<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ N 483-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Agree
-
2 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017Թ. N-483-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Ի կատարումն ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման Հավելված 1-ի 54-րդ կետի՝ անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցության միջոցով վերանայել ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 483-Ն որոշմամբ հաստատած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների Գործողությունների ծրագիրը՝ անհրաժեշտության դեպքում սահմանելով նոր միջոցառումներ, ինչպես նաև կատարելով համապատասխան փոփոխություններ կապված առանձին միջոցառումների կատարման ժամկետների, ակնկալվող արդյունքների և վերստուգելի չափանիշների վերաբերյալ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2017թ. մայիսի 4-ին ՀՀ կառավարության N 483-Ն որոշմամբ հաստատվեց «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների Գործողությունների ծրագիրը»: Իրականացման ընթացքում գտնվող Գործողությունների ծրագրի նպատակն է առավել համակարգված և արդյունավետ դարձնել հանրապետական գործադիր և օրենքով ստեղծված պետական մարմինների գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Գործողությունների ծրագրում ընդգրկված են թվով 96 միջոցառումներ, որոնք վերաբերում են մարդու քաղաքական և քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ամրապնդմանն ու պաշտպանությանը:
ՀՀ արդարադատության նախարարությունը Գործողությունների ծրագրի հաստատումից հետո պարբերաբար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ստանում է համապատասխան առաջարկություններ՝ Գործողությունների ծրագրի վերանայման վերաբերյալ:
Ի կատարումն ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման Հավելված 1-ի 54-րդ կետի` (Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. Գործողությունների ծրագրի փոփոխության նպատակով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսության իրականացում) 2018թ. նոյեմբերի 16-ից 17-ը Ծաղկաձորում բոլոր շահագիգիռ կողմերի՝ այդ թվում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. Գործողությունների ծրագրի կատարմանը նվիրված հանրային քննարկում, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Գործողությունների ծրագրի վերանայմանն առնչվող հարցեր: Հանրային քննարկման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը իրենց գրավոր առաջարկությունները պետք է տրամադրեն ՀՀ արդարադատության նախարարությանը՝ ԳԾ-ի վերանայման գործընթացն ապահովելու նպատակով: Այս համատեքստում, ս.թ. դեկտեմբերի սկզբին ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է ինչպես շահագրգիռ պետական մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գրավոր առաջարկությունները՝ ՄԻՊ ԳԾ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. Գործողությունների ծրագրի փոփոխությունը հնարավորություն կընձեռի առանձնացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի այն հրատապ լուծում պահանջող խնդիրները, որոնց իրականացումը հնարավոր կլինի ապահովել մինչև 2019թ. ավարտը: Արդյունքում, սույն Նախագծով նախատեսվում է փոփոխությունների և լրացումների ենթարկել ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 483-Ն որոշման Հավելված N 1-ը, ինչպես նաև դրանում ներառել նոր միջոցառումներ: Միաժամանակ, երկարաժամկետ լուծում պահանջող միջոցառումները տեղ կգտնեն Մարդու իրավունքների պաշտպանության հաջորդ՝ 2020-2022թթ. Գործողությունների ծրագրում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից` պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ:
Առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը 2018թ. հոկտեմբերի 2-ին տարածել էր հայտարարություն՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հնարավորություն ընձեռելով ներկայացնել իրենց գրավոր առաջարկությունները: Արդյունքում, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ստացվել են մի խումբ առաջարկություններ, որոնց մի մասը տեղ է գտել սույն Նախագծում:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում են հետևյալ հիմնական արդյունքները.
- 2017-2019թթ. ՄԻՊ ԳԾ-ում կամրագրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների կողմից ներկայացված մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հրատապ լուծումներ պահանջող նոր միջոցառումներ,
- Փոփոխությունների և լրացումների կենթարկվի ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 483-Ն որոշման Հավելված N 1-ը, ինչի շնորհիվ պետական մարմինները կապահովեն իրենց իրավասությանն առնչվող միջոցառումների արդյունավետ և անշեղ կատարումը:
-
Discussed
11.12.2018 - 26.12.2018
-
Type
Decision
-
Area
Justice, Healthcare, Education and science, Job and employment, Social welfare, Diaspora
-
Ministry
Ministry of Justice
Views 8571
Print