ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
3 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի <Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին>> N 1699-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման N1 հավելվածի 43-րդ կետի 3-րդ պարբերության <<եթե բնակավայրերում տվյալ ուղղությամբ գոտիների թիվը պակաս է երեքից (բնակավայրերից դուրս՝ երկուսից ոչ ավելի)>> բառերը փոխարինել <<եթե բնակավայրերում տվյալ ուղղությամբ գոտիների թիվը ավելի չէ երեքից (բնակավայրերից դուրս՝ ավելի չէ երկուսից)>> բառերով:
2) որոշման N3 հավելվածի 8-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ <<Նշանների չափերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 52290-2004 ստանդարտի պահանջներին:>>:
3) որոշման N3 հավելվածի 44-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
- Մեծատառի hմբարձրությունից կախված` լատինական և ռուսական այբուբեններով նշանների վրա տառանշման մակերեսի լայնությունը սահմանված է ԳՕՍՏ Ռ 52290-2004 ստանդարտով, իսկ հայկական այբուբենով նշաններինը` ԳՕՍՏ 10807-78 ստանդարտով:¦:
- ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի §Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները, ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները հաստատելու մասին¦ N 113-Ն որոշման N1 հավելվածի 87-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ՝
- Աղյուսակ 5. Գծանշման գծերի լայնությունը
Երթևեկու- |
Բաժանիչ |
Հակադիր ուղղություններով հոսքերի բաժանումը, մետր |
Երթևեկության գոտիների նշումը, մետր |
Երթևեկելի մասի եզրի նշումը, մետր |
Կանգառի և կայանման |
|||||||
1.1 |
1.3 |
1.5, 1.6 |
1.9 |
1.11 |
1.1, 1.5 |
1.9 |
1.11 |
1.2.1 |
1.2.2 |
1.4, |
||
2 |
Չկա |
0,10 |
- |
0,10 |
- |
0,10 |
0,10 |
- |
0,10 |
0,10 |
0,10 |
0,10 |
3 |
0,15 |
0,15 |
0,10 |
- |
||||||||
4 և 5 |
- |
0,15 |
- |
0,15 (0,10) |
0,15 |
0,15 |
0,15 |
0,15 |
0,15 |
|||
≥ 6 |
0,20 |
0,20 |
0,20 |
0,20 |
||||||||
≥ 4 |
Կա |
- |
- |
0,15 |
- |
|||||||
Փակագծերում նշված են բնակավայրերում գծանշման գծերի լայնության թույլատրելի նշանակությունները։¦ |
-
Discussed
04.02.2019 - 20.02.2019
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 6867
Print