Under development
«Մաքսային կարգավորման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
-
2 - Agree
-
7 - Disagree
Հիմնավորում
«Մաքսային կարգավորման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի ուժի մեջ մտնելու հանգամանքով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքը: Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից կիրառման նպատակով նախատեսվել են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս ապրանքների գտնվելու, մաքսային հայտարարագրման, մաքսային վճարների վճարման, մաքսային հսկողության իրականացման և մի շարք այլ մաքսային հարաբերությունների հետ կապված միասնական կարգավորումներ: Միաժամանակ, սահմանված հարաբերությունների շրջանակներում մի շարք կարգավորումներ թողնվել են անդամ պետությունների ազգային օրենսդրությունների կարգավորմանը:
Խնդիրը կայանում է նրանում, որ գործող «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը չի արտացոլում ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավորմանը թողնված դրույթների ամբող բովանդակությունը, քանի որ մշակված է եղել ԵԱՏՄ հին մաքսային օրենսգրքի կարգավորումների հիման վրա: Միաժամանակ, գործող օրենքում փոփոխություններ իրականացնելու փոխարեն ամբողջությամբ նոր նախագծի ներկայացումը պայմանավորված է կատարվող փոփոխությունների մեծ ծավալով և օրենքի կառուցվածքի փոփոխությամբ, քանի որ կառուցվածքը նույնպես համապատասխանեցվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի կառուցվածքին, իսկ այն կրել է մեծածավալ փոփոխություններ՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ դրանում կոդիֆիկացվել են մաքսային իրավահարաբերությունները կարգավորող մի շարք միջազգային պայմանագրեր:
Նախագծում տեղ են գտել նաև մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվությանը և գործերի վարույթին առնչվող հարաբերությունները, որոնք, ներկա փուլում նախատեսված են 2000 թվականի հուլիսի 6-ի ՀՀ մաքսային օրենսգրքի համապատասխան բաժնով, իսկ մյուս բաժիններն ուժը կորցրած են ճանաչվել՝ պայմանավորված դեռևս 2015 թվականին «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելով:
Խնդիրը կայանում է նրանում, որ այն ժամանակ վերոնշյալ իրավահարաբերություններն անհրաժեշտ էր կարգավորել ոչ թե մաքսային օրենսդրության շրջանակներում, այլ վարչական կամ քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրության շրջանակներում և նախատեսվում էր համապատասխան օրենսդրության ընդունումից հետո ուժը կորցրած ճանաչել նաև ՀՀ մաքսային օրենսգրքի համապատասխան բաժինը:
Բացի այդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է մաքսային գործառնությունների համար վճարվող մաքսավճարը, որը ներկայումս հաշվառվում է գանձող մարմնի արտաբյուջետային հաշվում, դարձնել ՀՀ պետական բյուջեում հաշվառվող գումար՝ պետական տուրքի տեսքով, քանի որ այն իր բնույթով համապատասխանում է պետական տուրքի բովանդակությունը: Ներկայացված նախագծով նախատեսվող հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է պետական մարմինների կողմից արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը սահմանափակելու և միևնույն նշանակություն ունեցող՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող վճարատեսակները մեկ վճարի ներքո համախմբելու՝ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից:
Խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությունը համահունչ չէ ՀՀ կառավարության որդեգրած վերոնշյալ քաղաքականությանը, ինչպես նաև արտաբյուջետային հաշիվների կրճատումից հետո մաքսավճարի գումարներն անհրաժեշտ է հաշվառել ՀՀ պետական բյուջեյում:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է սահմանահատման և մաքսային ընթացակարգերի շարունակական պարզեցման միջոցով տնտեսավարման պայմանների բարելավմանը, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծմանը, ինչպես նաև պետության տնտեսական անվտանգության ապահովմանը:
4. Կարգավորման առարկան և բնույթը. Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված կարգավորումների, մաքսավճարի գումարները որպես պետական տուրք ՀՀ պետական բյուջեում հաշվառելու, ինչպես նաև մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոցների հետ կապված դրույթների սահմանումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված հարաբերությունները, մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոցները, ինչպես նաև մաքսային գործառնությունների համար գանձվող մաքսավճարը որպես պետական տուրք սահմանելու հետ կապված հարաբերությունները:
-
Discussed
05.02.2019 - 20.02.2019
-
Type
Law
-
Area
State revenue, Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 8751
Print