«ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ
-
6 - Agree
-
1 - Disagree
Հիմնավորում
«ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերը չգերազանցող չափով՝ այդ կորուստը տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում:
Միաժամանակ, համապատասխան բնագավառներում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը սահմանվել են ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 1467-Ն որոշմամբ:
Խնդիրը կայանում է նրանում, որ նշյալ որոշմամբ գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր սահմանված չեն:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերն են:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:
-
Discussed
14.01.2019 - 29.01.2019
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 7619
Print