«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ
814-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի հաշվարկված և վճարված գումարները ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերին վերադարձնելն է:
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով վերանայվել են Օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված բնապահպանական հարկի դրույքաչափերը: Միաժամանակ, նույն օրենքով հետադարձ ուժ է տրվել բնապահպանական հարկի վերանայված դրույքաչափերի կիրառությանը և սահմանվել է, որ դրանց գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա: 2018 թվականի հունվարի 1-ից հետո ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ բնապահպանական հարկի գումարը պետք է հաշվարկվի վերոնշյալ օրենքով սահմանված դրույքաչափերի հիման վրա, իսկ մինչև տվյալ օրենքի ուժի մեջ մտնելը գործող դրույքաչափերով ավել հաշվարկված և վճարված բնապահպանական հարկի գումարը պետք է վերադարձվի ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերին:
Խնդիրը կայանում է նրանում, որ ավել վճարված բնապահպանական հարկի գումարը քաղաքացիներին հետ վերադարձնելու համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Ճանապարհային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը սահմանելու մասին» թիվ 814-Ն որոշման մեջ:
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ՝ սահմանելով արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար՝ բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված գումարների վերադարձման հետ կապված հարաբերությունները:
4․ Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան արտանետման շարժական աղբյուրներից բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված գումարների վերադարձման կարգի սահմանումն է:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել համապատասխան ընթացակարգեր՝ քաղաքացիների կողմից ավել վճարված բնապահպանական հարկի գումարները վերադարձնելու համար:
-
Discussed
29.12.2018 - 14.01.2019
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 8400
Print