Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ

ՍԷԿՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալների տրամադրման աղբյուրներից է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալները, որոնցից են քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները` խափանման միջոցը կիրառելու մասին հայտարարման պահին:

Ներկայիս կարգավորումերով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում չի արտացոլվում անձի նկատմամբ գրավ խափանման միջոցի կիրառված լինելու հանգամանքը, և այն չի հանդիսանում ՍԷԿՏ համակարգի շահագործման հիմք, հետևաբար՝ վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն չի ընձեռնվում վերահսկել անձի տեղաշարժը այնպես, ինչպես անձի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու դեպքում:

Գրավի կիրառման դեպքում մեղադրյալի՝ առանց վարույթ իրականացնող մարմնի թույլտվության տեղաշարժի սահմանափակում ամրագրող նորմ է նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասով, համաձայն որի՝ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ:

  • Discussed

    09.01.2019 - 24.01.2019

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6833

Print

Suggestions

Տիգրան Սարաֆյան

09.01.2019

կարծում եմ, որ որևէ երաշխիք չկա որ անձնական երաշխավորության կամ կազմակերպության երաշխավորություն խափանման միջոցների դեպքում վարույթով անցնող անձինք չեն փորձի հատել սահմանը, առաջարկում եմ որոշման նախագիծը լրացնել նաև վերոնշյալ խափանման միջոցների մասով ևս` անկախ քաղաքացիությունից, հտեսնեք հետագայում կամ կարող են նաև նմանատիպ խնդիրներ առաջանալ երաշխավորված անձանց մասով ևս, կարելի է վստահաբար ասել որ նախագիծը ուշացած է և հաջորդ անգամ կարիք չլինի նաև երաշխավորումների մասով նոր լրացման նախաձեռնություն հանդես բերել,

See more