<<Ռազմարդյունաբերական համալիրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
-
1 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Ռազմարդյունաբերական համալիրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի մի շարք դրույթների վերանայման անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի ներկայացումը նախատեսվել է նաև ՀՀ կառավարության 2016թ. մարտի 10-ի թիվ 245-Ա որոշմամբ հաստատված ցանկի 39-րդ կետով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համահունչ, ռազմարդյունաբերական ոլորտում վերանայման կարիք ունեն ՀՀ Նախագահի և ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ռազմարդյունաբերական ոլորտում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության զարգացումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծի համաձայն ուժը կորցրած է ճանաչվում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության ոլորտում ՀՀ Նախագահի իրավասությունները սահմանող հոդվածը, ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- 6. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը կապահովի օրենքի դրույթների համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրության պահանջներին, կնպաստի ռազմարդյունաբերական համալիրի գործունեության զարգացմանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը:
- Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Ռազմարդյունաբերական համալիրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման
Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
|||||
Ցուցանիշներ |
ընթացիկ (n-րդ) տարի |
Հաջորդող 3 տարիները |
|||
n +1 |
n +2 |
n +3 |
|||
Ըստ n - րդ տարվա պետական բյուջեի
|
փոխու-թյունը n - րդ տարվա պետական բյուջեի համեմատ |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1.Եկամուտներ |
Չկա |
- |
- |
- |
- |
1.1. պետական բյուջեի եկամուտներ |
|
|
|
|
|
1.2. ՏԻՄ եկամուտներ |
|
|
|
|
|
2. Ծախսեր |
Չկա |
- |
- |
- |
- |
2.1. պետական բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
3. Ֆիսկալ ազդեցության գնահատական |
Չկա |
- |
- |
- |
- |
3.1. պետական բյուջե |
|
|
|
|
|
3.3. ՏԻՄ բյուջե |
|
|
|
|
|
4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով): |
Չկա
|
||||
4.1. Եկամուտների գնահատում |
|||||
4.2. Ծախսերի գնահատում |
|||||
5. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
Չկա |
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Ռազմարդյունաբերական համալիրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ՀՀ կառավարության որոշումներով սահմանել ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության հայեցակարգը, ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը, ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել նշված գործընթացը կարգավորող ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրերը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Ռազմարդյունաբերական համալիրի մասին>> Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը
հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
- Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Discussed
24.03.2017 - 15.04.2017
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 10398
Print