Add to favourites

Under development

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդումն անմիջապես ստանալու դեպքում հետաքննության մարմնին կամ քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր.»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    20.12.2018 - 04.01.2019

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    RA Investigative Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10264

Print

Suggestions

Grigor Minasyan

21.12.2018

փոփոխությունը հստակ չէ, ինչ է նշանակում հաղորդումն անմիջապես ստանալ՝ պետք է հասկանալ, որ դատախազն իրավասու է միայն իրեն հասցեագրված հաղորդումները ուղարկել քննիչին կամ հետաքննության մարմնին, թե կարող է նաև նյութերի նախապատրաստումն ասենք քննիչին հանձնարարել, եթե հաղորդումն ուղղված է եղել հետաքննության մարմնի պետին։ Անհրաժե՛տ է հաստակեցնել, և <անմիջապես> բառի տեղը ճիշտ որոշել։ Բացի այդ, այս կարգավորման պարագայում բաց է մնում, այսպես․ ՀՀ ՔԴՕ 176 հոդվածի 3-րդ կետով նախատեսված առիթի ստուգման կապակցությամբ նյութեր նախապատրաստելու անհրաժեշտությամբ պայմանավորված դատախազը զրկվում է այն քննիչին կամ հետաքննության մարմնին հանձնարարելու հնարավորությունից, այլ կերպ ասած՝ դատախազը հետաքննության մարմնի կամ իր կողմից լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին տվյալներ ստանալիս, զրկված կլինի համապատասխան զեկուցագիրը նյութեր նախապատրաստելու համար քննիչին հանձնելու հնարավորությունից։ անհրաժեշտ է այս հարցը ևս ներառել փոփոխության մեջ

See more