«Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 և 1999 թվականի հունիսի 7-ի թիվ 392 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
1 - Disagree
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2017 թ. հունիսի 29-ի նիստի N 28 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրի 2-րդ կետի պահանջից:
ՀՀ պետական կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխություններն անհրաժեշտություն են առաջացրել փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 429 որոշման մեջ:
Վերոնշյալ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրության 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետի 1-ին, 14-րդ կետի 1-ին, 23-րդ կետի 2-րդ ենթակետերով, 46-րդ կետով, ինչպես նաև «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով:
Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» թիվ 392 որոշումն ընդունվել է Երևանի՝ մարզի կարգավիճակ ունենալու ժամանակ, հիմնականում կրկնակում է ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 որոշումը:
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացվում է Պետական փորձագիտական եզրակացության 1-ն կետի համաձայն. փոփոխվել է նախագծի վերնագիրը, իսկ շրջանառված նախագիծը Պետական փորձագիտական եզրակացության բոլոր դիտողությունների հաշվառմամբ տեղադրվել է (ինկորպորացվել է) գործող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 որոշումում:
-
Discussed
19.12.2018 - 03.01.2019
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 10595
Print