«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի N 995-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 995-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի N995-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրամիության՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների վերաբերյալ օրենսդրության հետ մոտարկման ծրագիրը: Ծրագրով սահմանվել են համապատասխան իրավական ակտերի մոտարկման վերջնաժամկետներ:
Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների վերաբերյալ օրենսդրությունը մոտարկվում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը, որի արդյունքում հնարավոր են որոշակի անհամապատասխանություններ Եվրամիության օրենսդրության հետ:
Ծրագրով սահմանվել են համապատասխան իրավական ակտերի մոտարկման վերջնաժամկետներ, սակայն Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների օրենսդրական դաշտի կարգավորումները իրականացվում են Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխան:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի N 995-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման ընդունմամբ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների վերաբերյալ օրենսդրությունը մոտարկել՝ ելնելով Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման արդյունքում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների օրենսդրական դաշտի կարգավորումները կիրականացվեն Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխան:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 995-Ա ՈՐՈՇՄՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի N 995-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 995-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի N 995-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
-
Discussed
05.12.2018 - 20.12.2018
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 8179
Print