Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

         Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 339.1. հոդվածով՝

         «Հոդված 339.1. Քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելուց, լուսանկարման, մատնադրոշմման, ինչպես նաև համեմատական հետազոտման համար այլ նմուշներ ներկայացնելուց հրաժարվելը

 

  1. Վկայի կամ տուժողի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով օրենքով նախատեսված կարգով համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելուց հրաժարվելը, քննման, ինչպես նաև քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը ստուգելու անհրաժեշտության դեպքում արտահիվանդանոցային փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը, եթե այն անձի դատավարական պարտականությունն է՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

  1. Կասկածյալի կամ մեղադրյալի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով օրենքով նախատեսված կարգով բժշկական ստուգման, մատնադրոշմման,  քննման փորձաքննության ենթարկվելուց կամ լուսանկարվելուց հրաժարվելը, արյան կամ մարմնի արտաթորությունների, ինչպես նաև համեմատական հետազոտման համար այլ նմուշներ վերցնելու հնարավորություն չընձեռելը, եթե դա անձի դատավարական պարտականությունն է՝

         պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք`

1) կատարվել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթի կամ մեղադրանքի առնչությամբ,

2) կատարվել են շահադիտական դրդումներով`

 պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա նախաքննության ընթացքում' մինչև քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը կամ դատական քննության ընթացքում մինչև դատարանի կողմից դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը կամավոր ներկայացրել է նմուշները, մատնադրոշմները, լուսանկարվել է կամ կամավոր ենթարկվել է քննման, փորձաքննության, բժշկական ստուգման, և ժամանակին ներկայացված նմուշները, լուսանկարները, մատնադրոշմները կամ բժշկական ստուգման արդյունքները չեն կորցրել կամ չէին կարող կորցնել իրենց ապացուցողական նշանակությունը:

 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    30.11.2018 - 15.12.2018

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    RA Investigative Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8886

Print