Add to favourites

ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

<<Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

          Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքով  նախատեսված  մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի գծով տույժերի համար նախատեսվում է կիրառել համաներում՝ հաշվի առնելով բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Մասնավորապես.

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի զանգվածը գերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկության նկատմամբ  2018թ. մարտի 15-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացվել է վերահսկողություն: 

         Վերահսկողության ընթացքում կայացվել է 81 վարչական ակտ, որից 20-ը որպես ծանրաքաշ  բեռների փոխադրման (36-44 տոննա ընդհանուր զանգվածը գերազանցող), 21-առանց հատուկ թույլտվության ծանրաքաշ բեռների փոխադրման և 40 վարչական ակտ՝ սռնու վրա թույլատրելի բեռնվածքի գերազանցման համար:

          Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի նիստում հավանության արժանացան «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերը, որոնց ընդունման դեպքում 36-44 տոննա ընդհանուր զանգվածի գերազանցման համար թույլտվություն չի պահանջվելու և առանց թույլտվության ծանրաքաշ տրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացման համար սահմանված վարչական պատասխանատվության միջոցը նույնպես հանվել է: Նախագծով նախատեսվել է ծանրաքաշ բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների և դրանց սռնիների վրա ընկնող ընդհանուր զանգվածի և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների սահմանափակումները սահմանել կառավարության որոշմամբ:

          Նախագծով նախատեսվում է նաև առանց համապատասխան լիցենզիայի մարդատար-տաքսի ուղևորափոխադրումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում վարչական ակտերով նախատեսված  տուգանքի գումարը, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

2016-2018 թվականներին կայացվել են թվով 5078 վարչական  ակտեր, որից վճարվել են 2455-ը:  Թվով  3623 վարչական  ակտերի մասով վարչական հասցեատերերի կողմից վճարումներ չեն կատարվել՝ պայմանավորված  սոցիալ-տնտեսական  ծանր պայմաններից:

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական տուրքի  գծով պարտավորություններ ունեցող անձանց ազատել պետական տուրքի  չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից՝ պետական տուրքի մայր գումարը մարելու դեպքում:

          Նկատի ունենալով վերը նշվածը, ինչպես նաև վարչական ակտերի և պետական տուրքի գծով տույժերի հասցեատերերի սոցիալական վիճակը բարելավելու նպատակով՝ նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց ազատել վարչական պատասխանատվությունից:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

 «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  ավելացման կամ նվազեցման մասին

  

«Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 Ց Ա Ն Կ

«Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակների (մշակողների)

 

«Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավաբանական վարչության կողմից:

    

 

Ց Ա Ն Կ

 

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է     «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

  

 «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  հիման վրա:

 

  • Discussed

    17.01.2019 - 02.02.2019

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9218

Print

Suggestions

Նարինե Ամատունի

30.01.2019

Նախագծի հիմնավորումների մեջ նշված է, որ <2016-2018 թվականներին կայացվել են թվով 5078 վարչական ակտեր, որից վճարվել են 2455-ը: Թվով 3623 վարչական ակտերի մասով վարչական հասցեատերերի կողմից վճարումներ չեն կատարվել՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից>: Եթե նախագծի ընդունման նպատակը մարդասիրական վերաբերմունքն է, ապա առաջարկում եմ նախագիծը կիրառելի դարձնել <Վարչական իրավախախտումների վերաբերյալ> ՀՀ օրենսգրքի 137.2-րդ հոդվածի բոլոր մասերի նկատմամբ, քանի որ ինչպես հայտնի է, նշված հոդվածի մյուս մասերի հիմքով բռնագանձման ենթակա գործերը ևս բազմաթիվ են: Առաջարկս հիմնավորում եմ ոլորտում պետության կողմից ցուցաբերված բարի կամքի դրսևորման միատեսակ մոտեցման անհրաժեշտությամբ, քանի որ եթե <ներվում> է մի խմբին, ապա պետք է <ներվի> նաև նույն ոլորտի մյուս իրավախախտներին, հակառակ դեպքում կստացվի խտրական մոտեցում: Ընդ որում, նշված հոդվածի մյուս մասերով նախատեսված դրամական սանկցիաները ոչ պակաս ծանր բեռ են քաղաքացիների համար: Այսպիսով, առաջարկում եմ նախագծում ավելացնել նաև հոդվածի մյուս մասերը:

Sahakyan Smart Systems LLC

18.01.2019

Համաներումը հոգեբանական ցավոտ հարված է օրենքը հարգող, պետական մտածողություն ունեցող քաղաքացիներին։ Հերթական անգամ մարդիք համոզվում են որ անօրինականությունը ի վերջո շահեկան է։ Օրեենքը չհարգող և վերջինիս պահանջը չկատարող մարդկանց մի խմբի համար <<հաճոյանալը>> ի վերջո հանգեցնելու է համատարած անօրինականության։ Հագե'ք օրենքը հարգող քաղաքացիներին, այլապես կարժանանաք նախորդների ճակատագրին։

See more