Add to favourites

Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին

Հիմնավորում

<<Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1.Միջոցառման իրականացման  անհրաժեշտությունը և նպատակը

<<Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի սեպտեմբերի 6-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին>> N 1030-Լ որոշման N1 հավելվածի 255-րդ կետի կատարմամբ, Ստամբուլի համաշխարհային փոստային ռազմավարությամբ, ինչպես նաև փոստային ոլորտում գործունեության իրավական հիմքերի կատարելագործման հետ` հաշվի առնելով փոստային կապի ոլորտի զարգացման ժամանակակից միտումները, փոստային ծառայությունների մատուցման շուկայի զարգացումը, ինչպես նաև փոստային ոլորտի իրավական կարգավորման միջազգային փորձը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս փոստային ոլորտը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է «Փոստային կապի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև այլ իրավական ակտերով: Փոստային ոլորտի ընդհանուր զարգացումը հիմնովին կախված է ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտից, որի բարեփոխումների նպատակով ուսումնասիրվել է միջազգային լավագույն փորձը: 

Փոստային ոլորտի առկա խնդիրը ոլորտի կարգավորման առավել ընդգրկուն օրենսդրական դաշտի ստեղծման անհրաժեշտությունն է:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ներկայումս հիմք ընդունելով ոլորտի զարգացման միջազգային միտումները, ինչպես նաև Ստամբուլի Համաշխարհային փոստային ռազմավարութունը փոստային կապի բնագավառում լիազորված մարմնի կողմից իրականացվում է քաղաքականության համապատասխանեցման գործընթացը:

2.Կարգավորման առարկան

Որոշման նախագծի նպատակը փոստային ոլորտում արդի տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների ներդրման ուղղվածությունն է, որի վերջնական նպատակը փոստային կապի բնագավառի զարգացումը միջազգային միտումներին համապատասխան ապահովելն է:

 

3.Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն փոստային ոլորտի զարգացմանն ուղղված այնպիսի հայեցակարգային դրույթներ, որոնք հիմք կհանդիսանան ներկայումս գործող օրենսդրության հետագա բարելավման և փոստային ծառայությունների շուկայի ներդրումային դաշտի գրավչության բարձրացման համար:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին>> որոշման  ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման  կամ նվազեցման մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին>> որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացում կամ նվազում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին>> որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

      Հայաստանի Հանրապետության կառավարության <<Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին>> որոշման ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության չի առաջացնում:

 


 

Ց Ա Ն Կ

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության <<Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին>> որոշման նախագիծը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին>> որոշման նախագիծը մշակվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» և <<Փոստային կապի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Ստամբուլի համաշխարհային փոստային ռազմավարության հիման վրա:

 

Ց Ա Ն Կ

      Հայաստանի Հանրապետության կառավարության <<Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին>>  որոշման նախագծի հեղինակների

 

Հայաստանի Հանրապետության կառավարության  արձանագրային որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի փոստային ոլորտի քաղաքականության և իրավաբանական վարչությունների կողմից:

 

 

 

 

 

  • Discussed

    12.12.2018 - 28.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8435

Print

Suggestions

Տիգրան Սարաֆյան

12.12.2018

հայեցակարգում ուշադրություն չի դարձվել, այն հարցին թե ինչու պետք է փոստային գործնեության պետ. տուրքը անհամաչափ բարձր է, հարակից բնագավառների պետ.տուրքերի չափերից, միշտ այս հարցը շրջանցվում է, մրցակցային դաշտի վերլուծությունը բացակայում է, չկան նաև այն վերլուծությունները թե ինչ պրոդուկտներ կան աշխարհում, որոնք մինչև հիմա չկան մեզ մոտ, Ապրանքային ներդրվածքով փոստային փոխադրումների կետը գրված է կրավորական տեսանկլյունից, իսկ պետք է անի և չի կարգավորող մարմինը դրանք զարգացնելու համար ներգործկան տեսակյունից, առավել դիտարվել են հարցերը հայփոստի տեսանկյունից ինչը հակասում է առողջ մրցակցությունը ապահովելու խնդրի լուծմանը, հետևաբար միջոցառումների մասը ևս պետք է խմբագրվի,

See more