-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՐԱՖՖԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Րաֆֆի Տիգրանի Գալստյանը 2010-2018 թթ. սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի «պարարվեստ մասնագիտություն» բաժնում՝ ստանալով «բալետի դերասան» որակավորում։
2018 թվականի հունիսի 22-ին ընդունվել է օպերային թատրոն` որպես բալետի արտիստ։ Րաֆֆի Գալստյանը ներկայացումներում մշտապես հանդես է գալիս առաջատար մենապարողի դերում։
2014 թվականին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Նավասարդյան խաղեր մրցույթին» «դասական պար» անվանակարգում և արժանացել 2-րդ մրցանակի։ 2016 թվականին մասնակցել է «International Competiton and Festival of Childrеn and Art» միջազգային մրցույթին՝ զբաղեցնելով առաջին տեղը։ 2017 թվականին մասնակցել է Երևանում անցկացված «Global Art» միջազգային մրցույթին «դասական պար» անվանակարգում՝ զբաղեցնելով առաջին տեղը։ 2017-2018 թթ. մասնակցել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի կողմից կազմակերպված մրցույթին՝ զբաղեցնելով առաջին տեղը։ 2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է Մոսկվայում անցկացված «Global Art» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին «դասական պար» անվանակարգում՝ զբաղեցնելով առաջին տեղը։
2018 թվականին Բորիս էյֆմանի բալետային թատրոնի կողմից հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ, անցել է մեկշաբաթյա փորձաշրջան ու հրավիրվել աշխատանքի։ 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է էստոնիայի Տալլին քաղաքում կայացած «Tallin International Ballet Competition» միջազգային մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ տեղը և հրավեր ստացել մասնակցելու «YAGP- 2018 New York» միջազգային մրցույթի եզրափակչին։ 2014 թվականից ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության շնորհալի երեխաների տեղեկատվական բազայում։
Իրավական ակտի ընդունումը թույլ կտա Ր. Գալստյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի
12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն` 2018 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում քննարկվել է Ր. Գալստյանի դիմումը, ներկայացված փաստաթղթերը և ծավալած գործունեությունը:
Հանձնաժողովը կայացրել է դրական եզրակացություն Ր. Գալստյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության զորահավաքային նախապատրաստության բաժնի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի Ր. Գալստյանին շարունակել ծավալած մշակութային գործունեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտությունները և ներկայացնել հայկական մշակույթն ու պարարվեստը Հայաստանում և արտերկրում:
-
Discussed
27.11.2018 - 20.12.2018
-
Type
Order Decision
-
Area
Cultural
Views 7828
Print