները և միայն հստակ հաշվարկների ու փաստերի վրա կայացնել համապատասխան որոշում։
7 Գևորգ Հարությունյան 13.02.2019 14:13:01 Գյուղատնտեսության նախարարությունը միացնել որևէ այլ նախարարությանը, դա պարզապես անմտություն է և պետական կառավարումից չհասկանալու արդյունք: Գյուղատնտեսությունը ամենախոշոր և խնդրահարույց ոլորտներից մեկն է, որն ունի մեկ միլիոնից ավելի ուղղակի շահառու (գյուղական բնակչություն), իսկ եթե ավելի խորը մտածել, Հայաստանի ամբողջ բնակչությունը հանդիսանում է այդ ոլորտի շահառուն, քանի որ գյուղատնտեսական արտադրանքն է կերակրում բնակչությանը: Գյուղատնտեսության ոլորտի ճիշտ կառավարումը լուծում է մի շարք խնդիրներ, ինչպիսիք են պայքարը սովի և աղքատության դեմ, գյուղական բնակչության զբաղվածությունը, արտագաղթը, նույնիսկ առողջապահական և շատ այլ կարևոր խնդիրներ: Հայաստանի Հանրապետության պես քիչ ռեսուրսներով և միաժամանակ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում գյուղատնտեսության ոլորտը ունի ռազմավարական նշանակություն և պետք է արժանանա կառավարության առաջնային ուշադրությանը՝ լուծելով պարենային անվտանգության և ռազմավարական լուրջ խնդիրներ: Այն կարծիքը, որ գյուղատնտեսության նախարարությունը զբաղվում է արտահանմամբ և կրկնում նախագծով առաջարկվող էկոնոմիկայի նախարարության գործառույթը, մեղմ ասած անհեթեթություն է: Գյուղատնտեսության նախարարությունը արտահանման հարցերով զբաղվելու գործառույթ չունի և չպետք է ունենա: Կարելի է ենթադրել, որ նկատի են ունեցել այն հանգամանքը, որ գյուղատնտեսության նախարարությունը փորձում է գյուղատնտեսական մթերքներ արտահանողներին աջակցել արտահանման ժամանակ առաջացած խնդիրների լուծման հարցում, բայց դա արտահանումով զբաղվել չէ: Գյուղատնտեսության ոլորտի առաջնային խնդիրը պետք է լինի գյուղատնտեսական մթերքի արտադրությունը, արտադրված սննդամթերքի անվտանգությունը: Այս խնդիրների լուծումը պահանջում է մի շարք գործընթացների կազմակերպում և կենտրոնացված միասնական կառավառում, այդ գործընթացներից են կենդանիների և բույսերի հիվանդությունների և վնասատուների կառավարումը, համաճարակների կանխարգելումը, հողում սննդատարրերի ապահովումը, հողի դեգրադացիայի կանխարգելումը, ոռոգման ջրավ ապահովվածությունը, որակյալ սերմերով և տնկանյութով ապահովումը, բնական աղետներից ապահովագրությունը, գյուղմթերքի իրացման քաղաքականությունը և շատ այլ գործառույթներ: Ուստի գյուղատնտեսության նախարարությունը չի կարելի կպցնել այլ ոլորտի, ինչպես առաջարկվում է նախագծով: Նման քայլը բերելու է գյուղի և գյուղատնտեսության նկատմամբ պետական ուշադրության և հոգածության նվազման, ինչը իր հերթին ոչ շատ հեռու ապագայում բերելու է բնակչության կենսամակարդակի անկման, արտագաղթի և արտագնա աշխատանքի մեկնողների քանակի ավելացման, գյուղմթերքի որակի իջեցման, արտադրության ծավալների նվազման և շատ այլ խնդիրների, որոնք բացասական ազդեցություն են ունենալու ՀՆԱ-ի վրա: Հարկ եմ համարում նշել, որ աշխարհում դժվար թէ գտնվի մի երկիր, որ գյուղատնտեսության նախարարություն չունենա, իսկ եթե այն գործում է այլ ոլորտի հետ միասին, ապա կարևորվում է, և անվանումը լինում է <<Գյուղատնտեսության և ... նախարարություն>> Կառավարության առաջարկվող կառուցվածքը նայելիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության և գյուղ չկա... Պետք չէ քանդել ստեղծվածը, եթե կարող եք զարգացրեք: Հետագայում նորը ստեղծելու համար շատ ավելի մեծ ջանքեր ու միջոցներ կպահանջվեն, իսկ որ տարիներ հետո նորից գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու անհրաժեշտություն կառաջանա, դա միանշանակ է:
8 Սամսոն Զատիկյան 13.02.2019 20:29:09 Միանշանակ կողմ եմ աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների կրճատմանը, գլխավոր քարտուղարի գլխավորությամբ ! Սակայն ահհրաժեշտ է զուգահեռաբար կտրուկ ավելացնել մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների թվաքանակը ! Թույլ տվեք ասեմ ինչու., ներկայացնելով շատ կարճ և հասանելի (ոչ մասնագիտացված ) լեզվով... Ջրային Կոմիտեի մասնագիտական ստորաբաժանումները 4-ն են ՝ խմելու ջրի- 6 հոգի , ոռոգման - 7 , գույքի տնորինման -11 , և դիտարկումների-4 , վարչությունները , ընդհ.28 աշխատակից , որոնցով Դուք ցանկանում եք արդյունավետ կառավարել և վերահսկել....(.խնդրում եմ ուշադիր կարդալ) ... ,,, Վեոլիա ջուր ընկերությունը , պետական ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող շուրջ 135 խմելու ջրի ջրաղբյուրներ , այդ ջուրը մղող մոտ 50 խոշոր պոմպակայաններ , մոտ 400 խմելու ջրի օրվա կարգավորման ջրամբարները , 80-ից ավել պետական ռազմավարական նշանակություն ունեցող ոռոգման ջրամբարները , մի քանի 100 կիլոմետրին հասնող մայր և երկրորդական ջրանցքներն ու հզորպոմպակայանները , Սևանի կենսունակության համար միակ հույսը ՝ Որոտան-Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիրը...! ? Մնացյալը ել չեմ թվարկում...Սա չհիմնավորված , անհեռանկար և կործանարար նախագիծ է !
9 Արտակ Քյուրումյան 14.02.2019 00:20:46 Հիմնավորումներն ուղղակի թվարկում են, թե որ նախարարությունը որ նախարարությանն է միանում, բայց չեն ներկայացվում հիմնավորումներ, թե որքանով են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (կամ նոր կառուցվածքում՝ էկոնոմիկայի) գործառույթները կապված գյուղատնտեսության, կամ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործառույթները՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գործառույթների հետ: Խնդրում եմ ներկայացնել այս միացումների հիմնավորումները:
10 Արտակ Քյուրումյան 14.02.2019 00:20:46 Ինչպես է հիմնավորվում, որ պետական կառավարման համակարգի մարմինների թվի կրճատումը հանգեցնելու է նրա արդյունավտության բարձրացմանը: Միացումը կարող է հանգեցնել մի քանի հաստիքի կրճատման (մարդկային ռեսուրսների կառավարման, ֆինանսական կառավարման, արտաքին կապերի, քարտուղարության, հանրային կապերի և նման այլ ստորաբաժանումներում) և խնայել կառավարման համակարգի վրա ծախսվող գումարի շատ փոքր մասը: Սակայն արդյունավետությունը այդ ոչ մեծ գումարի խնայողությամբ չի բացատրվում: Արդյոք կա որևէ վկայություն, որ այս միացումների արդյունքում պատրաստվող ճյուղային ռազմավարությունները, օրենքների, կառավարությունա որոշումների ու նախարարների հրամանների նախագծերն ավելի արագ կպատրաստվեն և ավելի որակյալ կլինեն (հետագայում ավելի քիչ անհրաժեշտություն կլինի դրանցում փոփոխություն կատարել), քաղաքացիներն ավելի արագ կստանան իրենց գրությունների / հարցումների պատասխանները, այդ նախարարությունների կողմից իրականացվող բյուջետային ծրագրերն ավելի բարձր արդյունքներ կգրանցեն: Եթե կան այդպիսի տվյալներ, խնդրում եմ ներկայացնել դրանք:
11 Արտակ Քյուրումյան 14.02.2019 00:20:46 Հիմնավորումների բացակայության պատճառով այս միացումները խիստ մեխանիկական տպավորություն են թողնում: Չի բացատրվում, թե արդյոք այս միացնումներում կա որևէ սիներգիա (synergy), ինչի արդյունքում, միավորված նախարարությունների ստեղծած արդյունքն ավելին է լինելու, քան առանձին նախարարություններինը: Խնդրում եմ բացատրել, թե ինչպիսի սիներգիա գոյություն ունի միացող նախարարությունների գործառույթների և գործընթացների միջև:
12 Արտակ Քյուրումյան 14.02.2019 00:20:46 Տպավորություն եմ ստանում, որ այն մարդը կամ մարդիկ, որ առաջարկել են այս մոդելը, փորձում են բիզնես միջավայրի մոդելը, որտեղ ճգնաժամային պայմաններում արդյունավետության տակ նաև կարող են հասկանալ որոշ միջոցների խնայողություն (չնայած արդյունավետությունն ավելի խորը և ընդգրկուն հասկացություն է), կիրառել հանրային կառավարման ոլորտում: Սակայն սրանք իրարից էականորեն տարբերվող կառավարման մոդելներ են և բիզնես կառավարման տրամաբանությունը հանրային կառավարման ոլորտում կիրառելը ցանկալի չէ: Արևմտյան համալսարաններում բիզնեսի և հանրային ոլորտի կառավարումը ուսուցանվում է իրարից էականորեն տարբերվող դասընթացների շրջանակներում՝ business administration և public administration, և սա ինչ-որ մեկի քմահաճույքը չէ: Բիզնես ոլորտում վերջնական արդյունքը և օգուտները (benefits) հստակ և միանշանակ է. ընկերության շահույթը և դրամական հոսքերը, որոնք ուղղակի ազդեցություն են ունենում ընկերության կողմից բաշխվող դիվիդենտների մեծության, իսկ ֆինանսական շուկաներում ցուցակված ընկերությունների դեպքում՝ նաև բաժնետոմսի գնի վրա: Հանրային կառավարման ոլորտում վերջնական արդյունքը և օգուտը (benefits) հիմնականում ֆինանսական արտահայտություն չունեն, չնայած մեծ ծավալով ֆինանսական միջոցներ են պահանջում:
13 Արտեմ Պետրոսյան 14.02.2019 11:51:54 Նախագծով առաջարկվում է միացնել իրար տարածքային կառավարման և զարգացման, տարանսպորտի, պետական գույքի կառավարման, էներգետիկայի և բնական պաշարների, ջրային ռեսուրսների բնագավառները իրար և արդյունքում ստանալ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառ.... նախ և առաջ ինչ կապ ունեն իրար հետ վերոնշյալ բնագավառները որևէ տեղ հիմնավորված չէ, արդյոք երկրի տնտեսության ողնաշարը համարվող էներգետիկայի բնագավառը որևէ կերպ առնչվում է պետական գույքի կառավարման հետ, կամ տրանսպոտրի հետ? Հայաստանի Հանրապետությունում շահագորվում է ատոմային էլեկտրակայան, որն ապահովում է ներքին սպառման շուրջ 40 տոկոսը, Հայկական Ատոմային էլեկրտակայանը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և արհասարակ երկրի անվտանգության երկաշխիքն է և ատամային էներգետիկայի զարգացման քաղաքականությունը ըստ նախագծի ընդհամենը ենթակառուցվածք է? Հայաստանի Հանրապետությունը աշխարհում 39 երկրից մեկն է որտեղ շահագործվում է ատոմային էլեկտրակայան, և որպեսզի կարողանակ պահպանել եղածը և զարգացնել անհրաժեշտ է կառավարման համակարգում ունենալ առանձին պետական կառավարման մարմին, որը կզբաղվի էներգետիկայի հարցերով և մասնավորապես ատոմային էներգետիկայի հարցերով:
14 Արտեմ Պետրոսյան 14.02.2019 23:51:39 Ատոմային էներգետիկայի բնագավառում առկա է այսպիսի գաղափար/տերմին ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, որը նշանակում է՝ ատոմային էներգետիկայի բնագավառում աշխատող ցանկացած անձ՝ սկսած սանիտարական աշխատողից մինչև ղեկավար կազմ պետք է գիտակցի, որ իր ցանկացած գործողությունը կամ անգործությունը ազդում է անվտանգության մակարդակի վրա: Սա շատ կարևոր է, և որպես տեխնիկական գիտությունների թեքնածու, որպես ՀՀ քաղաքացի իմ պարտավորությունն եմ համարում ևս մեկ անգամ շեշտել սա: Առաջարկում եմ կառավարության կազմում տեղ հատկացնել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համակարգոր մարմնի համար, նշված բնագավառը միայն ատոմային էլեկտրակայանը չէ, դա առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, արդյունաբերության, տնտեսության գրեթե բոլոր բնագավառներն են: Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման զարգացմամբ կապահովվի ՀՀ տնտեսության աճի տեմպերը, իսկ դրա մուլտիպլիկատիվ էֆֆեկտը էլ ավելի կխրախուսի երիտասարդների ներգրավումը գիտության մեջ: Գիտելիքահենք տնտեսության կառուցման գրավականը դա ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումն է: Շնորհակալություն:
15 Արտեմ Պետրոսյան 20.02.2019 11:43:29 ՀՀ Ազգային Ժողովը հաստատել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը, որի 6.2 էներգետիկայի բնագավառ բաժնում հստակ նշված են կատարվելիք աշխատանքները: Անդրադառնամ հետևյալ երկու կետերին՝ - հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգմանը և արդիականացմանը, որոնցով կապահովվի Հայկական ԱԷԿ-ի արդյունավետ և անվտանգ աշխատանքը` շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում. - Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի մշակմանը՝ հաշվի առնելով հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի պահպանման, ինչպես նաև էներգետիկայի բնագավառի գիտելիքահենք ուղղության կարևորությունը. Միջազգային փորձից ելնելով Միջուկային էներգաբլոկների կառուցման աշխատանքը ժամանակային առումով երկարատև է 8-10 տարի, այդ ժամանակահատվածում պետք է իրականացվեն նախագծման փուլը, հարթակի ընտրությունը, համապատասխան լիցենզիաների ստացումը, կառուցման աշխատանքները և շահագործման հանձնման աշխատանքները: Հաշվի առնելով նոր սերնդի ԱԷԿ-ների շահագործման ժամկետները շուրջ 60 տարի նախագծային և հնարավոր շահագործման ժամկետի երկարաձգումը մինչև 15 տարի, և շահագործումից հանման գործընթացը ևս 35-40 տարի, ստացվում է շուրջ 100 տարի: Ատոմային էներգետիկայի անվտանգ, հուսալի և կայուն զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է պետական կառավարման մարմնում ունենալ ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործման առանձին համակարգող մարմին: Ատոմային էներգիան ոչ միային էներգետիկա է ևս միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս որ ատոմային էներգիայի օգտագործմամբ մեծ հաջողություններ են գրանցվել առողջապահության բնագավառում, գյուղատնտեսությունում, արդյունաբերությունում և այլն.: էներգետիկայի բնագավառում ավելացնեմ ակն որ բոլոր կանխատեսումները ցույց են տալիս որ էլեկտրաէներգիայի պահանջարկը աշխարկում աճում է և 2050 թվականին այն կհասնի շուրջ 40%: Մյուս կողմից գրեթե բոլոր երկրները ստորագրել են Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան պայմանագիրը: Առաջանում է հակասություն անհրաժեշտ է ապահովել աճող ապառումը և պահպանել բնությունը: Այս պայմանը բավարարելու համար անհրաժեշտ է զարգացնել ատոմային էներգետիկան: Ատոմային էներգետիկան, Հիդրո էներգետիկան, Հովմային էներգետիկան և Արևայն էներգետիկան այն 4 սյուներն են որոնց վրա հենված է լինելու Համաշխարային էներգաարտադրությունը: Այսպիսով՝ եթե ցանկություն ունենք հետ չմնալու համաշխարհային տենդենցներից, եթե նպատակ ունենք ապահովելու մեր էներգետիկ անվտանգությունը, որը դեֆակտո երկրի անվտանգությունն է ապա պետական կառավարման մարմիններում ուղղակի անհրաժեշտ է էներգետիկայի նախարարություն ունենալը: Շնորհակալություն ուշադրության համար:
16 Կարինե Հակոբյան 15.02.2019 00:49:28 Չի ներկայացված որևէ հիմնավորում, թե ինչու է Մշակույթի նախարարությունը միավորվում կրթությանը, սպորտին և երիտասարդությանը և ոչ, ասենք, Արտաքին գործերի նախարարությանը՝ մշակութային արտաքին քաղաքականություն իրականացնելու նպատակով և կամ՝ Քաղաքաշինության կոմիտեին՝ ճարտարապետական հուշաձանների պահպանության նպատակով: Բանն այն է, որ Մշակույթի նախարարությունը իր բնույթով բազմաֆունկցիոնալ է: Նրա համակարգման տիրույթում են մշակութային ժառանգության պահպանությունը, ուսումնասիրությունը և դրա հիման վրա գեղարվեստական կրթությունը, այնուհետև արվեստների զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, մշակույթի և արվեստների միջոցով հասարակության գեղագիտական և բարոյական դաստիարակությունը, այնուհետև հայ մշակույթի հանրահռչակումը և այլն: Մշակույթի ոլորտի արդյունավետ կառավարում նշանակում է ապահովել նրա ենթաոլորտների միջև կապը՝ համակարգելով դրանք մեկ կենտրոնից: Մշակույթի նախարարությունը պետք է համագործակցի որ միայն Կրթության և գիտության նախարարության հետ, այլև Արտաքին գործերի, նախարարության, Քաղաքաշինության, Զբոսաշրջության կոմիտեների և այլն: Եվ դրա հնարավորթւոյունը կա: Անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում Մշակութային բազմակողմանի քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինը նույնքան կարևոր և դարձյալ բազմաֆունկցիոնալ Կրթության նախարարության հետ միացնելը: Որքան բարդ և խառնաշփոթ, այնքան արդյունավե՞տ: Ես ներկայացրեցի հակիրճ հիմնավորում, թե ինչու չի կարելի ՀՀ-ում Մշակույթի նախարարությունը միավորել մեկ այլ նախարարության: Եվ խնդրում եմ, որպեսզի դուք ներկայացնեք հիմնավորումը, թե ինչպես է բարձրանալու Մշակույթի ոլորտի կառավարման արդյունավետությունը միավորման դեպքում:
17 Արթուր Գևորգյան 15.02.2019 10:57:56 Մշակույթի նախարարության գործառույթները անշուտ ընդյալնելու կարիք կա ու ոչ թե միավորման Եվ երբ մենք միավորում ենք նախարարությունը - անտեսում ենք աշխարհով մեկ սփռված հայկական հուշարձանների պահպանության խնդիրը, քանի որ աշխատատար ու ներուժ պահանջող խնդիր է նման պահպանությունը - մշակույթի խորությունը բերում ենք հանրային դաշտ ր դարձնում հանրային մշակույթ, որը այլ բան է: Առաջարկում ենք նախարարության միավորման փոխարեն հանրային քննարման տարբերակով քննարկել նորացման ու վերաիմաստավորման նախագիծ:
18 Վահե Խաչիկյան 15.02.2019 11:25:31 Նախագծի հիմնավորման 1-ին կետը շարադրված է «Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել Կրթության և գիտության նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Կրթության, գիտության և մշակույթի նախարարության», այսինքն ձևավորվող նախարարությունը կոչվելու է Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն, սակայն նախագծի փաստաթղթի 1-ին հոդվածի 2-րդ կետի «Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները» բաժնի 7-րդ ենթակետը ձևակերպված է «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը» ձևով։ Պարզաբանեք խնդրեմ, թե որ տարբերակն է ճիշտ։
19 Անուշ Ղազարյան 15.02.2019 11:41:59 Նախածով նախատեսվում է ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և այն վերանվանել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Այսօր աշխարհը, առավել քան երբևէ, կենտրոնացված է ստեղծել այնպիսի մշակութային քաղաքականություն որ պետությանը կբերի, թե ֆինանսական միջոցներ և թե հանրահռչակում: Մշակույթի նախարարությունը խիստ մասնագիտացված և կայացած մարմին է։ Տարիներ շարունակ մշակույթի նախարարության կողմից իրականացվել են մի շարք գործառույթներ՝ հատուկ մշակված ծրագրերի և նախարարության կողմից դրանց անմիջական հսկողության և վերահսկողության միջոցով: Նախարարության վերակազմակերպումը այլ պետական մարմնի հետ կբերի կայացած համակարգի տարալուծմանը և ոչ արդյունավետ կառավարմանը: Ներկայացված նախագիծը վերաբերում է պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղային ոլորտների՝ մեկ միասնական պետական կառավարման մարմնում (կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն) ներառելուն, ինչը ուղղակի հակասության մեջ է այդ ռազմավարական ոլորտներից յուրաքանչյուրի դեպքում պետության կողմից այդ ոլորտային քաղաքականության մշակման, դրա հասցեական ու նպատակային կենսագործման տրամաբանության հետ: Ոլորտներից յուրաքանչյուրը (հատկապես՝ կրթությունը, գիտությունն ու մշակույթը) ունեն բացառիկ կարևորություն՝ իբրև առանձին կարգավորման տիրույթ, իբրև քաղաքականություն, իբրև ռազմավարություն: Ավելին, մշակույթը Հայաստանի Հանրապետության և ողջ հայության համար ունի բացառիկ կարևորություն: Նախ՝ այն մեր երկրի այցեքարտն է միջազգային ասպարեզում պատշաճ ներկայանալու հարցում: Պետությունն ունի բացառիկ կարևոր ռազմավարական գործառույթ՝ մի քանի հազարամյա հայկական մշակութային ժառանգությունը, թե հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս պահպանելու, պաշտպանելու և հանրահռչակելու գործում: Պետությունը պետք է ունենա հստակ հայեցակարգ մշակույթը երկրի տնտեսության և զբոսաշրջության հետ կապակցելու և այս առումով իրականացնելու նպատակային պետական միասնական քաղաքականություն: Այս և բազմաթիվ այլ կարևոր հանգամանքներ բացառում են մշակույթի նախարարության գործառույթների բնականոն իրագործումը պետական այլ կառույցների հետ միավորված: Ինքնուրույն կառավարման մարմնի բացակայությամբ կտուժի հայ մշակույթի վերաբերյալ իրազեկվածությունը և տարածումը օտարերկրյա պետություններում: Մի քանի հազարամյա մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) առկայությունը պարտավորեցնում է պետությանը մշակել առանձին ճյուղային ռազմավարություն և իրականացնել համալիր և ամբողջական քաղաքականություն այդ ժառանգության՝ 1) խորը և համակողմանի գիտական ուսումնասիրության համար, այդ թվում՝ այդ ուսումնասիրությունների համատեքստում այլ պետությունների հետ միջպետական և միջմշակութային համագործակցության արդյունավետ իրագործման, 2) պատշաճ պահպանության համար, այդ թվում համապատասխան պետական կազմակերպությունների (թանգարաններ, գրադարաններ, պատկերասրահներ) պետական կառավարման, պահպանության միասնական պետական չափորոշիչների (պահանջներ և պայմաններ) մշակման, միասնական տեղեկատվական շտեմարանների ստեղծման և վարման, պահպանության գործում միջազգային համագործակցության համար (ՅՈՒՆԵՍԿՕ, ԻՆՏԵՐՊՈԼ, ԻԿՈՄ, Համաշխարհային մաքսային կազմակերպություն և այլն): 3) պատշաճ պաշտպանության համար, այդ թվում միջազգային պաշտպանության, որտեղ օրըստօրե թափ հավաքով հիբրիդային և տեղեկատվական պատերազմներում մեծ կշիռ են ձեռք բերում «մշակութային պատերազմները»՝ ապատեղեկատվության տարածման, այլոց մշակութային ժառանգության «յուրացման», մշակութային «ինտերվենցիաների» և այլ գործընթացների տեսքով: 4) պատշաճ հանրահռչակման համար, թե Հայաստանում զբոսաշրջային ճիշտ քաղաքականության և միջգերատեսչական արդյունավետ գործակցության համատեքստում (տնտեսական և մշակութային բաղադրիչ), թե օտարերկրյա պետություններում հայոց մշակութային ժառանգության պատշաճ ներկայացման ռազմավարության և գործընթացների առումներով: Համաձայն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների, պետությունը պարտավոր է հանրային կյանքի բնականոն կազմակերպման նպատակով համապատասխան պետական լիազոր մարմնի միջոցով իրականացնել ոլորտային առանձին քաղաքականություն, մշակել առանձին հայեցակարգեր և ծրագրային ուղղություններ: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրերով և մշակութային քաղաքականությունը իրականացվում է հետևյալ ոլորտներում՝ 1) մշակութային ժառանգության օբյեկտների (պատմամշակութային հուշարձանների) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրահռչակման, 2) թատերարվեստի, պարարվեստի, երաժշտարվեստի, կինոարվեստի և տեսալսողական այլ արվեստների, 3) գեղարվեստական գրականության, ճարտարապետության, կերպարվեստի, դիզայնի, լուսանկարչության, բեմական, տարածական և երաժշտական արվեստի ու արվեստի այլ տեսակների և ժանրերի, 4) գեղարվեստական ժողովրդական ստեղծագործության և արհեստների, ժողովրդական մշակույթի, 5) ինքնագործ (սիրողական) գեղարվեստական ստեղծագործության, 6) թանգարանային առարկաների, թանգարանային հավաքածուների, հնատիպ գրքերի ու մատենագրերի և մշակութային այլ արժեքների պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման, 7) մշակութային արժեքների հավաքչարարության (կոլեկցիոներության), 8) գրադարանային, արխիվային և հրատարակչական գործի, 9) գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական կրթության, մշակույթի ոլորտում մանկավարժական գործունեության, 10) մշակութաբանության և մշակույթի ոլորտում գիտական գործունեության, 11) միջազգային մշակութային համագործակցության, 12) մշակութային արժեքների պահպանման, ստեղծման, տարածման և մեկնաբանման (ընկալման) համար անհրաժեշտ մշակութային նշանակության նյութերի, սարքավորումների և այլ միջոցների արտադրության: Այսինքն, ՀՀ կառավարությունը պետք է որդեգրի այնպիսի քաղաքականություն, որ Հայաստանի Հանրապետությունում լինի առանձնացված մշակութային քաղաքականություն:
20 ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ 15.02.2019 12:21:23 Նախածով նախատեսվում է ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և այն վերանվանել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ներկայացված նախագիծը վերաբերում է պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղային ոլորտների՝ մեկ միասնական պետական կառավարման մարմնում (կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ) ներառելուն, ինչը ուղղակի հակասության մեջ է այդ ռազմավարական ոլորտներից յուրաքանչյուրի դեպքում պետության կողմից այդ ոլորտային քաղաքականության մշակման, դրա հասցեական ու նպատակային կենսագործման տրամաբանության հետ: Ոլորտներից յուրաքանչյուրը (հատկապես՝ կրթությունը, գիտությունն ու մշակույթը) ունեն բացառիկ կարևորություն՝ իբրև առանձին կարգավորման տիրույթ, իբրև քաղաքականություն, իբրև ռազմավարություն: Ավելին, մշակույթը Հայաստանի Հանրապետության և ողջ հայության համար ունի բացառիկ կարևորություն: Նախ՝ այն մեր երկրի այցեքարտն է միջազգային ասպարեզում պատշաճ ներկայանալու հարցում: Պետությունն ունի բացառիկ կարևոր ռազմավարական գործառույթ՝ մի քանի հազարամյա հայկական մշակութային ժառանգությունը, թե հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս պահպանելու, պաշտպանելու և հանրահռչակելու գործում: Պետությունը պետք է ունենա հստակ հայեցակարգ մշակույթը երկրի տնտեսության և զբոսաշրջության հետ կապակցելու և այս առումով իրականացնելու նպատակային պետական միասնական քաղաքականություն: Այս և բազմաթիվ այլ կարևոր հանգամանքներ բացառում են մշակույթի նախարարության գործառույթների բնականոն իրագործումը պետական այլ կառույցների հետ միավորված: Համաձայն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների, պետությունը պարտավոր է հանրային կյանքի բնականոն կազմակերպման նպատակով համապատասխան պետական լիազոր մարմնի միջոցով իրականացնել ոլորտային առանձին քաղաքականություն, մշակել առանձին հայեցակարգեր և ծրագրային ուղղություններ: Մասնավորապես, մշակութային ոլորտում Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու մասին 1970 թ. Փարիզի կոնվենցիային, ի կատարումն վերջինիս միաժամանակ մի քանի հոդվածների, պետական լիազոր մարմնի՝ ՀՀ մշակութի նախարարության կառուցվածքում ստեղծել է մշակութային արժեքների պահպանությունն իրականացնող և դրանց ապօրինի արտահանումը կանխող և կանխարգելող ազգային ծառայություն՝ մշակութային արժեքների պահպանության գործակալություն: Այս և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային այլ՝ ընդհանուր թվով վեց կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետությունը ունի միջազգայն պարտավորություն կառավարության կառուցվածքում ունենալ առանձին պետական լիազոր մարմին, որը կմշակի մշակութային բնագավառի ճյուղային ռազմավարությունը և կիրականացնի մշակութային ոլորտային քաղաքականություն: Ներկայացված նախագծում իսպառ բացակայում է որևէ ուսումնասիրություն, վերլուծություն, մասնագիտական կամ փորձագիտական եզրակացություն՝ թե հատկապես ո՞ր խնդիրների և հայտնաբերված կառավարչական սխալների, գործառութային կրկնությունների, ավելորդ և չհիմնավորված գործառույթների պատճառով է անհրաժեշտ միավորումը: Չի ներկայացվել նաև որևէ մասնագիտական կարծիք կամ վերլուծություն նոր կազմավորվող կառույցում (կառույցներում) գործառութային բաշխվածությունը, ենթակայությունների և իրավասությունների շրջանակները, պետական նոր մարմնի կառուցվածքը, հնարավոր հաստիքների թիվը՝ սահմանված գործառույթների ծավալից: Այս պարագայում «պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը» շատ ազնիվ և ողջունելի նպատակ է, բայց հիմնավորումների բացակայությունը այն դարձնում է լոկ բարի ցանկություն: Պետական կառավարման համակարգի նման խոշորամասշտաբ փոփոխությունը և կառուցվածքների միավորումը գործնականում կարող է հանգեցնել կառավարչական ճգնաժամերի, պետական կառավարչական ապարատի բնականոն գործունեության էական խաթարմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Փորձը ցույց է տվել, որ ՀՀ մշակույթի նախարարության յուրաքանչյուր միացում բացասաբար է անդրադարձել մշակույթի ոլորտի գործունեության համար այն պատճառով, որ մշակութային քաղաքականությունը պետք է մշակվի և իրականացվի մեկ գերատեսչության կողմից, այլ ոչ թե միավորված կառույցի կողմից: Այդ իսկ առումով միացումներից հետո ՀՀ կառավարությունը առանձնացրել է մշակույթի ոլորտը և ռազմավարական ծրագրերը իրականացվել են առանձին գերատեսչության կողմից: Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք Նախագծով ՀՀ մշակույթի նախարարությունը թողնել որպես առանձին գերատեսչություն:
21 ՎԱՀԱԳՆ ՆԱԶԼՈՅԱՆ 15.02.2019 12:48:55 «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նախարարությունները դասավորել ըստ այբենական կարգի:
22 Դավիթ Բաբայան 15.02.2019 15:45:42 1. Նախարարությունների անվանումների մասին առաջարկում եմ «բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիաների նախարարություն» բառերով: Տրամաբանությունը կայանում է նրանում, որ ինչպես մնացած 11 նախարարությունների անավանումներում արտացոլված չեն ոլորտում աշխատանքների արդյունքում ստացվող արդյունքները, օրինակ՝ զարգացում, պահպանում և այլն (օրինակ՝ շրջական միջավայրի նախարություն) այնպես էլ թող բարձր տեխնոլոգիաների նախարարությունում այն չերևա: Եթե այնուամենայնիվ «արդյունաբերություն» բառը մնալու է ապա առաջարկում եմ կատարել համապատասխան փոփոխությունները մյուս նախարարությունների անվանումներում, օրինակ՝ շրջակա միջավայրի պահպանության նախարարություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն և այլն:
23 Դավիթ Բաբայան 15.02.2019 15:45:42 2. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» Հոդված 8, 15-րդ կետի մասին՝ գյուղատնտեսության հատվածի մասը նույնն է ինչ ՀՀ ԳՆ կանոնադրության 7-րդ կետը: Հաշվի առնված չեն ՀՀ-ի համար գյուղատնտեսությունում մնացած կենսական նշանակություն ունեցող նպատակներն ու խնդիրները այդ թվում պարենային անվտանգությունը, գյուղատնտեսական հումքի և մթերքների ներմուծման փոխարինումը: Առաջարկում եմ վերանայել տվյալ հոդվածի մասը և ավելացնել վերոնշյալը, ինչպես նաև ավելացնել՝ «բարձրարժեք գյուղատնտեսությունը» բառերը:
24 Դավիթ Բաբայան 15.02.2019 15:45:42 3. Հիմնավորման մասին՝ հիմնավորումը չունի համապատասխան կառուցվածք, առկա չէ ներկա իրավիճակի և փոփոխությունների անհրաժեշտության բնութագրերը, ինչպես նաև արտացոլված չեն փոփոխությունների արդյունքում կանխատեսվող արդյունքները՝ տնտեսական էֆֆեկտը: Առաջարկում եմ վերանայել այն և կատարել համապատասխան փոփոխությունները:
25 Հայկ Արամյան 15.02.2019 17:36:57 Առաջարկում եմ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին օրենքի նախագծում կատարել լրացում: Առաջարկում եմ նախագծի երրորդ հոդվածի չորրորդ կետին ավելացնել հինգերորդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ. <<5) Աջակցել Սփյուռքի հայկական համայնքներում համայնքային ներկայացուցիչների ձևավորման աշխատանքների իրականացմանը՝ Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության և օպերատիվ կապ ապահովելու նպատակով>>: