<<Ռազմական ոստիկանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
0 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Ռազմական ոստիկանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի
նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է ռազմական ոստիկանության գործառույթները հստակեցնելու, <<Ռազմական ոստիկանության մասին մասին>> ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընդունված այլ օրենքների (<<ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք>> ՀՀ օրենք) հիման վրա ռազմական ոստիկանության իրավասությունները, ռազմական ոստիկանության ծառայողների գործառնական պարտականությունները, մասնագիտական գործունեությանը և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջներ սահմանելու, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանն առնչվող դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի ներկայացումը նախատեսվել է նաև ՀՀ կառավարության 2016թ. մարտի 10-ի թիվ 245-Ա որոշմամբ հաստատված ցանկի 53-րդ կետով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Գործող օրենքում կարգավորումներ սահմանված չեն կարգապահական մեկուսարաններում և կարգապահական վաշտերում ռազմական ոստիկանության գործառույթների վերաբերյալ, միաժամանակ հստակեցված չեն ռազմական ոստիկանության համակարգում պաշտոն զբաղեցնող ծառայողների գործառնական պարտականությունները, մասնագիտական գործունեությանը և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները, ինչն էական խնդիրներ է առաջացնում ռազմական ոստիկանության գործունեության թափանցիկության, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորվածության և պաշտպանության պատշաճ ապահովման գործընթացում:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ռազմական ոստիկանության գործունեության թափանցիկությունը, հստակ ամրագրելու ռազմական ոստիկանության իրավասությունները և ռազմական ոստիկանության ծառայողների գործունեությանը ներկայացվող պահանջները, օրենքի դրույթները ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծով ռազմական ոստիկանության գործունեության իրավական հիմքերի շարքում ներառվում են նաև այն նորմատիվ իրավական ակտերի պահանջները, որոնց համաձայն ռազմական ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները (ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, <<Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին>> և <ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք> ՀՀ օրենքներ, ՀՀ պաշտպանության նախարարի 07.08.2012թ. թիվ 836-Ն հրաման), նախագծով սահմանվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ և 98.11-րդ հոդվածների հիման վրա պաշտպանության միջոց կիրառված զինծառայողների անվտանգության ապահովման, ինչպես նաև կայազորային մեկուսարաններից օրենքով սահմանված դեպքերում ժամկետային պարտադիր զինծառայողներին նշանակված զորամասեր տեղափոխելու գործընթացում ռազմական ոստիկանության կողմից ներկայումս իրականացվող պրակտիկան, սահմանվում է ռազմական ոստիկանության պաշտոնների անձնագրերը, որոնք ներառելու են ռազմական ոստիկանության ծառայողների իրավունքների ու պարտականությունների նկարագիրը և տվյալ պաշտոնում ռազմական ոստիկանության ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները, ռազմական ոստիկանության ծառայողի պարտադիր ատեստավորումը: Նախատեսվում է նաև ՀՀ ոստիկանության պետին պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման հետ կապված օրենքի դրույթները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի պահանջներին` նախատեսելով, որ այդ դրույթներն ուժի մեջ են մտնում ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՊՆ իրավաբանական վարչության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը կապահովի օրենքի դրույթների համապատասխանեցմանը ՀՀ Սահմանադրության պահանջներին, ռազմական ոստիկանության խնդիրների և դրանցից բխող գործառույթների հստակ սահմանումը, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորվածությունն ու պաշտպանությունը, խթան կհանդիսանա պաշտպանության համակարգում բարեվարքության ամրապնդման, զինվորական կառավարման էթիկայի բարելավման և թափանցիկության ապահովման համար:
- Այլ տեղեկություններ չկան:
Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
|||||
Ցուցանիշներ |
ընթացիկ (n-րդ) տարի |
Հաջորդող 3 տարիները |
|||
n +1 |
n +2 |
n +3 |
|||
Ըստ n - րդ տարվա պետական բյուջեի
|
փոխու-թյունը n - րդ տարվա պետական բյուջեի համեմատ |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1.Եկամուտներ |
Չկա |
- |
- |
- |
- |
1.1. պետական բյուջեի եկամուտներ |
|
|
|
|
|
1.2. ՏԻՄ եկամուտներ |
|
|
|
|
|
2. Ծախսեր |
Չկա |
- |
- |
- |
- |
2.1. պետական բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
3. Ֆիսկալ ազդեցության գնահատական |
Չկա |
- |
- |
- |
- |
3.1. պետական բյուջե |
|
|
|
|
|
3.3. ՏԻՄ բյուջե |
|
|
|
|
|
4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով): |
Չկա
|
||||
4.1. Եկամուտների գնահատում |
|||||
4.2. Ծախսերի գնահատում |
|||||
5. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
Չկա |
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Ռազմական ոստիկանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է`
- փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 19.07.2007թ. թիվ 884-Ն որոշմամբ հաստատված ռազմական ոստիկանության կառուցվածքում,
- ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատել ռազմական ոստիկանության պաշտոնների անձնագրերը, ռազմական ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը և պայմանները, կայազորային մեկուսարաններից ժամկետային պարտադիր զինծառայողներին հետագա զինվորական ծառայությունը շարունակելու համար նշանակված զորամասեր տեղափոխելու կարգը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Ռազմական ոստիկանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
- Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Discussed
24.03.2017 - 15.04.2017
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 11311
Print