Add to favourites

«ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 1-ի թիվ ՀՕ-125-Ն օրենքի 2-րդ հոդվածի «որոնք ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը» բառերը և թվերը փոխարինել «որոնց ձեռք բերման համար վճարումները ՀՀ տարածք ներմուծողների կողմից կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը և որոնք ՀՀ տարածք են ներմուծվելու մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը» բառերով և թվերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    28.12.2018 - 13.01.2019

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11120

Print

Suggestions

Zakar Petrosyan

09.01.2019

Ինչ եք ընկել աջ ղեկի հետևից՞՞՞՞ Առաջարկում եմ ասֆալտապատել ճանապարհները, հստակ գծանշաններ և ճանապարհային երթևեկության նշաններ տեղադրել, վերացնել տեխասմոտրի վճար անկապ թալանը, հետո անցկացնել հստակ փորձաքննություն ինչու է պետք արգելել աջ ղեկով մեքենաները, որից հետո նոր նածագծեր առաջարկել։ Աշխարհում մարդիկ արդեն ավտոպիլոտով են մեքենա վարում դուք նենց եք անելու որ ինչքան փդած մեքենա կա բերեն ձախ ռուլ Հայաստան։ Ոչ մի կապ էլ չունի մեքենան աջա թե ձախ։

Hovik Hayrapetyan

08.01.2019

Հանել բոլոր տեսակի արգելքները աջ ղեկի համար: Անվտանգության մասին մտածողներին կասեմ, որ վտանգավոր է մգեցված ապակիները, այդ թվում նաև հետևի և կողային, ոչ գործարանային քնենոնները, գիշերները փողոցների լույսերի անջատումը, նեղ մայրուղիները և մայրուղիներում լույսերի բացակայությունը, և այլն: Նույն Ճապոնիայում արգելված չէ ձախ ղեկը, նրանք մեզանից քիչ չեն մտածում անվտանգության մասին:

Հայկ Հովսեփյան

08.01.2019

Առաջարկում եմ արգելել բոլոր այն տրանսպորտային միջոցների շահագործումը որոնք նախատեսված չեն աջակողմյան երթևեկության համար: Իսկ ներմուծելը թող ներմուծեն ու հավ պահեն իրենց աջ ղեկով կիլլերմոբիլներում

See more