Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1299-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » _____________ 2018 թվականի N___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1299-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15 «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1299-Ն որոշման հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Խորհուրդը բաղկացած է 4 անդամից: Ի պաշտոնե խորհրդի նախագահն է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը, որը խորհրդի անդամ է: Խորհրդի մեկ անդամը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանից: Խորհրդի մեկ անդամ նշանակվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից: Խորհրդի մեկ անդամ նշանակվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից:»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
17.01.2019 - 01.02.2019
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 8515
Print